Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հովիկ Աբրահամյանի հետախուզությունը

Կառավարության նիստում վարչապետ  Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի թանկացման խնդրին՝ հայտարարելով, որ սակագինը բարձրացնելը որևէ կապ չունի ՀԷՑ-երի կառավարման արդյունավետության հետ և միաժամանակ ըստ էության փաստորեն արձանագրելով, որ սակագնի նվազում չի լինի:

Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ չթանկացնելը կբերի էներգետիկ շղթայական ճգնաժամի: Միաժամանակ նա հայտարարում է, որ բարձրացնելու են սոցիալապես անապահովների նպաստները ու նաև հետևելու են, որ այլ ապրանքների գների անհիմն բարձրացում չլինի:

Ըստ էության, սա նշանակում է, որ իշխանությունները Հովիկ Աբրահամյանի բերանով մերժում են Հայաստանի քաղաքացիների պահանջը, որոնք էլեկտրաէներգիայի գինը չթանկացնելու համար մի քանի օր է՝ ցույցեր են անցկացնում Երևանում և հանրապետության տարբեր քաղաքներում:

Հովիկ Աբրահամյանը ելույթ է ունենում այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին, իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ն նախօրեին հայտարարություն է տարածել այն մասին, որ հավատում են Հայաստանի իշխանությունների բանականությանն ու ողջախոհությանը և ակնկալում են փոխզիջում իշխանությունների և քաղաքացիների միջև, համարելով, որ կա այդ փոխզիջման հնարավորությունը:

Եվ ահա այս ֆոնին Հովիկ Աբրահամյանի ելույթը, որում, ըստ էության, փոխզիջման մասին որևէ խոսք չկա: Համենայն դեպս, դատելով քաղաքացիների պահանջներից, Հովիկ Աբրահամյանի մատնանշած նպաստների բարձրացումն ու այլ ապրանքների գների անհիմն աճը կանխելու քայլերի մասին հայտարարությունը ոչ թե փոխզիջում, այլ, ըստ էության, ծաղր կարելի է որակել Հայաստանի քաղաքացիների հասցեին:

Այս տեսանկյունից Հովիկ Աբրահամյանի ելույթը ստեղծված իրավիճակում ուղղակիորեն վկայում է ծայրահեղ ոչ ադեկվատության մասին, որ ցուցաբերում են Հայաստանի իշխանությունները: Չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանին Սերժ Սարգսյանը Բրյուսելից, այսպես ասած, հետախուզության է ուղարկել՝ տեսնելու համար, թե քաղաքացիները ինչպիսի արձագանք կտան նրա ելույթին, որից հետո Սերժ Սարգսյանն արդեն կասի, այսպես ասած, իր խոսքը: Ի դեպ, այս առումով նմանօրինակ ոճային նախադեպեր նա մատուցել է տարբեր հարցերում, երբ մինչև իր խոսքը ՀՀԿ-ական տարբեր գործիչներ ու պաշտոնյաներ մի բան են ասել, իսկ հետո Սերժ Սարգսյանը կայացրել է լիովին հակառակ որոշումը:

Այս տեսանկյունից չի կարելի բացառել, որ «անհարմար» վիճակում հայտնվելու հերթը Հովիկ Աբրահամյանինն է, երբ նա ասում է, որ չթանկացնել հնարավոր չէր, սակայն Սերժ Սարգսյանը կարող է հանկարծ որոշել, որ պետք է բավարարել քաղաքացիների պահանջը և կասեցնել թանկացումը:

Սրան զուգահեռ, իհարկե, հարց է նաև այն, թե ինչքանո՞վ է Հովիկ Աբրահամյանի ելույթը համաձայնեցված Սերժ Սարգսյանի հետ: Իհարկե, քիչ հավանական է, որ Աբրահամյանը նման նուրբ իրավիճակում գնար ինքնուրույն նմանօրինակ ելույթի: Սակայն բոլոր դեպքերում չպետք է բացառել նաև, որ ներկայիս ներքաղաքական իրավիճակում զարգացումները ներիշխանական համակարգում ազդեցությունների պայքարը առաջիկա նախընտրական հեռանկարների կոնտեքստում այնքան է սրվել, որ կարող են լինել նաև նմանօրինակ անձնական նախաձեռնություններ, որոնցով Հովիկ Աբրահամյանը գուցե նաև փորձում էր Մոսկվայի տրամադրությունները շոշափել նաև անձամբ իր անձի մասով:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում