Այս օրերին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող սամբոյի պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներն արդեն երեք մեդալ են նվաճել:
Տղամարդկանց 48 կգ քաշային կարգում հանդես եկող Գրիգոր Մխիթարյանը և 82 կգ քաշային կարգում հանդես եկող Մհեր Կարապետյանն ընդամենը մեկական մենամարտ են պարտվել և արժանացել են բրոնզե մեդալների: Եվս մեկ բրոնզե մեդալ նվաճել է 52 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոզա Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 18 հայ մարզիկներ: