Այս պահի դրությամբ ոստիկանության Գյումրիի բաժին բերման է ենթարկվել 13 քաղաքացի՝ «Առաջին լրատվական»-ին փոխանցեց Գյումրիի մեր թղթակիցը:
Նա նշեց, որ բերման ենթարկվածների նկատմամբ արդեն իսկ քրգործեր են հարուցվել խուլիգանության հոդվածով:
Մեր թղթակցի փոխանցմամբ՝ Գյումրիում ակտիվիստներին բերման են ենթարկել երևանյան սցենարով՝ բռնություններով ու ծեծի միջոցով:
Այս պահի դրությամբ ոստիկանության Կումայրիի բաժնի մոտ հավաքվել են ավելի քան 50 հոգի և սպասում են ակտիվիստների ազատ արձակմանը: