Նոյեմբերի 17-ին Կրեմլի պետական պալատում տեղի է ունենալու Ռուսաստանի հայերի միության 10-ամյակին նվիրված հոբելյանական տոնական երեկո: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի միության պաշտոնական կայքէջը, սպասվում է, որ այդ երեկոյին կմասնակցեն նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Տոնական երեկոյի ընթացքում տեղի ունենալիք համերգին ելույթ կունենան Հայաստանի եւ Ռուսաստանի մշակույթի ականավոր գործիչներ: