Հենց նոր տեղեկացանք, որ Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ ամառային նստաշրջանի նիստում քվեարկվել է Ադրբեջանում քաղաքացիական ինստիտուտների գործունեության վերաբերյալ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների պատրաստած զեկույցը: Հայկական կողմը շատ կարևոր հաղթանակ է արձանագրել, քանի որ զեկույցը ընդունվել է առանց Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին ձևակերպման, որը կար զեկույցի նախնական տեքստում:
Մենք ավելի վաղ հայտնել էինք, որ այս ձևակերպումը հանվել էր մոնիտորինգի հանձնաժողովի՝ այսօր առավոտյան կայացած նիստ ժամանակ, սակայն այն պետք է հաստատվեր նաև ԵԽԽՎ լիագումար նիստի քվեարկությամբ: Այսպիսով, ԵԽԽՎ պատգամավորների մեծամասնությունը իրենց քվեարկությամբ մերժել են պրոադրբեջանական դիրքորոշում ունեցող համազեկուցողներ Պեդրո Ագրամունդի և Թադեուշ Իվինսկու կողմից պատրաստված զեկույցի այդ հատվածը, որի հետ Ադրբեջանը մեծ հույսեր էր կապում: