Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

«Գավառի» խնդիրը. մամուլ

«Առավոտի» խմբագիրը գրում է. «Իմ տատը մինչև 191 8 թվականը ուսանել է Շուշիի գիմնազիայում և պատանեկան այն տարիներին այնքան լավ է սովորել ֆրանսերեն, որ մինչև կյանքի վերջը կարողանում էր բացատրվել այդ լեզվով: Իմ պապը մոտավորապես նույն ժամանակահատվածում սովորել է Շուշիի ռեալական ուսումնարանում, ու այդ կրթությունը լիովին բավարար էր, որ նա երկար ժամանակ հաշվապահ աշխատեր: Իմ հայրական պապը, թեև ծնվել է Նուխիում, բայց նրա նախնիները՝ Տեր-Աբրահամյանները, Արցախում հոգևոր ծառայություն էին իրականացնում՝ որպես շարքային քահանաներ: Իմ այդ երեք հարազատներից ոչ մեկն Արցախը չէր ընկալում որպես Ադրբեջանի զավառ, ավելին՝ նրանցից ոչ մեկի գիտակցության մեջ չկար «Ադրբեջան» կարծրատիպը, իսկ ժամանակին իրենց շուրջն ապրող մահմեդականներին նրանք անվանում էին «թաթարներ», ինչպես որ դա ընդունված էր Ռուսական կայսրությունում: Արցախը հենց այդ կայսրության գավառն էր, ճիշտ այնպիսին, ինչպիսիք էին Երևանի կամ, ասենք, Ալեքսանդրապոլի մարզը՝ զարգացման մոտավորապես նույն մակարդակով: Բոլշևիկների «Ադրբեջան» կոչվող նախագիծը բավականին կարճ պատմություն ունի, և մեր՝ հայերիս գենետիկ հիշողության մեջ չկա դրա ամբողջական ընկալումը:

Սա ես գրում եմ ոչ թե հարևան ժողովրդին նսեմացնելու համար՝ հրաշալի մարդիկ, հղկված մտավորականներ ներկայիս Ադրբեջանում կան ոչ պակաս, քան Հայաստանում: Խոսքը մեր ժողովրդի, հատկապես արցախցիների հոգեբանական ընկալումների մասին է: Խորհրդային տարիներին Մերձբալթիկայի ժողովուրդները չէին ընդունում, որ իրենք Խորհրդային Միության մասն են. դա քաղաքական դիրքորոշում չէր՝ դա հոգեբանություն էր: Երբ խոսում էիր, օրինակ, էստոնացու հետ, նա ասում էր՝ ձե՛ր կոմպոզիտորները, ֆուտբոլի ձե՛ր հավաքականը՝ նկատի ունենալով խորհրդային երկիրը և խորհրդային մշակույթը: «Ազգայնականության դեմ» ուղղված Կենտկոմի ոչ մի որոշումով, ոչ մի «կագեբե»-ով, ոչ մի բռնաճնշումով հնարավոր չէր փոխել էստոնացիների այդ համոզմունքը, որովհետև դա, ըստ էության, ազգայնականություն չէր, դա ավելի շուտ՝ կենսակերպ էր: Եվ երբ 1985 թվականից հետո ստեղծվեց հնարավորություն, այդ կենսակերպը ձեռք բերեց քաղաքական բովանդակություն:

Նույնը՝ Արցախը: Այնտեղ ապրող մարդկանց մտածելակերպի մեջ երբեք չկար և հիմա էլ չկա Ադրբեջանի մաս լինելու ընկալումը: Կոմունիստական ղեկավար թե գյուղացի, բանվոր թե ուսուցիչ՝ այդ մարդիկ հոգեբանորեն չէին ընդունում Ադրբեջանի գերիշխանությունը, և երբ անհրաժեշտություն առաջացավ դա ապացուցելու համար կռվել և արյուն թափել, նրանք առանց տատանվելու գնացին այդ քայլին: «Ադրբեջանի գավառ» հասկացությունը երբեք գոյություն չի ունեցել Արցախում ապրող մարդկանց պատկերացումներում, մանավանդ՝ այն մարդկանց, ովքեր ղեկավարել են այդ երկրամասի անկախության համար պայքարը:

Մեր սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանին ես ճանաչում եմ մոտ 30 տարի և վստահ եմ, որ տեղայնական կամ որևէ այլ շովինիզմից նա չափազանց հեռու է: Նա խոսում է մեր երկրի իրական արատների մասին, որոնք, սակայն, որևէ կապ չունեն այն հանգամանքի հետ, թե ինչպիսի ծագում ունեն այդ երկրի ղեկավարները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում