ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Պետդումայում Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության պատգամավոր Աշոտ Եղիազարյանի դեմ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի կայքը:
«Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության կողմից Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի դեմ հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ մասով (խոշոր չափերի մեքենայություն)»,- նշվում է Քննչական կոմիտեի կայքում:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՌԴ Պետդուման պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել էր Աշոտ Եղիազարյանին։ Եղիազարյանը այժմ գտնվում է արտասահմանում։ Ռուսաստան չվերադառնալը նա բացատրում է այն հանգամանքով, որ բազմիցս սպառնալիքներ է լսել իր հասցեին եւ վախենում է իր եւ իր հարազատների կյանքի համար։