Այսօր` հունիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ, 24-ամյա Սերոբ Վարդազարյանը իր վարած Opel Vectra մակնիշի 66 QQ 616 ավտոմեքենայով Դաշտավան –Դարակերտ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով` հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց, իսկ ուղևորը` համագյուղացի 23-ամյա Մհեր Գալստյանը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Յուրիկ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը` Մասիսի ոստիկանպետ Ռուբեն Ներսիսյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում