Friday, 29 03 2024
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

Ինչպես կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը

Բաղրամյան փողոցում հավաքված ցուցարարները արդեն երրորդ օրը շարունակ պահանջում են կասեցնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ին կայացրած որոշումը, որով էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի 1-ից պետք է բարձրանա 6,93 դրամով՝ դառնալով 48.78 դրամ: Իսկ ինչպե՞ս պետք է լինի այդ կասեցումը, ո՞վ պետք է կասեցնի ՀԾԿՀ որոշումը և ընդհանրապես՝ հնարավո՞ր է դա անել: Մենք կփորձենք քննարկել խնդրի լուծման մի քանի հնարավոր սցենարներ, որոնք կարող են այս կամ այն չափով բավարարել կողմերին և հնարավորություն տալ լիցքաթափելու իրավիճակը:

Տարբերակ առաջին՝ փոխհատուցում

Այս տարբերակով ՀԾԿՀ որոշումը կարող է չկասեցվել, սակագինը մնա 48,78, բայց կառավարությունը կարող է հայտարարել, որ ինքը կփոխհատուցի մինչև 300 կվտ/ժ սպառված էլեկտրաէներգայի այն 6,93 հավելյալ ծախսը, որը պետք է վճարեին շարքային բաժանորդները: Այս դեպքում մինչև 300 կվտ/ժ էլէներգիայի համար սակագինը կմնա 41,85, իսկ ավել սպառվածինը՝ 48,78 դրամ: Նման լուծման պայմաններում իշխանությունը կարող է հրաժարվել էլէներգիայի սակագնի մեջ մտնող ավելացված արժեքի հարկից 6,93 դրամի չափով՝ այդպիսով թանկացման բեռը գցելով բյուջեի վրա: Սա, իհարկե, կիսալուծում է, քանի որ կստացվի, որ ՀԷՑ-ը ստանում է իր գումարը, և այստեղ տուժողի դերում է հայտնվում պետությունը: Իսկ քանի որ պետբյուջեի գումարները նույնպես ծախսվում են հանրային կարիքների բավարարման համար, ապա ստացվում է, որ այն գումարը, որը պետք է ուղղվեր դպրոցների կամ ճանապարհների վերանորոգմանը, ուղղակի չի լինելու: Սրանից էլ հետևում է, որ հասարակությունը, որ նույնն է՝ սպառողները, միայն առաջին հայացքից է օգտվում կամ օգտվում է անհատապես՝ տուժելով կոլեկտիվ: Այս իմաստով, սա ընդունելի լուծում չի կարելի համարել:

Տարբերակ երկրորդ՝ ՀԾԿՀ-ի կայացրած որոշման գործողության ժամկետի սառեցում

Ինչպես նշեցինք, ՀԾԿՀ-ն անկախ մարմին է, և պետական որևէ մարմին չի կարող ոչ կասեցնել և ոչ էլ չեղյալ հայտարարել նրա կայացրած որոշումները, նման օրինական ընթացակարգ գոյություն չունի: Բայց, մյուս կողմից, ՀԾԿՀ և մյուս նման կարգավորող հանձնաժողովները, ըստ էության, հակասահմանադրական մարմիններ են, քանի որ նրանց գործունեությունը կանոնակարգված չէ Սահմանադրությամբ, որի 2-րդ հոդվածում ասվում է՝ «Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»: ՀԾԿՀ-ն Սահմանադրությամբ նախատեսված մարմին չէ, և դրա մասին խոսվել է բազմիցս: Հենց այս հանգամանքը նկատի ունենալով՝ որոշ փորձագետներ կարծում են, որ նախագահ Սարգսյանը կարող է իր հրամանագրով կասեցնել ՀԾԿՀ որոշումը, որից հետո ՀԷՑ-ում կարող է նշանակվել միջազգային անկախ աուդիտ, որի արդյունքում էլ կորոշվի, թե ինչպիսի չարաշահումներ կան ՀԷՑ-ում, ՀԷՑ-ի կողմից ներկայացված ներդրումների որ մասն է իրական, իսկ որ մասը՝ իմիտացիա, ՀԷՑ-ի կողմից իրականացվող ծախսերը որքանով են արդյունավետ, և ըստ այդմ՝ կորոշվի հիմնավորված սակագին:

Այս նույն սցենարի մեջ հնարավոր է մեկ այլ տարբերակ, ըստ որի՝ նախագահ Սարգսյանը կարող է հորդորել ՀԾԿՀ անդամներին ևս մեկ անգամ ավելի ուշադիր և մանրակրկիտ ուսումնասիրել ՀԷՑ հայցը, և եթե հնարավոր է, սահմանել էլեկտրաէներգիայի ավելի ընդունելի սակագին: ՀԾԿՀ-ին կարող են հայտնի դառնալ նոր փաստեր, երևան եկած նոր իրողություններ, որոնց հիման վրա հանձնաժողովը կարող է սառեցնել իր որոշման իրականացումը:

Տարբերակ երրորդ՝ ՀԷՑ սնանկացումը և ազգայնացումը

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը ավելի իրատեսական է համարում, որ ՀԷՑ-ը կարող է սնանկանալ, և այդ դեպքում սակագնի փոփոխությունը դուրս կգա օրակարգից: «Բոլորի համար պարզ է, որ ՀԷՑ-ը անվճարունակ կազմակերպություն է, իսկ անվճարունակությունից մինչև սնանկություն մեկ քայլ է: Դրա համար անհրաժեշտ է, որ այն ընկերությունները, որոնց ՀԷՑ-ը պարտքեր ունի և տևական ժամանակ է չի կատարում վճարումներ՝ դիմեն դատարան: Այդ դեպքում ՀԷՑ-ը սնանկ կճանաչվի, և այն կարող է անցնել պետությանը: ՀՀ-ում գոյություն չունի օրենք ազգայնացման մասին, բայց այս պրոցեսը կարող է խթանել նման օրենք ունենալու և ընդունելու անհրաժեշտությունը, ինչը կարելի է անել մի քանի օրվա ընթացքում»,- ասում է Մանուկյանը: Մեր զրուցակիցը համոզված է, որ իրադարձությունների զարգացման նման սցենարի մեջ կարող է շահագրգիռ լինել ՀԷՑ-ը, որի ղեկավարը ՀԾԿՀ-ին հղած իր նամակում արդեն հայտարարել է, որ 48,78 դրամ սակագնով իրենք չեն կարող արդյունավետ կառավարել ընկերությունը:

Տարբերակ չորրորդ՝ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկում

Մինչև օգոստոսի 1-ը բավական ժամանակ կա, և եթե այս ընթացքում աուդիտ նշանակվի, և աուդիտը բացահայտի ոչ արդյունավետ կառավարման ակնհայտ դրսևորումներ, ապա կարգավորող մարմինը՝ ՀԾԿՀ-ն, կարող է ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից: Արդյունքում ՀԷՑ-ը կզրկվի ՀՀ բաշխիչ ցանցերը կառավարելու և էներգամատակարարմամբ զբաղվելու իրավունքից: ՀԾԿՀ-ն կարող է նոր լիցենզիա տալ այնպիսի ընկերության, որը կկարողանա աշխատել գործող սակագնով, և այդ դեպքում ՀԾԿՀ հունիսի 17-ի որոշումը ինքնըստինքյան կդադարի գործելուց: Սեփականատիրոջ փոփոխությունը կարող է տեղի ունենալ նաև միանգամայն բնականոն ճանապարհով, եթե ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ-ը կամավոր վաճառի իր հայաստանյան դուստր ձեռնարկությունը, և նոր սեփականատերը ուղղակի հետ կկանչի ՀԷՑ-ի ՀԾԿՀ ուղարկած հայցը:

Տարբերակ հինգերորդ՝ ՀԷՑ-ի խնդիրները իր վրա է վերցնում ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ-ը

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը բազմիցս է նշել, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձացման խնդիր չէր առաջանա, եթե հնարավոր լիներ գտնել այն 23 մլրդ դրամից մի փոքր ավել գումարը, որը ՀԷՑ-ը պարտք է էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններին: Այդ գումարը կարող է տալ ՀԷՑ-ի սեփականատեր ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ-ը, եթե շահագրգռված է, որ ընկերության դեմ տեղի ունեցող բողոքի գործողությունները դադարեն, և ընկերությունը շարունակի գործել հայաստանյան շուկայում: Բայց այս ընկերության ներկայացուցիչների հայտարարությունները լավատեսության որևէ հիմք չեն ստեղծում, և այդ պատճառով, այս տարբերակը ամենաանհավանականն է: Չնայած զուտ քաղաքական առումով ստացվում է, որ ընդամենը 50 մլն դոլարի համար ՌԴ-ն ՀՀ-ում կորցնում է իր ունեցած հանրային աջակցությունը, որովհետև մարդիկ հասկանում են, որ որքան էլ մեղավոր լինեն ՀՀ իշխանությունները, հոսանքը թանկացնողը ռուսական ընկերությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում