Մադրիդի «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի առաջիկա 4 հանդիպումները կդիտեն ռեկորդային թվով հեռուստադիտողներ: Սպասվում է, որ «կլասիկո»-ները հեռուստաէկրանների առջև կհավաքեն 350 մլն հեռուստադիտողների: Այդ մասին հաղորդում է Prime Time Sport-ը:
Մոտ 78 մլն մարդ կհետևի շաբաթ օրը Մադրիդում կայանալիք Իսպանիայի առաջնության հանդիպմանը, 77 մլն մարդ կդիտի Իսպանիայի գավաթի եզրափակիչը: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի երկրորդ հանդիպմանը կհետևի նվազագույնը 100 մլն հեռուստադիտող. համարվում է, որ հենց այդ մրցավեճում կորոշվի եզրափակիչի հարցը: Իսկ առաջին կիսաեզրափակիչին կհետևի մոտ 91 մլն հեռուստադիտող: