Thursday, 18 04 2024
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին

Ադրբեջանին վերադարձնելու ոչ մի 2 տարածքի մասին խոսք անգամ լինել չի կարող. Մոդեստ Կոլերով

Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու հավանականությունը գնալով ավելի հավանական է թվում։ Եթե նախկինում այս մասին խոսվում էր միայն փորձագիտական շրջանակներում, ապա վերջերս այդ մասին ակնարկեց Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը: Վերջինս ռուսաստանցի իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց՝ Ադրբեջանը կմտածի Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու մասին այն բանից հետո, երբ կարգավորվի Ղարաբաղյան հակամարտությունը:

ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, REX գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վերը նշված հայտարարությանն ու Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամ դառնալու հեռանկարներին, ասաց. «Ադրբեջանն ինչի մասին ասես՝ կարող է մտածել: Բայց Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը կլինի Ռուսաստանի պայմաններով»:

Մոդեստ Կոլերովի կարծիքով՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես Լեռնային Ղարաբաղի փոխզիջումային պայմաններով. «Այն դեպքում, երբ «Ղարաբաղյան» շարժումը ուներ «միացում» կարգախոսը, այժմ Հայաստանի և Ղարաբաղի կողմից փոխզիջումային տարբերակը Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի անկախությունն է»:

Մեր այն դիտարկմանը, թե ռուսաստանցի շատ փորձագետներ փոխզիջումային տարբերակ են համարում այն, որ Հայաստանը «7 շրջաններ վերադարձնի Ադրբեջանին», ՄոդեստԿոլերովն արձագանքեց. «Այդ շրջանները Հայաստանին չեն պատկանում: Այդ շրջանները Ղարաբաղի սահմանադրական տարածքներն են: Դրանք կարող է վերադարձնել միայն Լեռնային Ղարաբաղը։ Անվտանգության երաշխավորումը տարածվում է այդ բոլոր շրջանների վրա: Հետևաբար՝ կամ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, կամ տալիս է այդ տարածքները: Հայաստանը չի կարող տալ շրջանները առանց Լեռնային Ղարաբաղի կամքի: Ինքնին այն ձևակերպումը, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին տա երկու-երեք շրջան, Ադրբեջանի իշխանությունների առաջ քաշած բանաձևն է, և այն ռուս փորձագետները, որոնք այդ բանաձևին աջակցում են, ուղղակի կրկնօրինակում են Ադրբեջանի դիրքորոշումը: Ոչ մի երկու շրջանի վերադարձման մասին խոսք լինել չի կարող»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Եվրոպական խաղերի շրջանակներում Բաքու այցելած Վլադիմիր Պուտինի հանդիպումներին՝ նախ Էրդողանի, ապա Ալիևի հետ, և այն տեսակետներին, որ ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների մերձեցումը կարող է ի վնաս Հայաստանի շահերի լինել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես կցանկանայի ասել, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները ոչ մի կերպ կախված չեն Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններից, հավասարության նշան այստեղ դնում են Ադրբեջանի իշխանությունները»։

Նրա խոսքով՝ անգամ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները այնքան իդեալական չեն, որքան Բաքուն է ցույց տալիս. «Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետաքրքրությունների հետ կապ չունեն՝ մի պատճառով, որ Թուրքիային և Հայաստանին սահմանակից տարածքները մեծ հաշվով Քրդստանի տարածքներն են: Պետք չէ հավելյալ թշնամիներ ստեղծել, այդ դեպքում ավելի շատ ընկերներ կունենաս»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում