«Մերսեդես»-ի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը դարձավ Ավստրիայի Գրան պրիի հաղթող, տեղեկացնում է Eurosport-ը:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Լյուիս Հեմիլթոնը: Լավագույն եռյակը եզրափակեց Ֆելիպե Մասան:
Հավելենք, որ առաջին շրջանում միմյանց բախվեցին «Ֆերարի» և «Մակլարեն» ավտոարշավորդներ Կիմի Ռայկոնենը և Ֆերնանդո Ալոնսոն, ովքեր լքեցին պայքարը:
1. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես») – 71 շրջան
2. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») 71 շրջան – 5 վայրկյան՝ տուգանք
3. Ֆելիպե Մասա («Ուիլյամս») 71 շրջան
4. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») 71 շրջան
5. Վալտերի Բոտաս («Ուիլյամս») 71 շրջան
6. Նիկո Հյուլկեմբերգ («Ֆորս Ինդիա») 71 շրջան
7. Պաստոր Մալդոնադո («Լոտուս») 70+1 շրջան
8. Մաքս Ֆերստապեն («Տորո Ռոսո») 70+1 շրջան
9. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») 70+1 շրջան
10. Դանիել Ռիկարդո («Ինֆինիտի Ռեդ Բուլ») 70+1 շրջան
11. Ֆելիպե Նասր («Սոբեր») 70+1 շրջան
12. Դանիիլ Կվյատ («Ինֆինիտի Ռեդ Բուլ») 70+1 շրջան