Wednesday, 24 04 2024
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Ամենակարևորը պահելու անհրաժեշտությունը

Այսօր երեկոյան՝ ժամը 18-ին, Ազատության հրապարակում կրկին հավաք է կազմակերպում «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը: Երեկ գիշեր և այսօր լուսադեմին Բաղրամյան փողոցում տեղի ունեցած իրողություններից հետո այս հավաքը առանձնահատուկ բնույթ է ստանում: Սա յուրօրինակ «անվանականչ» է լինելու նախօրեին տեղի ունեցած «ճակատամարտից» հետո, որը խաղաղ ցուցարարների դեմ տվեց և «հաղթանակով» ավարտեց ոստիկանությունը:

Բաղրամյան փողոցի իրադարձությունները դեռ վերլուծվելու անհրաժեշտություն ունեն: Միանշանակ դատապարտելով խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանության կիրառած բռնությունը՝ այնուամենայնիվ մենք պետք է ընդունենք նաև, որ քաղաքացիական կամ քաղաքական պայքարի ցանկացած կարևոր հանգրվան իր որևէ արդյունքի կամ արդյունքի բացակայության դեպքում կարիք ունի վերլուծվելու, հանգամանալից դիտարկվելու: Ի վերջո, եթե կա արդյունք, ապա դրա վրա պետք է կառուցվի հաջորդ քայլի մշակումների տանող աշխատանքը, եթե չկա արդյունք, ապա բնականաբար պետք է ուսումնասիրվի, թե ինչու չկա:

Այս ամենը, սակայն, այսօր ամենակարևորը չեն իհարկե: Ամենակարևորն այն է, որ չպետք է թույլ տալ, որ տեղի ունեցածը վերածվի հիասթափության ու հուսահատության հերթական առիթի: Իսկ նման վտանգը մեծ է: Հերթական անգամ Հայաստանում քաղաքացիների պայքարը բախվում է ուժային պատին: Եվ սա արդեն, ըստ էության, մի ցիկլ է, որը նույնիսկ ապրիորի առաջացնում է հիասթափություն և անտարբերություն: Առավել ևս՝ մեծ վտանգ կա, երբ հերթական անգամ ցիկլը կրկնվում է՝ առաջ բերելով անհուսության, «նրանց դեմ խաղ չլինելու» զգացումներ և այն հանրային շրջանակներում, որոնք կողքից են հետևում ամենին, և նաև անմիջականորեն տվյալ շարժման մասնակիցների շրջանակում, որոնք գուցե ոգևորության մեջ չէին սպասում, որ իրենց հետ էլ կարող են վարվել այնպես, ինչպես Բաղրամյան փողոց շարժվող բոլոր ուժերի հետ:

Ահա այս հերթական հիասթափությունն ու հուսալքությունը կանխելն է խնդիրը, որը և, երևի թե, գլխավորը պետք է լինի այսօր տեղի ունենալիք հանրահավաքում:

Սրան զուգահեռ, սակայն, կարևոր է ոչ միայն հուսալքությունից ու հուսահատությունից, այլև ցանկացած էմոցիոնալ ընկալումներից զերծ մնալը, նույնիսկ անտեղի ոգևորությունից, պաթոսից, որոշակի զայրույթից և դրա վրա կառուցվող եզրահանգումներից ու գնահատականներից: Հարկավոր է իրավիճակից հետո սթափություն, հարկավոր է չհուսահատվել, սակայն միևնույն ժամանակ չտրվել ավելորդ ոգևորության:

Չպետք է լինի էմոցիայի վրա կառուցված ոչ մի քայլ: Բոլոր քայլերը պետք է անել հաշվարկված: Լավ է ուշ, քան չհաշվարկված, երբ հայտնի չէ, թե որն է լինելու հաջորդ քայլը, երբ չկան ըստ իրավիճակի պահեստային քայլեր: Հավաքը, «անվանականչը» պետք է լինի գոտեպնդումի, հաստատակամության, հետևողականության, անկոտրում կամքի հավաք, սակայն միաժամանակ նաև սթափ մտքի, որը կլուծի գլխավոր հարցը՝ կանխել որևէ ապատիայի խորացում և վերականգնել աշխատանքային տրամադրությունը:

Սա իհարկե շատ բարդ խնդիր կլինի՝ մանևրել ապատիայի կամ ծայրաստիճան զայրույթի և դրանից բխող էմոցիոնալ մղումների միջև, գտնել ոսկե միջինը և դրա վրա վերականգնել ուժային պատին բախված շարժման հավաքականությունը: Սակայն սա նվազագույն խնդիր է, որը չլուծելու դեպքում հետագայում խնդիրները կհաջորդեն մեկը մյուսին:

Եվ ուրեմն, ամենագլխավորը էմոցիաների ֆիլտրումն է: Դրանք չեն կարող լավ խորհրդական լինել, հատկապես էքստրեմալ իրավիճակներում: Իսկ այսօր իրավիճակը էքստրեմալ է, հետևաբար այն ունի կառավարվելու ավելի մեծ անհրաժեշտություն, քան սովորական պարագայում: Իսկ կառավարումը պահանջում է սառնասրտություն, համբերություն, ռազմավարություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում