vatan.org.ru կայքի փոխանցմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպումը տեղի է ունենալու ամռանը, Մոսկվայում.
«Ակնկալվում է, որ մինչև ապրիլի վերջ կհանդիպեն երեք երկրների արտգործնախարարները: Հանդիպման ժամանակ քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող մնացյալ վիճելի հարցերը:
Դրանից հետո, ամենայն հավանականությամբ, հունիս-հուլիս ամիսներին տեղի կունենա երեք երկրների նախագահների հանդիպումը, որի ժամանակ նույնպես կքննակվի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը:
Սոչիում ընդունված որոշման համաձայն` «2+1» ձևաչափը կողմերի համար առավել ընդունելի տարբերակն է, հետևաբար այն պետք է շարունակվի»: