Չիլիում հաջողությամբ ավարտվել է հանքափորների դուրսբերման օպերացիան, որի արդյունքում դուրս են բերվել բոլոր հանքափորները, ովքեր ավելի քան 70 օր «պատանդ» էին: Հիշեցնենք, որ պայթյունի հետեւանքով հանքափորները հայտնվել էին 700 մետր խորություն ունեցող մի խոռոչում: Պայթյունից միայն 17 օր անց հաջողվեց նրանց հետ կապ հաստատել:
Բոլոր հանքափորներին տեղափոխել են հիվանդանոցներ, եւ նրանք գտնվում են բժշկական հսկողության տակ: Հնարավոր է, որ հանքափորների մոտ տարբեր հիվանդություններ հայտնաբերվեն, քանի որ նրանք ավելի քան երկու ամիս գտնվել են 30 աստիճան տաքության եւ 85% խոնավության պայմաններում: