Tuesday, 16 04 2024
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը

Հաջողության հասնելու համար պետք է քաղաքական պահանջներ դրվեն. Արամ Զ. Սարգսյան

«Իշխանությունները որակական առումով 2000 թվականից սկսած առ այսօր որևէ փոփոխություն չեն ունեցել: Կեղծ են այն ակնկալիքները, որ այս անգամ իշխանությունը պետք է ավելի բարի լինի, քան, ասենք, 2003-ի ապրիլի 12-ին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ակտիվիստների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնություններին ու հատուկ միջոցներին:

Սարգսյանի խոսքով՝ ակտիվիստների գործողությունները պետք է հստակ պլանավորված լինեն, որպեսզի մենք ամեն անգամ նույն ճանապարհով չգնանք, այսինքն՝ որոշակի քայլերի չդիմենք, որից հետո սկսենք պայքարել քաղբանտարկյալների ազատ արձակման համար:

Սարգսյանը սխալ է համարում այն միտքը, թե քաղաքական ուժերը չպետք է խառնվեն այս պայքարին, նրանք վատն են, խոչընդոտում են: Հակառակը՝ պետք է քաղաքական պահանջ դրվի, որպեսզի հնարավոր լինի հաջողություն գրանցել: «Եթե մենք ուզում ենք փոփոխության հասնել, պետք է կարողանանք համախմբվել, պահանջին քաղաքական իմաստ և բովանդակություն տալ: Մենք պետք է քաղաքական պահանջներ դնենք, և քաղաքական իրավիճակներում ես այս իշխանություններից ազատվելու ռեալ հնարավորություն եմ տեսնում»,- ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու քաղաքական ուժերից որևէ մեկը ակտիվիստների կողքին չէ, Արամ Սարգսյանը նկատեց. «Եթե գալիս ես հրապարակ ու հետո համացանցով տեսնում ես արձագանքները, թե՝ նրանք եկել են «փիառվելու», երևալու համար, ապա դա վիրավորական է: Սա հստակ սոցիալական բունտ է՝ սոցիալական 1 խնդրով, իսկ իմ ցանկացած ներկայությունը իշխանափոխություն է, հեղափոխություն: Իմ պահանջը դա է: Ես հասկանում եմ, որ եթե այսօր Սերժ Սարգսյանը նույնիսկ չեղյալ հայտարարի հոսանքի թանկացման որոշումը, ապա ինքը դրանից ավելի լավը չի դառնալու»,- ասաց Սարգսյանը՝ միևնույն ժամանակ բացառելով, որ հոսանքի թանկացման որոշումը Սերժ Սարգսյանի կողմից կչեղարկվի, քանի որ հոսանքի թանկացման խնդիրը կախված չէ ՀՀ իշխանություններից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում