Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հայաստանի լի փամփշտակալը

Հունիսի 23-ի տագնապալի լուսաբացից հետո, օրն ավարտվեց ոգեղեն, լուսե մայրամուտով: Ու թեև այդ պահին դեռևս պարզ չէ, թե ինչով է սկսվելու ավարտվելու օրը, այդուհանդերձ անցնողն արդեն իսկ բավական խոսուն և գոտեպնդող էր լուսաբացի տագնապից հետո: Այս նկարագրությունը գուցե թվա չափից դուրս հուզական, գեղարվեստական, սակայն այն, ինչ կատարվեց երեկ՝ իսկապես տալիս է մեծ ույզերի և հույսերի պաշար:

Հունիսի 23-ի անցնող օրը ցույց տվեց, որ Հայաստանի հասարակության «փամփշտակալըե բոլորովին դատարկ չէ, ինչպես կարող էր թվալ առաջին հայացքից: Երեկ Հայաստանի ակտիվ հասարակությունը ցույց տվեց, որ իր «փամփշտակալըե լի է Հայաստանի ապագայի, իրավական, ազատ Հայաստանի համար պայքարի կամքով, վճռականությամբ, համարձակությամբ, հետևողականությամբ, անձնազոհությամբ, նվիրվածությամբ, հավատով: Հունիսի 23-ի լուսաբացին խաղաղ ցուցարարները ենթարկվեցին ոստիկանական ուժային օպերացիայի, որի հետևանքով բերման ենթարկվեց 237 քաղաքացի, շատերը հայտնվեցին հիվանդանոցում, քանի որ նրանց հանդեպ բռնություն էր կիրառվել:

Թվում էր, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի Բաղրամյան փողոցում իրականացվող պիկետը դաժանորեն ցրելուց հետո, ըստ էության կփոշիանա ակցիայի շուրջ համախմբված թեկուզ փոքր հանրային ռեսուրսը: Սակայն ուժային օպերացիայից ընդամենը ժամեր անց տեղի ունեցավ գրեթե անհավատալին կամ անպատկերացնելին: Հասարակությունը սկսեց ուշքի գալ, սկսեց համախմբվել: Սկզբից այդ ամենը տեղի ունեցավ սոցցանցերում: Մի քանի ժամվա ընթացքում հանրության որոշակի հիասթափությունը, հուսահատությունն ու ինչ-որ առումով խուճապը, նաև զայրույթը և վրդովմունքը արագորեն վերաճեց վերակազմակերպման մի գործընթացի: Ի դեպ, այստեղ հարկ է նկատել համացանցի դերը, սոցցանցերի ֆունկցիոնալ նշանակությունը ժամանակակից իրողությունների առումով:

Եվ այս տեսանկյունից, ի դեպ, դժվար է ասել, թե հասարակությունն իրեն ինչպես կպահեր 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան, և իրադարձությունները ինչ կերպ կզարգանային այն ժամանակ, եթե առկա լինեին սոցցանցային տեղեկատվական տեխնոլոգիաները: Ի վերջո, հարկ է նկատել, որ դրանց ինչ-որ առումով էներգիա խլող և նաև խճճող բնույթով հանդերձ, այդուամենայնիվ այդ ռեսուրսը շատ կարևոր ռեսուրս է հանրային արագ ինքնակազմակերպման համար: Եվ մենք երեկ տեսանք այդ ռեսուրսի էֆեկտը, երբ մի քանի ժամերի ընթացքում հանրության կոտրվածությունից ոչ միայն հետք չկար, այլ ըստ էության արձանագրվեց պայքարի առավել մեծ ալիք, որը չկար նախկին օրերին: Արդյունքը եղավ այն, որ երեկոյան արդեն, չնայած էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի նախաձեռնության ակտիվիստների մեծ մասի բերման ենթարկված լինելուն, Ազատության հրապարակում հավաքվեց ավելի մեծ բազմություն, քան նախորդ օրը կամ քան բողոքի այդ շարժման մեկնարկից ի վեր ընդհանրապես:

Այստեղ հարկ է անել առաջին և կարևոր հետևությունը: Սոցիալական ցանցերի վերաբերյալ կարծիքը, թե այն մարում է հանրային բողոքը, այն փողոցից տեղափոխում համակարգչի առաջ, մեղմ ասած, միանշանակ չէ, և ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես կօգտագործվի սոցցանցային տեխնոլոգիան: Հունիսի 23-ը դրա օրինակն է: Այդպիսով, հունիսի 23-ի իրադարձությունների զարգացումը, ընդ որում՝ անկախ դրանց շարունակությունից, ընթացքից ու արդյունավետ կամ ապարդյուն, երկարաժամկետ, թե կարճաժամկետ բնույթից, տվեց երկու կարևոր եզրահանգման հիմք. հասարակության անհույս ապատիայի, անտարբերության, անկենսունակության մասին գնահատականների, մեղմ ասած, չափազանցվածություն, և սոցցանցային տեխնոլոգիաների պոտենցիալի վերագնահատում: Դա ապագայի համար, երբ հանրությունը կարիք և առիթներ կունենա այլ հարցերում պաշտպանել իր իրավունքներն ու ազատությունները, նաև պետական անվտանգությունն ու ինքնիշխանությունը:

Սրանք իրողություններ են, որոնք կարևոր ռեսուրսային արձանագրում են՝ անկախ կոնկրետ խնդրի լուծման համար պայքարի արդյունքից: Հաջողությամբ կավարտվի պայքարը, թե ոչ, միևնույն է, արձանագրվել է ռեսուրսային երկու կարևոր հանգամանք, ինչը պահանջում է հետագա աշխատանք այդ ռեսուրսների, այդ հանգամանքների հետ: Ընդ որում՝ աշխատանք առաջին հերթին պրոֆիլակտիկ բնույթի: Ըստ էության, այստեղ հարկ է անել մեկ այլ կարևոր արձանագրում: Հայաստանում բացակայում է հանրային ռեսուրսի հետ պրոֆիլակտիկ աշխատանքը: Աշխատանքը տարվում է, այսպես ասած, առիթից առիթ, ակցիայից ակցիա: Այդ պատճառով հասարակությունը շատ դժվար է բացվում, հանրային պոտենցիալը դժվար է շարժվում, ինչը իշխող համակարգին օգնում է շատ արագորեն գտնել մանիպուլյատիվ էֆեկտներն ու հակազդել հասարակական պահանջներին:

Արձանագրելով, որ մենք ունենք իսկապես հրաշալի երիտասարդ հանրային ռեսուրս, այդուհանդերձ, չենք կարող իրատեսորեն չարձանագրել, որ թեև «փամփշտակալըե դատարկ չէ, այնուամենայնիվ հասարակական այդ ռեսուրսը այն ծավալի էլ չէ, որ ինքնահոս «մատակարարումըե լինի բավարար: Այդ պատճառով էլ պրոֆիլակտիկ անբավարար աշխատանքն առաջացնում է հանրային մոբիլիության խնդիրներ: Հետևաբար՝ մյուս կարևոր եզրահանգումը այն է, որ Հայաստանի ակտիվ խմբերը, նախաձեռնությունները, որոնք հավակնում են լինել հասարակական-քաղաքական նոր և առավել արդյունավետ, որակապես թարմ և արդիական դերակատարներ, պետք է անխուսափելիորեն ավելացնեն հանրային ռեսուրսի հետ պրոֆիլակտիկ աշխատանքի պրակտիկան: Դա կարևոր է նաև այն տեսանկյունից, որ իշխող համակարգն, օրինակ, պրոֆիլակտիկայի հարցում գրեթե միշտ առաջ է հասարակությունից:

Այս իմաստով, Հայաստանի քաղաքացու իրավունքների համար պայքարի հերթական հասարակական շարժումը, որն ուղղված էր էլեկտրաէներգիայի գնի թանկացման դեմ, իր հիմնական թիրախային խնդիրը չլուծած՝ արդեն իսկ զգալի դրական ազդեցություն է թողել հանրային զարգացման, քաղաքացիական հանրության կայացման հնարավորությունների տեսանկյունից:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում