Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

ՀՀ իշխանությունը, ոստիկանությունը և ցուցարարները պետք է հարգանքով վերաբերվեն միմյանց. ԱՄՆ դեսպան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:

– Վերջին օրերին Հայաստանում բուռն իրադարձություններ են ծավալվում՝ կապված էլեկտրաէներգիայի թանկացման հետ: Մի քանի օր շարունակ Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան պողոտայում, երիտասարդները բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ ընդդեմ ՀԾԿՀ-ի հունիսի 17-ի որոշման: Պարոն դեսպան, ինչպե՞ս եք վերաբերվում այդ շարժմանը և բողոքի ակցիաներին ՀՀ պատկան մարմինների, առավելապես ոստիկանության արձագանքին, որը ամենաբիրտ միջոցներ է կիրառել ոչ միայն ցուցարարների, այլև հատկապես լրագրողների նկատմամբ:

– Միացյալ Նահանգների դեսպանությունը ուշադրությամբ հետևում է այդ զարգացումներին՝ էլէներգիայի սակագնի թանկացման և դրան հաջորդած բողոքի ակցիաներին: Եվ մենք խորապես մտահոգված էինք ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ հունիսի 23-ի վաղ առավոտյան անհամաչափ ուժի կիրառման, նաև լրագրողներին որպես թիրախ ընտրելու համար: Մենք նաև արտահայտեցինք մեր մոտեցումը, որ անհրաժեշտ է այդ դրվագներով իրականացնել քննություն:

Ուրախալի է, որ հաջորդ օրն իսկ իշխանությունների կողմից քննություն ձեռնարկվեց, այդ քննությունը պետք է լինի թափանցիկ ու անկողմնակալ, և մենք  կսպասենք արդյունքներին: Ուզում եմ նաև իմ գոհունակությունը հայտնել ԱԳ նախարարի հայտարարության առնչությամբ: Հունիսի 24-ին նա իր խոսքում վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, հիմնարար ազատությունների ապահովման ուղղությամբ: Ոստիկանության մոտեցումը, պահվածքը կարծես այդ հայտարարությանը համահունչ է, և ես ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել Երևանի ոստիկանության կողմից վերջին 72 ժամերի ընթացքում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի առթիվ:

Ցուցարարները նույնպես ունեն իրենց պարտականությունները, և ես ողջունում եմ ցուցարարներին, որ նրանք կարողանում են ամեն օր ապահովել ցույցերի խաղաղ անցկացումը: Հոսանքի գնի վերաբերյալ որոշումները դժվարին որոշումներ են, և ես ցանկանում եմ հորդորել կողմերին, որպեսզի լրջորեն քննարկեն, թե ինչպիսի էներգետիկ համակարգ պետք է ունենա Հայաստանը, որը կկարողանա երաշխավորել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, և որին արժանի է երկրի ժողովուրդը: Մինչ այդ կարևոր է, որ բոլոր կողմերը՝ իշխանությունները, ոստիկանությունը, ցուցարարները, զերծ մնան բռնություններից, ապահովեն հասարակական կարգը և միմյանց վերաբերվեն փոխադարձ հարգանքով:

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ ըստ էության քաղաքացիական այս շարժումը չունի առաջնորդներ և որևէ կերպ չի քաղաքականացվում: Նաև քաղաքական ուժերը և քաղաքական առաջնորդները չեն ցանկանում որևէ ձևով ներգրավվել և ինչ-որ առումով վնասել շարժման հիմնական նպատակները:

– Կարծում եմ՝ սա արտացոլում է այն նոր իրողությունները, որի պայմաններում մենք ապրում ենք, որի շրջանակում սոցիալական ցանցերը կարող են հասարակության մեջ այսպիսի շարժումներ առաջ բերել: Այս խումբը կարողացել է ձևավորվել, հավաքվել և ազատ արտահայտել իր դժգոհությունը, իր բողոքը, և սա ողջունելի առանձնահատկություն է հայաստանյան ժողովրդավարության տեսանկյունից: Ես նաև հասկանում եմ, որ սա դժվարացնում է իշխանությունների գործը՝ այն առումով, թե ում հետ պետք է խոսել հարցի առնչությամբ լուծումներ գտնելու համար: Եվ ես նորից եմ ուզում նշել, որ յուրաքանչյուր ցուցարար, ով ամեն օր, ամեն երեկո դուրս է գալիս և այս ակցիային մասնակցում, պարտավորություն ունի այնպես անել, որ սա լինի խաղաղ հավաք, և իր հարգանքն ապահովել:

– Սա ոչ միայն մարտահրավեր էր Հայաստանին և Հայաստանի իշխանություններին,  այլև ընդհանրապես մեդիային: Իշխանությունների կողմից  լրագրողների նկատմամբ ընդգծված վերաբերմունքից հետո ինչպե՞ս եք գնահատում ընդհանրապես մեդիայի վերաբերմունքը, մեդիայի աշխատանքը՝ լուսաբանելու, հանրայնացնելու այն իրադարձությունները, որ տեղի են ունենում Բաղրամյան պողոտայում:

– Ես, իհարկե, հետևում եմ ամբողջ լրատվությանը, որ ներկայացվում է հայկական տարբեր լրատվամիջոցներով: Այն լրատվամիջոցները, որոնց հրապարակումներին ես ծանոթանում եմ, այն հրապարակումները, որ ինձ հրամցնում են իմ աշխատակիցները, ակնհայտ է, որ այս նոր և բարդ իրավիճակում բավականին լավ են կարողանում գործել, հավասարակշռված մոտեցում են ցուցաբերում և կարողանում են իրականությունը ներկայացնել Հայաստանի ժողովրդին: Եվ մի բան, որ ես նկատել եմ՝ հայ լրագրողները, ովքեր լուսաբանում են այս դեպքերը, նրանց ջանքերն ուղղված են, որպեսզի ներկայացնեն իրավիճակը, ոչ թե իրենք դառնան այդ պատմության մասը:

– Ինչպե՞ս եք վերաբերվում միջազգային արձագանքներին: Այսօր փորձ է արվում Երևանի իրադարձությունները համեմատել ուկրաինական Մայդանի հետ, նույնիսկ Ռուսաստանի ջանքերով փորձ է արվում Միացյալ Նահանգների պետքարտուղարության հետքը տեսնել Բաղրամյան պողոտայում: Ավելին՝ ռուսաստանցի պաշտոնյաները ընդհուպ ասում են՝ եթե  իրենք լինեին հայ պաշտոնյաների փոխարեն, վաղուց Ձեզ՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանին, վտարած կլինեին:

– Չեմ կարծում, որ որևէ նմանություն կա այն ամենի մեջ, ինչ մենք տեսնում ենք այստեղ՝ Երևանի կենտրոնում, և այն պայքարի, որ տեղի էր ունենում Ուկրաինայում՝ Մայդանում: Եվ որևէ կերպ Միացյալ Նահանգների ներգրավվածությունն այս հարցում չկա: Ինչպես Դուք նկատեցիք, սա ինքնաբուխ արձագանք էր հասարակության կողմից: Եվ մեր՝ որպես դիվանագետների գործը այս զարգացումներին հետևելն էր, դիտարկելը և որպես բարեկամներ՝ մեր ձայնը բարձրացնելը, ինչպես մենք արեցինք երեքշաբթի օրը:

– Հայաստանի իշխանությունների հետ Ձեր շփումներում փորձե՞լ եք օգնության ձեռք մեկնել, առաջարկել լուծումներ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Ի դեպ, չեն բացառվում ազգայնացման գործընթացները կամ մեկ այլ  սեփականատիրոջ օտարելու հնարավորությունները: Միացյալ Նահանգները ինչպիսի՞ լուծումներ է պատկերացնում ստեղծված իրավիճակից:

– Ինչպես նշեցի, սրանք բարդ որոշումներ են, և օտարերկրյա դիվանագետներս նման որոշումների վերաբերյալ կարծիք հայտնելու իրավասություն չունենք: Սա որոշում է, որ պետք է կայացվի կառավարության կողմից և մտահոգ ու շահագրգիռ մյուս կողմերի համատեղ ջանքերի արդյունքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում