Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բացահայտումներ «Որոգայթ»-ի գլխավոր հերոսների մահից 6 տարի անց. ինչ կապ ուներ դատավորի որդին, ինչպես է կոծկվել քրգործը

Ուղիղ 6 տարի առաջ այս օրը՝ հունիսի 22-ին, լրատվամիջոցները ծանուցեցին մի վթարի մասին, որն այդ ժամանակ մեծ ցավ պատճառոց բոլորին և հատկապես «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Որոգայթ» հեռուստասերիալի երկրպագուներին: Արմավիր-Էջմիածին ճանապարհի 15-րդ կմ-ին ավտովթարից մահացան «Որագայթ» սերիալի դերասաններ 34-ամյա Գեղամ Խանդիլյանը («Որագայթի» Գոքոր) և 36-ամյա Արամ Միսկարյանը («Որոգայթի» Գարիկ)։ «BMW-745» մեքենան, որ վարելիս էր եղել Գեղամ Խանդիլյանը, բախվել էր ճամփեզրի ծառին և շրջվել։ Մյուս ուղևորը՝ Էդգար Տեր-Աբրահամյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Էջմիածնի հիվանդանոց և ստանալով համապատասխան բուժում՝ դուրս էր գրվել:

6 տարի անց, երբ քչերն են արդեն հիշում այդ վթարի մասին, Գեղամի հարազատներից մեկը բարձրաձայնում է վթարի հետ կապված մի շարք մանրամասներ և որոշ բացահայտումներ անում:

Արտերկրից «Առաջին լրատվական»-ին ուղարկված նամակում քույրը՝ Դիանան, գրում է. «Երբ տղաները հեռացան մեզանից, շատ բան փոխվեց: Նախ այն փաստը, որ երրորդ անձնավորությունը, որը մեքենայի տերն էր (Էդգարը), չգիտես ինչ պատճառներով, չի վարում իր մեքենան և նստած է լինում կողքի նստատեղին: Նա ողջ է մնում, իսկ Գեղամն ու Արամը մահացու վնասվածքներից մահանում են»,-գրում է Դիանան ու հաջորդիվ բարձրաձայնում վթարի առնչությամբ հարուցված քրեական գործը կոծկելու մասին: «Ցավոք սրտի, քանի որ մեր Հայաստանը կոռուպցիայի երկիր է, Էդգարի հայրը, որը Հայաստանում դատավոր է, փակել տվեց դատական քննությունը: Մեջբերում Էդգարի խոսքերից. «Ես բան չեմ հիշում, մրսում էի (հունիս ամսին): Նստեցի նստատեղին, քնեցի: Երբ զարթնեցի, արդեն հիվանդանոցում էի»:

Չհամապատասխանելով իրական փաստերին՝ գործը փակվեց սուտ ցուցմունքների հիման վրա ու գնաց արխիվ,- գրում է Դիանան՝ հավելելով, որ հենց այդ ցավալի օրերին Էդգարը և նրա հարազատները գնում էին և իրենցից պահանջում էին իրենց վթարված մեքենայի գումարը:- Անարդար երկիր, անարդար մարդիկ… Եվ չգիտես ինչպես՝ մի երկու ամիս հետո Գեղամի խանութը արդեն վերցրել և տնօրինում էր այդ Էդգարը: Ինչևէ: Աստված իրենց դատավոր լինի»:

Դիանան իր նամակում դժգոհում է նաև «Շանթ» հեռուստաընկերության գործունեությունից, որը, նրա բառերով, միայն հաղորդել է այդ ցավալի լուրը, բայց երբեք չի հիշատակել տղաների մասին, որոնք այդ ժամանակահատվածում այդքան բարձր էին պահում իրենց ռեյտինգը: «Հեռուստաընկերությունը չհիշեց թե՛ նրանց ծննդյան օրերը, թե՛ մահանալու օրերը: Նույնիսկ մի նյութ չարեցին նրանց հարգանքի տուրք մատուցելով, որոնք այդքան բարձր պահեցին «Որոգայթի» ռեյտինգը: Բայց «Շանթը» հիշում էր ամեն մի ծննդյան օրը Փոլ Մաքքարտնիի կամ Ռասպուտինայի՝ չմոռանալով շնորհավորել նրանց:

Հազվադեպ խոսեցնում են մի քանի դերասանի՝ ցանկանալով տեղեկանալ մի քանի բան, բայց նրանք էլ խոսում են այնպես, կարծես թե ամեն ինչ գիտեն, թե ինչ են արել տղաները, և ոնց է կատարվել… Համենայնդեպս ասեմ, որ ոչ մեկը չի կարող ասել կամ ստույգ տեղեկություներ տալ լավ, բացի իրենց տան հարազատներից»:

Վերջում Դիանան գրում է, որ Գեղամը շատ էր սիրում մարդկանց և շատ բարի սիրտ ուներ, միշտ օգնում էր անտուն կամ կարիքավոր մարդկանց, գալիս էր տուն ու կիսալացակումած, ուրախ աչքերով պատմում էր, որ այդ օրն էլ մի հրաշալի բան է արել: «Օգնում էր մանկատան երեխաներին ու կալանատներին՝ ուղարկելով թեկուզև քիչ, բայց ինչ-որ բան՝ ցանկանալով ուրախացնել նրանց: Եվ դա դեռ սկիզբն էր, ու դեռ այնքան շատ բան էր ուզում անել…»,-եզրափակում է նամակագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում