Ամեն տարի հունիսի 20-ին փախստականները և հարկադիր տեղահանվածները նշում են իրենց տխուր օրը՝ Փախստականների համաշխարհային օրը, որը հաստատվել է 2000-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի N A/RES/55/76 բանաձևով:
Երկար տարիներ տարբեր երկրներ և տարածաշրջաններ նշել են փախստականներին նվիրված հիշատակի օրեր և նույնիսկ շաբաթներ։ Դրանցից ամենահայտնին համարվում է Աֆրիկյան փախստականների օրը, որը մի քանի երկրներում նշվում է հունիսի 20-ին։:
2000-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է հատուկ բանաձև՝ համերաշխություն հայտնելու Աֆրիկային, որտեղ գտնվում են մեծ թվով փախստականներ, և որն ավանդաբար նրանց նկատմամբ մեծահոգություն է ցուցաբերում:
Ըստ այդ բանաձևի՝ 2001-ին Գլխավոր ասամբլեան 1951-ին նշել է Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի 50-ամյակը: Այդ ժամանակ Աֆրիկյան միասնության կազմակերպությունը համաձայնեց, որպեսզի փախստականների օրը նշվի Աֆրիկյան փախստականների օրվա հետ միաժամանակ՝ հունիսի 20-ին: