«Ընդդեմ ամենաթողության, կոռուպցիայի և հանուն ազատ ընտրությունների» կարգախոսով Մոսկվայի «Բոլոտնայա» հրապարակում կազմակերպված հանրահավաքին, որը նախաձեռնել է չգրանցված Ժողովրդի ազատություն կուսակցությունը, հավաքվել է մի քանի հազար մարդ:
Այս մասին Gazeta.ru կայքին ասել են կուսակցության ղեկավարներ Բորիս Նեմցովը, Վլադիմիր Ռիժկովը և Միխայիլ Կասյանովը:
«Այսօր այստեղ հավաքվել է ավելի քան 5 հազար մարդ: Ես հենց նոր ավարտել եմ իմ ելույթը, կարճ ներկայացրել եմ կուսակցության ծրագիրը», ասել է Նեմցովը:
«Բոլոտնայա» հրապարակն այս պահին շրջապատված է մի քանի հարյուր ոստիկաններով, հատուկջոկատայինները գտնվում են մերձակայքում, սակայն բախումներ չեն արձանագրվել: