Բաղրամյան պողոտայում, Սահմանադրական դատարանի շենքի դիմաց ոստիկանները պատ են կազմել՝ արգելելու համար ցուցարարների երթը դեպի նախագահական նստավայր:
Ոստիկանության կազմած պատի մոտ ցույցի մասնակիցներին դիմավորեց Երևանի ոստիկանապես Աշոտ Կարապետյանը, ով կրկնեց արդեն իսկ արված հայտարարությունն այն մասին, որ ՀՀ նախագահը պատրաստ է 3-4 հոգանոց խմբի ընդունել ու քննարկել նրանց պահանջները:
Երթի կազմակերպիչները հրաժարվեցին հանդիպել ՀՀ նախագահին՝ պահանջելով, որ կասեցնի որոշումը:
Այս պահին երթի մասնակիցները նստել են Բաղրամյան պողոտայում, գետնին՝ ի նշան այն բանի, որ չեն պատրաստվում դիմել անօրինական ու բռնի գործողությունների: