Friday, 29 03 2024
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

Հանգուցալուծման ուղիները և պետականադավության խարանը

Երևանում ստեղծված իրավիճակում «միջօրե» է՝ բառի բուն և պատկերավոր իմաստով: Այնպիսի տպավորություն է, որ կողմերի մոտ Բաղրամյան փողոցի երկրորդ գիշերից հետո տեղի է ունենում ուժերի վերադասավորում՝ հավանաբար, երրորդ գիշերվան ընդառաջ: Համենայնդեպս, այսօր արդեն ըստ էության առավել հրատապ է դառնում հարցադրումը, թե ինչ է լինելու հետո, ինչ քայլեր ունեն անելու իշխանությունները, և ինչ քայլեր ունեն անելու քաղաքացիները: Կլինի՞ երրորդ գիշեր, թե՞ հանգուցալուծումը կլինի ավելի վաղ:

Մի բան պետք է արձանագրել դրականորեն՝ երկրորդ գիշերն անցավ առանց բռնության, և այս իմաստով պետք է արձանագրել և քաղաքացիների, և նաև իշխանությունների հաղթանակը, կամ այլ կերպ ասած՝ պետության հաղթանակը: Սակայն սա, իհարկե, ընդամենը ակնթարթային հաղթանակ է այն մարտահրավերների կողքին, որ ունի պետությունը և, ըստ էության, շարունակում է ստանալ այս ընթացքում էլ: Եվ սրանցից է, մասնավորապես, ռուսական անդրադարձը հայաստանյան իրադարձություններին: Այս անդրադարձներում ավելի ու ավելի ակտիվանում և ըստ էության սպառնալից չափերի է հասնում գնահատականը, թե Երևանում տեղի է ունենում զինված հեղաշրջում՝ ինչպես Ուկրաինայում:

Ինչու են ռուսական տեղեկատվական, ըստ որում՝ համապետական տեղեկատվական միջոցները, ինչպես նաև մինչև անգամ Պետդումայի պատգամավորները նման կերպով համառորեն փորձում «սև կատու փնտրել մութ սենյակում՝ հատկապես, երբ այնտեղ կատու չկա»՝ մնում է միայն գուշակել: Սակայն, ինչպես երևում է, ռուսական քարոզչամեքենան կա՛մ ցանկալին համառորեն փորձում է ներկայացնել իրականության տեղ և լուծել քարոզչական մանր խնդիրներ, կա՛մ էլ ուղղակի Ռուսաստանը Հայաստանի իշխանություններին մղում է ուժային լուծումների, և գուցե թե հենց այդ պատճառով էլ երկրորդ խաղաղ գիշերից հետո ռուսական քարոզչամեքենան ինտենսիվացրել է գնահատականները «զինված հեղաշրջման», «մայդանային զարգացումների» վերաբերյալ, և բանը հասել է նույնիսկ այնտեղ, որ ՌԴ Դաշնային խորհրդի սենատորը Սերժ Սարգսյանին խորհուրդ է տալիս դասեր քաղել Ուկրաինայից: Այսինքն՝ կարծես թե ռուսական կողմը պաշտոնական Երևանին մղում է ուժային հանգուցալուծման:

Այս պայմաններում լուծումների խնդիրը դառնում է առավել քան հրատապ: Սերժ Սարգսյանը այդ միջոցին Էջմիածնում մասնակցելով Քըրք Քըրքորյանի հիշատակին նվիրված արարողություններին՝ ելույթ է ունեցել և խոսել Հայաստանի ամրության և ապագայի մասին: Հայաստանի ամրությունն ու ապագան կախված է նաև այն որոշումից, որ Սերժ Սարգսյանը կկայացնի ստեղծված իրավիճակում: Նա կարծես թե դադար է վերցրել, ըստ որում՝ նկատելի է, որ դադար է հրամայվել ողջ իշխանությանը, և երևանյան իրավիճակի վերաբերյալ իշխանական մեկնաբանություններ գրեթե չկան: Կա՛մ Սերժ Սարգսյանը մտածում է և հորդորել է բոլորին ավելորդ խոսքերով չշեղել և իր համար հետո խնդիրներ չառաջացնել, կա՛մ էլ Սերժ Սարգսյանը որևէ հարթակում զբաղված է իրավիճակի հանգուցալուծման ուղիներ որոնելով: Ըստ որում, դա կարող է լինել և ներքին, և արտաքին որևէ հարթակ:

Ինչ կարող են անել քաղաքացիները: Եթե նրանց պահանջը բավարարվի, ապա, բնականաբար, քաղաքացիները կարձանագրեն հաջողությունն ու կավարտեն քաղաքացիական պայքարի հաջող մի էջ՝ ուսանելի հետևություններ անելով հետագա անհրաժեշտ առիթների համար: Եթե նրանց պահանջը բավարարվի մասնակի, ապա այստեղ քաղաքացիների ընտրությունն է՝ բավարարվե՞լ, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա, բնականաբար, կառաջանա հաջորդ քայլերի խնդիր:

Այստեղ, իհարկե, կան խնդիրներ, ինչպես ցույց տվեցին Բաղրամյան փողոցի երկու երեկոները: Այսինքն՝ մինչև Բաղրամյան որոշումը կայացվել է, իսկ ահա Բաղրամյանից «հետո»-ի վերաբերյալ որոշումների կայացման հարցում նկատելի են խնդիրներ: Քաղաքացիների համար թիվ մեկ հրամայականը պետք է լինի այդ խնդրի հաղթահարումն ու որոշումների կայացման արդյունավետ մեխանիզմի արագ գալը, ինչը կարող է պետք լինել շատ մոտ ապագայում և պահանջել ճկունություն:

Ինչ-որ առումով Բաղրամյան փողոցում իրավիճակը փակուղային է և նյարդերի պայքար է, թե ում նյարդերը առաջինը տեղի կտան՝ քաղաքացիների՞, թե՞ իշխանությունների, ոստիկանության: Երկու դեպքում էլ հետևանքը կլինի բոլորի համար կործանարար, որքան էլ իշխանությունները տոնեն պյուրոսյան հերթական հաղթանակը:

Այս առումով ուժային լուծումը միակն է, որ պետք է բացառել, և դրան գնացողը, սադրողը, սխալվողը իսկապես պետականադավ է: Եվ այս իմաստով էլ քաղաքացիների արդարացի պահանջի անտեսումը կնշանակի, որ պետականադավության քայլը կատարում է իշխանությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում