Իսպանիայի ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել Էլ Գրեկոյի և Գոյայի նկարները, որոնք գողացվել էին 1997թ.: Դրանք գտնվում էին մասնավոր հավաքածուում և գողացվել էին այն ժամանակ, երբ փոխանցվել էին արտասահմանյան երկրներից մեկի թանգարան` ցուցադրության համար:
2010թ. հոկտեմբերին ոստիկանությունը տեղեկություններ էր ստացել առ այն, որ Գոյայի «Կույս Փիլարի հայտնությունը» և Էլ Գրեկոյի «Ավետում» նկարները հնարավոր է վաճառվել են:
Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Քննության ընթացքում պարզվել է, որ այդ նկարները գտնվում են Ալիկանտե քաղաքի բնակարաններից մեկում: Նկարների «սեփականատիրոջ» անունը չի նշվում, հայտնի չէ նաև, թե ովքեր են եղել գողերը: