Միսուրիի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես են երեխաները դառնում նյութապաշտ: Առանձնացվել է ծնողների երեք վարքագիծ, որոնք հանգեցնում են այդպիսի արդյունքների: Այս մասին հայտնում է direct-press.ru-ն:
Նյութապաշտությունը դիտարկվել է ոչ թե որպես փիլիսոփայական միտում, այլ իրերի նկատմամբ հատուկ վերաբերմունք:
Փորձի ընթացքում գիտնականները հարցում են անցկացրել ավելի քան 700 չափահասների շրջանում: Հարցերը առնչվել մանկության շրջանում ծնողների հետ ունեցած հարաբերություններին, մասնավորապես՝ խրախուսանքների և պատիժների թեմային:
Ինչպես պարզվել է, նրանք, ովքեր մանկության տարիներին ստացել են շատ նվերներ, մյուսներից ավելի շատ են հակված եղել նյութապաշտության: Հետազոտության արդյունքները հրապարակվել են համալսարանի կայքում:
Այդպիսով, առանձնացվել է ծնողների վարքի երեք ձև՝ երեխաների որևէ ձեռքբերման համար պարգևատրում՝ նվերի տեսքով, նվերների գնում՝ որպես սիրո արտահայտություն, և երեխաների պատիժ՝ զրկելով նրանց ինչ-որ իրից, օրինակ՝ սիրելի խաղալիքից կամ տեսախաղից: Ոչ մեծ չափով, սակայն մեծ տարիքում զգալիորեն նյութապաշտությանը նպաստում է նաև երեխայի նկատմամբ ոչ բավարար ուշադրությունը։
Սակայն, ինչպես նշում են գիտնականները, այս ուսումնասիրությունը չի նշանակում, որ ծնողները պետք է ընդհանրապես դադարեն երեխաներին նվերներ գնել: Նրանք պարզապես պետք է երեխաների մոտ դաստիարակեն երախտագիտության զգացում իրենց ունեցածի համար:











































