Մոսկվայում շարունակվում է աշխարհի չեմպիոն Միխայել Տալին նվիրված շախմատային հուշամրցաշարը: Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում Անանդից հետ է մնում ընդամենը 3 միավորով եւ այս մրցաշարում հաջող ելույթներ ունենալու դեպքում հայ շախմատիստը առաջին անգամ կարող է գլխավորել այդ աղյուսակը:
Շաբաթ օրը Լեւոն Արոնյանը պարտիան սեւերով ոչ-ոքի ավարտեց չինացի գրոյսմաստեր Վան Հաոյի հետ եւ 1,5 միավորներով առաջատարների ցուցակում հայտնվեց: Երկրորդ տուրի մյուս պարտիաներում Նակամուրան սպիտակներով պարտության մատնեց Էլյանովին, Կրամնիկը – Գրիշչուկ եւ Մամեդյարով – Կարյակին պարտիաները ավարտվեցին ոչ-ոքիով, իսկ ահա Իսրայելի ներկայացուցիչ
Գելվանդին հաջողվեց պարտության մատնել Շիրովին:
Կիրակի օրը կայացավ երրորդ տուրի հանդիպումները: Սպիտակ խաղաքարերով այս տուրում Լեւոնին հաջողվեց հաղթանակ տոնել. նրա մրցակիցն էր Բորիս Գելֆանդը: Սա մեր շախմատիստի համար այս մրցաշարում երկրորդ հաղթանակը դարձավ եւ այս հաղթանակի շնորհիվ նա 2,5 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մնացած հանդիպումներում Կրամնիկը սեւերով պարտության մատնեց Էլյանովին, իսկ Մամեդյարովը՝ Շիրովին: Կարյակին-Նակամուրա, Գրիշչուկ- Վան Հաո պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի: 3 տուրից հետո մրցանակային աղյուսակը հետեւյալ տեսքն ունի:
1. Արոնյան 2,5
2.Կարյակին 2
3. Վան Հաո 2
4.Մամեդյարով 2
5.Նակամուրա 2
6.Գրիշչուկ 2
7.Կրամնիկ 1,5
8.Գելֆանդ 1
9.Էլյանով 0
10.Շիրով 0