Thursday, 28 03 2024
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը

Մեր նպատակն է օգնել կառավարությանը՝ տեսնելու այլ լուծումներ. սակագնի բարձրացումը չի փրկի ՀԷՑ-ին սնանկացումից

«Առաջին լրավական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է գործարար Վահան Քերոբյանը:

Վերջին շաբաթներին ուշիուշով հետևում և ուսումնասիրում եք ՀԷՑ-ի՝ ՀԾԿՀ ներկայացրած ամբողջ փաթեթը, և հանրագումարի բերելով՝ գիտենք, որ վաղը ՀԾԿՀ-ն քննարկելու է էլէներգիայի սակագնի հարցը: Հանրագումարի բերելով վերջին շաբաթների քննարկումները, լսումները, նաև ձեր ուսումնասիրությունները, ի՞նչ կարող եք ասել:

– Հայտը հիմնավոր չէ: Այն շռայլությունների, գերկորուստների, անարդյունավետության և, կարելի է ասել, գողությունների համախումբ է՝ ուռճացված ծախսերի, այն կապ չունի իրականության հետ: Հայտում տեղ գտած ամենակարևոր պատճառը՝ նախորդ տարիների էներգետիկ բալանսի խախտումից առաջացած ՀԷՑ-ի վնասների փոխհատուցումը, արդեն իսկ ընդգրկված է ներկա 41.85 հարյուրերորդական սակագնի մեջ և փոխհատուցման կարիք չունի և իր հունով փոխհատուցվում է: Հակառակը՝ այն, ինչը իրական պատճառն է՝ արտարժութային մոտավորապես 35 մլն դոլարի վնասը, անցյալ տարվա վատ մենեջմենթի և շռայլությունների արդյունքում կորցրած վնասները, արտացոլված չեն հայտում և չեն էլ կարող արտացոլված լինել, քանի որ դրանց փոխհատուցումը ՀՀ տնտեսության և բնակչության կողմից անօրինական է և չի կարող բավարարվել ՀԾԿՀ-ի կողմից: Այլ կերպ ասած՝ կարդում ես հայտը և ակնհայտորեն հիշում ես Երվանդ Օտյանի խոսքերը. «Ես ասանք կըսեմ, դուք անանք հասկըցեք»:

Նազարյանը պնդում է՝ ՀՀ սպառողը չի վճարելու ՀԷՑ-ի շռայլությունների և շվայտ կյանքի համար:

– Նազարյանը խեղաթյուրում է փաստերը, քանի որ ՀԷՑ-ն իր բոլոր շռայլությունների համար վճարում է մեր վճարած էլէներգիայի վարձավճարի գումարից: Այդ դեպքում ինչո՞ւ առաջինը հիդրոէլեկտրակայանների սակագնում նշված այլ անհրաժեշտ ծախսերը չեն իրականացնում, այնուհետև նոր մնացած փողով թույլ տալիս իրենց շռայլությունները, և եթե այդ փողը չգա, իրենց բաժնետերերի կողմից ներգրավեն միջոցներ: Այդ դեպքում արդեն հասկանալի կլիներ:

– Այնուամենայնիվ, ՀԷՑ-ը նշում է, որ փաստորեն իրենք վնասով են աշխատում: Մինչդեռ ռուսական «Ինտեր ՌԱՕԵԷՍ» ընկերության կայքէջում կարդում ենք, որ անցյալ տարի ՀՀ ՀԷՑ-ը շահույթով է աշխատել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս անհամապատասխանությունը:

– ՀԷՑ-ը դեռևս չի հրապարակել 2014-ի արդյուքնները, որը հիմք կհանդիսանա դատելու՝ վնասո՞վ է աշխատել, թե՞ օգուտով: Բայց առաջին հայացքից պարզ է, որ ընկերությունը 2014-ին վնասով է աշխատել, որի պատճառով հայտնվել է սնանկության եզրին:

Պատճառները որքան օբյեկտիվ են, այնքան էլ սուբյեկտիվ: Սուբյեկտիվ պատճառը դոլարի արժևորումն է անցյալ տարվա վերջին, որի պատճառով ՀԷՑ-ը ստիպված է եղել վերագնահատել իր վարկային պարտավորությունները, և դրանք մոտավորապես 15-16 միլիարդի վնաս են պատճառել ՀԷՑ-ին: Դա միայն արտարժութային վնասներն է: Դրա փոխհատուցումը ոչ մի կերպ ընկած չէ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովորդի ուսերին, դա բացառապես ՀԷՑ-ի բաժնետերերի և մենեջմենթի ռիսկերն են: Նրանք կարող են ինչպես վարկեր չներգրավել, այնպես էլ այդ վարկերը ներգրավել այն արժույթով, որով իրենց ծառայություններն են մատուցում, ծախսերն են իրականացնում:

– Դուք, վստահ եմ, կարդացել եք նաև ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի հարցազրույցը, որում նա խոսում է համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին, ՀԷՑ-ի կենսագործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ այն միջոցների ներգրավման մասին, առանց որի, ըստ էության, նա չի պատկերացնում համակարգի հետագա աշխատանքը: Միևնույն ժամանակ, նա իր հարցազրույցում նշում է, որ Հայաստանի կառավարությունը տեղյակ է եղել և ցայսօր տեղեկացված է եղել ՀԷՑ-ում տիրող իրավիճակի ֆինանսական վատթար կացության մասին: Դուք ի՞նչ տպավորություն ունեք: ՀՀ իշխանությունների, ՀՀ կառավարության ինչպիսի՞ մասնակցություն եք տեսնում այս ողջ թնջուկի մեջ:

– Կարծում եմ, որ, բնականաբար, ՀՀ կառավարությունը, ՀԾԿՀ-ն և այլ պատկան մարմիններ տեղյակ են եղել ՀԷՑ-ի իրավիճակից: Ի վերջո, իրենք տեսնում են, որ ՀԷՑ-ը լավ չի վճարում հիդրոէլեկտրակայանների, այլ էներգիա արտադրող ընկերությունների պարտքերը:

Դուք ասում եք՝ գողություն է տեղի ունեցել, իրավապահները պարտավո՞ր էին դրա մասին տեղյակ լինել, թե՞ ոչ:

– Բազմաթիվ պետական պաշտոնյաներ այս ընթացքում ասացին, որ գողություն է եղել, բայց հետո սկսեցին ասել, որ չեն պնդում, այլ ենթադրում են: Ես կուզեի խոսել ՀԷՑ-ի խնդրի լուծման մասին: Այսօր մեզ առաջարկվում է լուծում, որ ՀՀ կառավարության և ՀԷՑ-ի համատեղ ջանքերով ներկայացված լուծումն է: Մենք բոլորս էլ, այդ թվում՝ կառավարությունը, գիտենք, որ թե՛ կառավարությունը, թե՛ ՀԷՑ-ը չեն փայլում իրենց մենեջմենթով, և ակնհայտորեն կան ավելի լավ լուծումներ, որոնք ընկած են մասնագիտական դաշտում, ոչ թե հռետորական դաշտում: Ռոբերտ Նազարյանը և բազմաթիվ այլ պաշտոնյաներ նշեցին, որ ՀԷՑ-ին այս տարի չի հերիքում 20-30 միլիարդ դրամ: ՀԷՑ-ի այսօրվա մարժան այսօրվա սակագների պայմանններում նույնիսկ թանկացման պայմաններում կազմում է 15-16 դրամ 1 կվտ/ժամի համար, որը տարեկան կազմում է 80 միլիարդ դրամ: Այդ գումարն ավելի քան բավարար է՝ լուծելու այն բոլոր խնդիրները, որ այսօր ծառացել են ՀԷՑ-ի առջև: Արդյունավետ կառավարման և ծախսերի նկատմամբ հոգատար վերաբերմունք ցույց տալու դեպքում ՀԷՑ-ին տարեկան անհրաժեշտ է 20-25 միլիարդ դրամ գումար, որպեսզի կարողանա արդյունավետ աշխատել: Մնացած 55-60 միլիարդ դրամ գումարը ավելի քան բավարար է լուծելու ՀԷՑ-ի խնդիրը:

Կարծում եմ, որ եթե ՀԷՑ-ի մենեջմենթը չի տեսնում այս խնդրի լուծումը, ապա ՀԷՑ-ը պետք է ազգայնացնել, անմիջապես ներդնել արդյունավետ կառավարում: Նույնիսկ այդ պայմաններում ՀԷՑ-ը կունենա 200-300 մլն դոլար շուկայական գին: Այն էլ այն պարագայում, եթե մենք մեկ տարի հետո ՀԾԿՀ-ին դիմենք էլէներգիայի սակագինը իջեցնել 35 դրամի, որն այսօրվա տնտեսության համար կապահովի բավական լավ հիմքեր տնտեսական աճի համար:

– Ի՞նչ կասեք եղած վարկային միջոցների, ինչպես նաև այսօր արտահերթ ռեժիմով ԱԺ-ում քննարկվող՝ նորից համակարգի համար 52 մլն դոլարի վարկային նոր միջոցներ ներգրավելու ՀՀ կառավարության նախաձեռնության շուրջ: Համակարգը շարունակում է խժռել, երկրի արտաքին պարտքն է ավելանում: ինչպե՞ս դուրս գալ որոգայթից:

– Կարծում եմ՝ պետք է կանգնել և մտածել այլ ուղղության մասին: Մտածել այն ուղղության մասին, որը չի բերի տնտեսության և ժողովորդի աղքատացմանը, չի բերի հուժկու բողոքի ալիքի և հակառակը՝ կբերի տնտեսական աճի, թույլ կտա խուսափել անհարկի խռովություններից: Ես և իմ համախոհները վերջին տասը օրվա ընթացքում բազմաթիվ ելույթներ ենք ունեցել, և կոնկրետ ինձ համար այդ ելույթները ընդամենը մի նպատակ ունեն՝ օգնել ՀՀ  կառավարությանը՝ տեսնել այլ լուծում: Տեսնել այն լուծումը, որի դեպքում երջանիկ կլինեն թե՛ ընկերության տերերը, թե՛ ՀՀ կառավարությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում