Երկուշաբթի` հունիսի 29-ին, աշխարհի 256 լավագույն թենիսիստներն ու թենիսիստուհիները կսկսեն պայքարել «Ուիմբլդwն»-ի տիտղոսի համար, որն ամենահեղինակավորն է թենիսի աշխարհում:
Սակայն հաղթողին ոչ միայն չեմպիոնի կոչում և փառք է սպասվում, այլ նաև ռեկորդային պարգևավճար, որը 1 880 000 ֆունտ է կազմում (շուրջ 2 643 544 եվրո):
Այսպիսով «Ուիմբլդոն»-ի հաղթողը կստանա 1 880 000 ֆունտ
եզրափակչի մասնակիցը – 940 000 ֆունտ
կիսաեզրափակչի մասնակիցը – 470 000 ֆունտ
քառորդ եզրափակչի մասնակիցը – 241 000 ֆունտ
4-րդ ռաունդի մասնակիցը – 127 000
3-րդ ռաունդի մասնակիցը – 77 000
2-րդ ռաունդի մասնակիցը – 47 000 ֆունտ
1-ին ռաունդում պարտվածները – 29 000 ֆունտ