Red Bull-ի մարզական տնօրեն Հելմուտ Մարկոյի կարծիքով` Mercedes-ին հաջողվել է շատ արագընթաց բոլիդ ստեղծել 2013 թվականի մրցաշրջանի համար:
«Միշտ գիտակցել ենք, որ Mercedes-ը մեր մրցակիցն է, սակայն այս անգամ նրանք իսկապես զարմացրին: W04-ը շատ արագընթաց է և այժմ կարող է հաղթող դառնալ:
Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք շարունակում ենք կարգավորել մեքենան: Իդեալական հավասարակշռությունը դեռևս չենք կարգավորել, իսկ մրցարշավի մեկնարկին շատ քիչ ժամանակ է մնացել»,- նշել է Մարկոն Motorsport-Magazin-ին տված հարցազրույցում: