Saturday, 20 07 2024
19:45
Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է
Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին
Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները
Թուրքիան կարող է իր զինված ուժերը տեղակայել Սոմալիում 2 տարի ժամկետով
18:45
Չինաստանում կամրջի փլուզման հետևանքով 12 մարդ է զոհվել
18:30
Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել
«Մենք ականատես ենք լինում Հարավային Կովկասում պատմական վերափոխումների»․ Ալիև
COP 29-ի ադրբեջանական նախաձեռնությունը հարցականի տակ է
Գեղամա լեռների գոհարը
ԱՄՆ-ի ակտիվացումը սահմանափակում է Թուրքիայի հնարավորությունները «Զանգեզուրի միջանցքի» հարցում
Քննարկվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը
Փաշինյանը կոնտր-քայլ է անում. հանրաքվեի հետաձգումը արտաքին ուղերձ ունի
Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում
Հայաստանի դեսպանը Տրամպի նախագահական «շնորհանդեսին»
Կոտայքի մարզում 2 տարբեր խմբավորումներ հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա. բաժնի պետն ու բաժանմունքի պետը տեղափոխվել են հիվանդանոց
Դեսպան Մկրտչյանը Տասոս Ձիկասի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված նախաձեռնություններ
NASA-ի մարսագնացը Մարսի վրա մաքուր ծծմբի բյուրեղներ է հայտնաբերել
16:00
Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան
15:45
ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր
Բերման է ենթարկվել «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը․ նա զինված է եղել
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի
15:00
Իրանն ավելի մոտ է քան երբևէ միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Նովոսիբիրսկում 22-ամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել
14:15
Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը
Նոր ԱԷԿ-ի առաջարկներ ունենք ԱՄՆ-ից և ՌԴ-ից. ՉԺՀ-ի և Հվ. Կորեայի հետ քննարկումը սաղմնային փուլում է
13:50
Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից
Իրանը «Հյուսիս-Հարավ»-ը դիտում է ԵՄ-ին կապվելու ուղի. Երևանը պետք է խորացնի իր հանդեպ վստահությունը
13:30
Իլոն Մասկն առաջարկում է ԱՄՆ նախագահի թեկնածուների համար տարիքային վերին շեմ սահմանել
Ի Վիճակի ենք շատ ավելի ճկուն խաղացող լինել այս բարդ իրավիճակում. անլրջությունը թույլ չի տալիս

Աշխատանքային գրքույկ չի լինի, իսկ ի՞նչ կլինի

Հայաստանում շրջանառությունից դուրս է գալիս Աշխատանքային օրենսգիրքը: Մինչև 2017 թվականը բոլոր աշխատանքային գրքույկները պետք է հավաքվեն մի տեղ, և պետք է ստեղծվի բազա, պետությունը բազայի միջոցով պարտավոր կլինի պահպանել աշխատանքային պատմությունը: Մինչև 2017 թվականը աշխատանքային գրքույկները կհաշվառվեն համապատասխան բազայում։

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, նշեց, որ հարցը քննարկել են Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների շրջանակում եռակողմ սոցիալական գործընկերության հանձնաժողովում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, Արհմիությունների կոնֆեդերացիայի և գործատուների միության մասնակցությամբ։ Որևէ տարաձայնություն և վտանգ չեն տեսել, և իրենց կարծիքը դրական է։

«Աշխատանքային գրքույկը շատ պարզ ինֆորմացիա է պարունակում՝ որտեղ է աշխատել, ինչ հրամանով է ազատվել։ Վերջին տարիներին մեզ մոտ էլեկտրոնային բազաները ձևավորվում են, և հաշվապահները ամեն ամիս պարտադիր կարգով նոր աշխատողի կամ աշխատողի ազատվելու մասին տեղեկություն են տրամադրում հարկային մարմիններին»,- ասաց նա, այսինքն՝ տարիների ընթացքում աշխատողների մասին ինֆորմացիա գոյություն ունի, և աշխատանքային գրքույկն այլևս տեղեկատվության աղբյուր չէ, քանի որ մարդու աշխատանքի վերաբերյալ տեղեկատվությունն անընդհատ թարմացվում է։

Գագիկ Մակարյանի խոսքով՝ միացյալ բազաների ստեղծումը խթանում է և՛ էլեկտրոնային համակարգերը, և՛ տեղեկատվական տեխնոլոգիաների առումով է այն ճիշտ, քանի որ միացյալ բազան մեկ պատուհանի սկզբունքով կարելի է սպասարկում իրականացնել ոչ միայն աշխատանքային գրքույկի, այլև այլ տեղեկանքների համար։

Խորհրդային միության տարիներից մինչև հիմա Հայաստանն իր օրենսդրությունը չի փոխել։ Անձնական արխիվային տվյալները, Գագիկ Մակարյանի խոսքով, 70 տարի պահպանվում են։ Նա նշեց, որ Սոցիալական հիմնադրամների ներքո արխիվները, որոնք նախկինում հարկային մարմիններին կից էին կամ առանձին սոցիալական հիմնադրամներ էին, այսօր էլ գոյություն ունեն։ Եվ մարդիկ նախորդ տարիների արխիվներից օգտվելով են թոշակի անցնում, նաև կուտակային կենսաթոշակի ինֆորմացիան էլեկտրոնային տարբերակով կուտակվում է։

«Գրքույկ հասկացությունը կորչում է։ Մենք ունենք անցումային շրջան՝ մեկուկես տարի, և արդեն նոր աշխատողների համար, ովքեր անցնելու են այդ թվականներից աշխատանքի, այլևս գրքույկ ձեռք չեն բերի, քանի որ արդեն աշխատանքային պայմանագիրը կա, հաշվետվությունները կան։ Ով անլեգալ է աշխատելու կամ աշխատում, նրանք գրքույկ չունեն և չեն էլ ունենա»,- ասաց նա։

Այս փոփոխությունը նպատակ ունի արդիականացման։ Թե Գործատուների միությունը, թե արհմիությունները, որտեղ ամեն մեկն իր կողմի շահերն է պաշտպանում, այս հարցի շուրջ համաձայնության եկել են։

«Վրաստանում, օրինակ, կա Արդարադատության տուն։ Սա մեծ շենք է, որտեղ հարյուրավոր օպերատորներ են աշխատում, որտեղ մեկ պատուհանի սկզբունքն է գործում: Բոլոր տիպի տեղեկանքները, այդ թվում նաև անձնագիրը կարող ես ինտերնետով պատվիրել և նույնիսկ ինտերնետով ստանալ, եթե չես ուզում գնալ։ Այստեղ շատ արագ սպասարկում են։ Մեր պետությունն այս ուղղությամբ քայլեր է անում՝ ստեղծելով էլեկտրոնային բազա, լավացնում է հաշվետվողականության համակարգը, որտեղ գրքույկի կարիք այլևս չկա։ Բացի այդ, եթե ցանկություն ունենաս «լևի» գրքույկ տալ, այլևս չես կարող, որովհետև պետական ինստիտուտներում եթե չկա, գրքույկները դերակատարում այլևս չունեն»,- նշեց Գ. Մակարյանը։

90-ականներին, նրա խոսքով, մի փոքր այլ էր. սոցիալական վճար կար՝ երեք տոկոս, այդ սոցիալական վճարների մասին տեղեկություններն անձերի անուններով միշտ կենտրոնների հաշվետվություններում տրվել են, և մարդիկ, ովքեր գրքույկ չունեն, հիմնարկը լուծարվել էր, հետքերը կորել էին, գնում էին այդ արխիվներից իրենց համար տեղեկանքների հիման վրա փաստեր բերում, որոնց հիման վրա պետությունը թոշակ է նշանակում։

«Մենք գնում ենք նոր համակարգում էլեկտրոնային բազաներ ունենալուն, որոնք ավելի ճշգրիտ են, կառավարելի են, միատարր են, արագ, և մեկ պատուհանի սկզբունքն ենք ձևավորում։

 

Լուսանկարը՝  Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում