Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Նոր 1968. Ինչո՞ւ է բողոքի ալիքը ընդգրկել նախկին ԽՍՀՄ երկրները. Ալեքսանդր Շմելյով

Ռուսալեզու հասարակա-քաղաքական դիսկուրսի գլխավոր թեման վերջին 2 տարիներին եղել են Ուկրաինայի իրադարձությունները։ Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ Հայաստանում սկսված բողոքի ցույցերն ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման անմիջապես սկսեցին համեմատել կիևյան Մայդանի հետ. ինչ-որ մեկը՝ ոգևորությամբ, որպես հավաքական Կրեմլի դեմ ընդհանուր պայքարի հերթական փուլ, ինչ-որ մեկը՝ ատելությամբ, հիշելով «նարնջագույն տեխնոլոգիաները», Պետդեպն ու ԵՄ դրոշները։ Այս մասին Slon.ru-ում գրում է Ալեքսանդր Շմելյովը՝ Քաղաքացիական լուսավորման մոսկովյան դպրոցի առցանց նախագծերի տնօրենը։

Հայաստանն Ուկրաինա չէ

Քանի որ նման համեմատությունը ժամանակակից ռուս ղեկավարների համար հնչում է միանշանակ վարկաբեկող, արդեն հաջորդ օրը բարձրաձայնվեցին բովանդակալից հերքումներ։ Հայաստանին կարեկցող բլոգերները, քաղաքագետներն ու անհայտ անձինք համոզիչ կերպով բացատրեցին՝ հուզումները Երևանում ունեն սկզբունքորեն այլ բնույթ, Կիևի հետ բոլոր զուգահեռները կարելի է գնահատել միայն որպես սադրանք։

Այդ բոլոր հերքումների հիմնական փաստարկը «աշխարհաքաղաքական» է։ Ասում են, որ Երևանի ցույցերը չեն կրում «քաղաքակրթական ընտրության» բնույթ և ուղղված չեն Ռուսաստանի հետ հարաբերությունների փոփոխմանը, այդ իսկ պատճառով հիմա գլխավորը Մայդանի պրիզմայի միջոցով նրանց չընկալելն ու ցուցարարների հետ հարաբերությունները չփչացնելն է։

Ընդհանուր առմամբ այս փաստարկի հետ կարելի է համաձայնել։ Իհարկե, ուկրաինական Մայդանի հակառուսական բնույթը սկզբում նույնպես չափազանց մեծ չէր, մասնակիցների համար նեգատիվի հիմնական աղբյուրը տեղի իշխանությունն էր։ Սակայն Կիևի ցույցերի մեկնարկի համար պաշտոնական առիթ դարձավ ընտրությունը ԵՄ-ի և ՄՄ-ի միջև. այո´, «քաղաքակրթական ընտրության» գաղափարը այնտեղ ողջ ժամանակ մնացել է գլխավորներից մեկը։ Իսկ Երևանում դա այժմ չկա կամ գրեթե չկա, թեև շնորհիվ ռուսական հեռուստատեսության և պաշտոնատար անձանց «հմուտ» գործողությունների կարող է նաև հայտնվել։

Այնուամենայնիվ տիպաբանական առումով ցույցերը Հայաստանում, անշուշտ, վերաբերում են նույն խմբին, ինչ Մայդան-2014-ը, Մինսկ-2010-ը, Մոսկվա 2011-12-ը։ Իսկ ավելի լայն իմաստով այդ խմբի մեջ է մտնում նաև «արաբական գարունը», Թուրքիա-2013-ը, Թաիլանդ-2014-ը, Բոսնիա-2014-ը, Մակեդոնիա-2015-ը, և վերջին տարիների շատ այլ բողոքական ելույթներ։

Առանց առաջնորդների, առանց գաղափարախոսությունների, ցանկացած պատճառով

2013-ի ամռանը The Economist պարբերականի շապիկին նշվել են հեղափոխությունների 4 շրջաններ. 1848 թվական՝ Եվրոպա, 1968 թվական՝ Եվրոպա և ԱՄՆ, 1989 թվական՝ Արևելյան Եվրոպա, 2013՝ ԱՄԵՆՈւՐ։ Վերջին 7 տարիներին՝ սկսած 2008 թվականի ճգնաժամից, զանգվածային քաղաքացիական բողոքի ակցիաներ են անցկացվել գրեթե 80 պետություններում։ Եվ չնայած դրանք եղել են շատ տարբեր երկրներ, յուրաքանչյուր դեպքում եղել են հրապարակ դուրս գալու սեփական պատճառներ, հեշտությամբ կարելի է ի հայտ բերել մի քանի բնորոշ առանձնահատկություններ, որոնք ընդհանուր են դրանց համար։

Առաջին՝ ժամանակակից ցույցերին պետք չեն առաջնորդներ և կազմակերպիչներ։ Քաղաքական գործիչները, կուսակցությունները, արհմիություններն այլևս մարդկանց դուրս չեն բերում փողոց և չեն կարողանում վերահսկողության տակ առնել արդեն դուրս եկածներին։ Շնորհիվ համացանցի և սոցցանցերի մարդիկ այժմ ունեն ավելի մեծ հնարավորություն հորիզոնական համակարգման համար։ Բնորոշ օրինակ՝ Երևանում հրաժարվել են կոնտակտային խումբ ձևավորել նախագահի հետ բանակցությունների համար։

Երկրորդ՝ ցույցի են դուրս գալիս ոչ միայն որևէ մի գաղափարախոսության կողմնակիցները. աջերի խումբը հարևանություն է անում ձախերի խմբերի հետ, իսկ մարդկանց հիմնական զանգվածն ապաքաղաքական է։

Երրորդ՝ զանգվածային քաղաքացիական ցույցերի համար մեր ժամանակներում կարող է պատճառ դառնալ այն ամենը, ինչ կարող է։

Նոր 1968

Հայկական և ուկրաինական ցույցերն ունեն մի քանի ընդհանուր գծեր, որոնք գալիս են ընդհանուր անցյալից և առանձնացնում դրանք «նոր սերնդի ցույցերի» ընդհանուր խմբից։ Բանն այն է, որ չնայած 24 տարիներին ընթացքում հետխորհրդային պետությունների առանձին պատմությանը և ոչ հեշտ հարաբերություններին, քաղաքացիական հասարակությունը բախվում է նույն խնդիրներին։

Թույլ զարգացած ժողովրդավարական ինստիտուտներ, վատթարացող կոռուպցիոն մակարդակ, ոչ իրավական օրենքներ, անկախ դատական համակարգի բացակայություն, խելահեղ սոցիալական շերտավորում, քաղաքական ընդդիմության նկատմամբ վերաբերմուք ինչպես «թշնամու», անհանդուժողականություն փոքրամասնությունների հանդեպ, կտտանքներ ոստիկանությունում և ազատազրկման վայրերում, այդ ամենը թեև տարբեր աստիճանների՝ կարելի է հանդիպել նախկին խորհրդային հանրապետություններից յուրաքանչյուրում։

Նրանից յուրաքանչյուրում վերջին քառորդ դարում հարաբերական ազատության և գլոբալ աշխարհում ներգրավվածության պայմաններում հայտնվել են բավարար թվով քաղաքացիներ, ովքեր համաձայն չեն իրերի նման դասավորության հետ, սակայն հնարավորություն չունեն փոխելու դրանք քաղաքական մեթոդներով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ավելի քան 20 տարի անց փողոցներ դուրս եկավ եվրոպացիների նոր սերունդը, որին արդեն չէր գոհացնում քաղաքացիական իրավունքների ու ազատությունների հետպատերազմական մակարդակը։ Դատելով ամեն ինչից՝ հետխորհրդային աշխարհն այժմ կանգնած է իր «1968 թվականի» շեմին, և Մոլդովայում, Բելառուսում, Ուկրաինայում, Հայաստանում, Ռուսաստանում և այլուր տեղի ունեցող ամեն ինչ կարելի է ընկալել որպես «կրկնվող հակակոմունիստական հեղափոխությունների» ալիք, իշխանությունը հասարակության վերահսկողության տակ դնելու փորձ։

Համացանցը թույլ է տալիս Մինսկի, Կիևի, Մոսկվայի, Երևանի և այլ քաղաքների ցուցարարներին մշտական կապի մեջ լինել, փոխանակվել փորձով։ Լեզվական անջրպետներ չկան. հետխորհրդային տարածքում ազգամիջյան շփման հիմնական լեզուն ռուսերենն է, և բոլորը դրան բավականին լավ են տիրապետում։ Համապատասխանաբար՝ եթե կարելի է խոսել հասարակա-քաղաքական իմաստով «ռուսական գարնան» մասին, ապա միայն այդ համատեքստում, որպես զանգվածային ցույցերի շարքի մասին՝ ընդդեմ հետկոմունիստական հեղինակավոր հիբրիդային համակարգերի։ Այդ դեպքում «արաբական գարնան» անալոգը տրամաբանական կհնչի։

Ոչ ոք չգիտի՝ ինչով կավարտվեն իրադարձությունները Երևանում։ Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում, Ուկրաինայում փողոցային ցույցերը վերածվեցին հեղափոխության, Թաիլանդում և Բելառուսում դաժանորեն ճնշվեցին, իսկ Բոսնիայում հանգեցրին կառավարության հրաժարականի, Սիրիայում հասան բազմամյա քաղաքացիական պատերազմի։ Քիչ թե շատ կարելի է խոսել այն մասին, որ փոխադարձ կապ գոյություն ունի ցույցերը ցրելու փորձերի և դրանց թվաքանակի հաջորդական աճի միջև, սակայն դա էլ տեղի է ունենում ոչ ամենուր։

Այնուհանդերձ, եթե խոսենք գլոբալ պատմական տերմիններով, գրեթե ակնհայտ է. հետխորհրդային հանրապետություններից յուրաքանչյուրի ապագան նրանցն է, ովքեր այժմ բողոքում են փողոցներում։ Սերնդային և կրթական առավելությունը նրանց կողմն է, մինչդեռ իշխանությունների ներկայիս վիճակն ընկալվում է որպես ժամանակավոր և անցումային նույնիսկ իշխանության կողմից։ Վաղ թե ուշ և´ Լուկաշենկոն, և´ Նազարբաևը, և´ Պուտինը, և´ Սարգսյանը, և´ Ալիևը և´Քարիմովը պատմության գիրկը կանցնեն իրենց ստեղծած համակարգերով։ Այստեղ հարցը միայն ժամկետներն են ու զոհերի թիվը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում