Աշխարհի ամենաթանկ կոշիկն այդպես էլ չի կարողանում գտնել իր գնորդին: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Ոսկերիչ-դիզայներ Քրիսթոֆեր Մայքլ Շելլիսն այս կոշիկը պատրաստելիս օգտագործել է 2200 ադամանդ` 30 կարատ ընդհանուր քաշով. այն պատրաստված է մաքուր ոսկուց և արժե 140 հազար ֆունտ ստերլինգ:
Արդեն 5 ամիս է, ինչ մարդկության պատմության մեջ ամենաթանկ կոշիկը չի հաջողվում վաճառել:
Borgezie կոշիկի տանը, որտեղ այն ցուցադրված է, ասում են, որ կոշիկն արժանացել է այնպիսի հայտնի մարդկանց ուշադրությանը, ինչպիսիք են Փերիս Հիլթոնը և Շերիլ Քոուլը:
Դիզայներն ասում է, որ «շատ հարցումներ են կատարվել, գնման բանակցություններ են վարվել, սակայն գործարքը երբեք վերջնական փուլին չի հասել»:










































