Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Բաղրամյան փողոցի խորհրդավոր գիշերը

Երեկ ՀՀ հասարակական-քաղաքական իրադարձությունների էպիկենտրոնը կրկին Բաղրամյան փողոցն էր, որտեղ երեկ լուսադեմին ոստիկանության ուժով ցրվել էր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների նստացույցը: Սակայն մի քանի ժամ հետո քաղաքացիները կարողացան կրկին մոբիլիզացվել, չնայած հարյուրավոր բերման ենթարկվածներին ու ձերբակալվածներին, և երեկոյան կրկին շարժվել Բաղրամյան փողոց:

Մինչև ուշ գիշեր քաղաքացիները շարունակում էին մնալ փողոցում: Նրանց և ոստիկանների միջև անվտանգության պատ կազմելու և բռնությունը կանխարգելելու նախաձեռնությամբ հանդես եկան ԱԺ մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ, շոու բիզնեսի աստղեր, հայտնի լրագրողներ, մտավորականներ: Ցուցարարները կրկին չկարողացան ընդհանուր հայտարարի գալ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասով, որի առաջարկը եղավ ինչպես և նախորդ օրը: Ըստ էության, բողոքի ակցիան աչքի ընկնելով հասարակության ոգեղենությամբ, նախորդ օրը կիրառված ուժին համախմբվածությամբ հակադարձելու կամքով ու վճռականությամբ, այնուամենայնիվ, կրկին աչքի ընկավ նաև նախաձեռնողների անկազմակերպվածությամբ, ըստ էության՝ նաև անորոշությամբ:

Սակայն միայն Բաղրամյան փողոցում չէ, որ երեկ զարգանում էին իրադարձությունները: ՀՀ վերաբերյալ արտահայտվեց Կրեմլը: ՌԴ նախագահ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ուշադիր հետևում են Երևանի իրադարձություններին և հույս ունեն, որ դրանք կկարգավորվեն մոտակա ժամանակաընթացքում և միմիայն օրենքի շրջանակում: Թե ինչ նկատի ուներ ՌԴ նախագահի մամուլի խոսնակը օրենքի շրջանակ ասելով՝ շատ դժվար է մեկնաբանել: Սակայն ինքնին այն հանգամանքը, որ ՌԴ-ն նախագահի խոսնակի մակարդակով անդրադարձավ երևանյան իրադարձություններին, այսպես ասած՝ Բաղրամյան-երկրորդ գիշերը, արդեն իսկ վկայում է, որ ՌԴ-ն կա՛մ պարզապես ներգրավվածություն ունի Երևանում ծավալվող զարգացումներում, կա՛մ շատ անհանգստացած է դրանցից և փորձում է ներգրավվել կամ ներգրավվելու պատրաստակամություն է հայտնում, եթե իրադարձությունները դուրս գան վերահսկողությունից: Բոլոր դեպքերում, Պեսկովի անդրադարձը վկայում է, որ Երևանում տեղի ունեցողը դուրս է եկել զուտ սոցիալական բողոքի շրջանակից և նույնիսկ զուտ հայաստանյան շրջանակից:

Եվ այս ֆոնին նաև հետաքրքրական է, որ երեկ Ադրբեջանը տեղեկություն է տարածել երկու զինծառայողի ՀՀ կողմն անցնելու մասին: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է այդ տեղեկությունը: Սա իրադարձությունների զարգացման իսկապես հետաքրքրական շղթա է՝ այն տեսանկյունից, որ Բաքվում շարունակվում են օլիմպիական խաղերը, և Բաքուն, որը սովորաբար ինքը թաքցնում է իր կորուստները սահմանին, հանկարծ որոշում է ինքը բարձրաձայնել իբր ՀՀ անցած զինծառայողների մասին: Բաղրամյան փողոցում ծավալվող իրադարձությունները, իհարկե, ուղղակի ոչ մի կապ չունեն այս ամենի հետ, սակայն մյուս կողմից, իհարկե, այս տարիների ընթացքում հաստատվել է մի կարծեք թե օրինաչափություն, երբ ՀՀ ներսում հասարակական-քաղաքական լարվածությանը զուգորդում է որևէ իրադարձություն հայ-ադրբեջանական սահմանում: Եվ ահա այս առումով էլ շատ ուշագրավ է, որ օլիմպիական եռուզեռի մեջ գտնվող Բաքուն հայտարարում է հայկական կողմ անցած երկու զինծառայողների մասին: Եվ այս ֆոնին էլ հաջորդում է Երևանի զարգացումներին ուշադիր հետևելու մասին Կրեմլի մամուլի քարտուղարի հայտարարությունը:

Սրան զուգահեռ՝ հետաքրքրական է ՀՀ իշխանությունների պահվածքը: Ըստ էության, երեկ ողջ օրվա ընթացքում իշխանությունների արձագանքը, այսպես ասած, երկատված էր: Նրանք մի կողմից ողջունում էին ոստիկանների գործողությունները, մյուս կողմից՝ դրական որակում ցուցարար երիտասարդությանը: Ակնառու էր, որ իշխանությունը պարզապես փորձում է չայրել կամուրջները ցուցարարների հետ, այսինքն՝ նահանջի տեղ թողնել և՛ նրանց, և՛ իր համար:

Մյուս կողմից, սակայն, իշխանությունները այս ամենով հանդերձ, ըստ էության որևէ այլ նախաձեռնությամբ հանդես չեն եկել՝ բացառությամբ Սերժ Սարգսյանի հանդիպման պատրաստակամությունից: Ընդ որում՝ այդ պատրաստակամությունը հայտնվում է բավական անորոշ կերպով, ընդամենը ոստիկանության միջնորդությամբ: Սա երևի թե վկայում է, որ իրավիճակը ինչ-որ առումով անորոշ էր ոչ միայն ցուցարարների, այլ ըստ էության՝ նաև իշխանությունների մասով: Պարզապես, եթե ցուցարարների անորոշությունը պայմանավորված էր զուտ իրենց գործողությունների շրջանակը մշակելու հանգամանքով, ապա իշխանությունների պարագայում, ըստ ամենայնի, անորոշության շրջանակը ներառում էր նաև ՀՀ սահմաններից դուրս գտնվող հարցեր, ինչի մասին վկայեցին Կրեմլի արձագանքը, նաև ադրբեջանական ուշագրավ տեղեկատվությունը հայկական կողմն անցած զինծառայողների մասին:

Այդ ամենով հանդերձ՝ ակնհայտ է դառնում, որ ՀՀ-ում ըստ էության սկիզբ է դրվել մի գործընթացի, որտեղ էլեկտրաէներգիայի թանկացման խնդրին զուգահեռ, հասունանում են քաղաքական նոր վեկտորներ, և տեղի են ունենում «տեկտոնական» շարժեր, և այս իմաստով տեղի ունեցող իրադարձությունները ինքնին արդեն շարժումը վերածում են մի գործընթացի, որտեղ զուտ էլեկտրաէներգիայի խնդիրը միջանկյալ արդյունք կլինի, իսկ առավել ռազմավարական գործընթացները կշարունակվեն դեռ բավական երկար և անկասկած արդեն տարբեր դրսևորումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում