Ամերիկյան ակտիվիսնտերն անտուն կատուների համար տերեր գտնելու նոր մեթոդ են մտածել, հայտնում է rosbalt.ru-ն: Իլինոիս նահանգում Յոգայի ստուդիայի տերերը հետաքրքիր փորձ են կատարել` ստուդիայում առաջարկելով պարապել կատուների ընկերակցությամբ:
Առաջին անգամ պարապմունքներն անցկացրել են 6 կենդանու հետ: Կատուները մարդկանց հետ միասին սկսեցին ճկել մեջքը, ձգվել և մլավել: Մի քանի օր համատեղ պարապմունքներից հետո, մասնակիցները սկսեցին կատուներին տանել իրենց տուն: Ստուդիայի ղեկավարները ենթադրում են, որ կենդանիները դուր են եկել իրենց հաճախորդներին այն բանի շնորհիվ, որ պարապմունքի ընթացքում կատուները թուլացել են և բացահայտել իրենց բնավորությունը:









































