Friday, 19 04 2024
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին

Իշխանությունը կորցնելու դեպքում Էրդողանը կկանգնի դատարանի առաջ, կամ կգնա բանտ

«Առաջին լրատվական»-ի RealPolitic հաղորդաշարի հյուրն է թուրք գրող, հրապարակախոս, հասարակական- քաղաքական գործիչ Քադիր Աքինը:

– Պարոն Աքին, չնայած գիտեմ, որ Հայաստանում եք հատուկ առաքելությամբ, այնուամենայնիվ կխնդրեի մանրամասնեիք՝ ի՞նչ նպատակով եք Հայաստանում:

– Այս տարի լրացավ ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-ամյակը, այլև հենց այսօր Փարամազին և ընկերներին կախաղան բարձրացնելու 100-րդ տարելիցի օրն է, որի առթիվ Հայաստանում կազմակերպվել էր համաժողով: Այդ համաժողովին մասնակցելու համար էլ այստեղ եմ՝ ներկայացնելու համար Փարամազի գործունեությունը, նրա մեծությունն ու կարևորությունը:

– Փարամազը Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կարևոր հիմնադիր անդամներից է և թուրքերի ձեռքով զոհվեց ոչ միայն իր ազգության ու հավատքի, այլ նաև իր մտածողության, քաղաքական հայացքների, Թուրքիան սոցիալ-դեմոկրատիայի նոր ճանապարհին կանգնեցնելու հնարավորության համար: Թուրքիայի պատասխանը 20 կախաղաններն էին, իսկ կախաղան բարձրացվածներից ամենաականավոր ու կարկառուն գործիչը հենց Փարամազն էր:

– Այո՛, Փարամազը Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության շատ կարևոր դեմքերից մեկն էր: ՍԴՀԿ կոնգրեսը տեղի ունեցավ Առաջին աշխարհամարտից առաջ՝ այն ժամանակ, երբ Երիտթուրքերի կուսակցությունն արդեն անցել էր Անատոլիայի տարածքները քրիստոնյաներից և փոքրամասնություններից մաքրելու գործին: Հնչակյան կուսակցությունը մի կողմից փորձում էր կասեցնել երիտթուրքերի առաջընթացը, մյուս կողմից՝ համագործակցում էր սոցիալիստական այլ ուժերի հետ:

– Պարոն Աքին, վերջին օրերն իսկապես պատմական էին Թուրքիայի համար: Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններն այդ իմաստով բեկումնային են, և Թուրքիան կարծես շրջադարձային հանգրվանի է հասել. ըստ էության, վերջ դրվեց Էրդողանի նկրտումներին՝ Թուրքիայում ստեղծելու միապետական նախագահական կառավարման այնպիսի համակարգ, որը վերջնականապես «Արդարություն և զարգացում» կուսակցությանը կմղեր բացառապես իր կամքը թելադրելու Թուրքիայում այլ տեսակետներ ունեցող քաղաքական կուսակցություններին և ուժերին:

Կցանկանայի ներկայացնեիք, թե Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից մեր սպասումները որքանո՞վ են արդարացված՝ հաշվի առնելով, որ բացի ազգայնական կուսակցությունից՝ խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերում հայ թեկնածուներ էին ներկայացված: Այսօր Թուրքիայի խորհրդարանում փաստորեն երեք հայազգի պատգամավոր ունենք: Որքանո՞վ են այս փոփոխությունները պատմական Թուրքիայի համար, և Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ կարող ենք առաջիկայում սպասել Անկարայից:

– Այո՛, այս ընտրությունները Թուրքիայում իսկապես պատմական էին, բոլոր կուսակցությունների համար էին պատմական: Բայց ամենակարևորն այն է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն անցավ 10 տոկոսի շեմը և հայտնվեց խորհրդարանում: Սա նշանակում էր, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարող միայնակ կառվարություն կազմել: Սա պատմական փաստ է, և ես ինքս, որպես ընտրություններում ներգրավված անձ, սպասում էի, որ 60 պատգամավոր կկարողանանք անցկացնել, բայց ընտրության արդյունքները մեր սպասելիքները գերազանցեցին՝ ավելի բարձր արդյունք գրանցեցինք և այժմ 80-ից ավելի պատգամավոր ենք ունենալու խորհրդարանում:

Այս 13 տարիների ընթացքում, Էրդողանի կառավարության միահեծան իշխանությունից հետո, սա նրա կուակցության առաջին պարտությունն է: Սրանից հետո սպասվում է, որ կկազմվի նոր կոալիցիա, որտեղ չի լինի «Արդարություն և զարգացում» կուսակցության միահեծան ներկայությունը: Կվերանայվեն մինչև այսօր եղած «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների կոռուպցիոն աղմկահարույց պատմություններն ու մնացյալ բոլոր մեքենայությունների դոսյեները, որից հետո սպասվում է, որ Էրդողանը ստիպված կլինի իր նոր մեծ նստավայրից վերադառնալ նախագահի նախկին նստավայր: Սպասվում է, որ պետք է վերադարձ կատարվի նախկին նախագահական համակարգին, ոչ թե Էրդողանի առաջարկած տարբերակին, և ամենակարևորը՝ կարճ ժամանակ անց այս իրադարձությունները պետք է անպայման տանեն վաղաժամկետ ընտրությունների:

– Արտահերթ ընտրությունների մասին արդեն իսկ բարձրաձայնում են Թուրքիայում: Այսօր Էրդողանն է հայտարարել, որ եթե քաղաքական ուժերը կոալիցիոն կառավարության կազմավորման շուրջ համաձայնության չգան, ապա հնարավոր է՝ նշանակվեն արտահերթ ընտրություններ: Հաշվի առնելով անցյալի փորձը, երբ իշխող կուսակցությունները վերջնագրային տոնով էին խոսում ավելի քիչ ձայներ հավաքած կուսակցությունների հետ, կարո՞ղ ենք ենթադրել, որ սա Էրդողանի կողմից ընդամենը սպառնալիք է՝ ուղղված այն կուսակցություններին, ում հետ ուզում է կոալիցիոն կառավարություն ձևավորել՝ նրանց կարծես այլընտրանք չթողնելով:

– Ըստ էության ո՛չ Էրդողանը, ո՛չ Դավութօղլուն երբեք չեն ցանկանա իրենց իշխանությունը կորցնել, որովհետև այդ դեպքում Էրդողանը կարող է իր կոռուպցիոն գործողություններով հայտնվել դատարանում և անգամ բանտում: Նրա կատարած մեքենայությունները վերաբերում են ոչ միայն Թուրքիայի ներքին քաղաքականությանը, այլև միջազգային ասպարեզին, մասնավորապես՝ Սիրիայում իսլամիստների, նրանց ազատ ելումուտի հետ կապված: Մի շարք ապացույցներ կան նրա դեմ միջազգային ասպարեզում:

– Էրդողանի վարչապետության և Գյուլի նախագահության ժամանակ հայ-թուրքական հաշտության գործընթաց սկսվեց,  այդուհանդերձ հենց Էրդողանն էր, որ գնալով կոշտացրեց իր դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում՝ նախապայմանների առաջքաշմամբ: Այս ընտրություններում, ի վերջո, Ժողովրդադեմոկրատական քրդամետ կուսակցությունը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, դարձավ խորհրդարանական ուժ: Հնարավո՞ր է, որ արտաքին քաղաքական հարցերը ևս վերատեսության ենթարկվեն և մեղմվի նաև Հայաստանի նկատմամբ դիրքորոշումը:

– Էրդողանն իշխանության գալու տարիներից ի վեր փորձել է որոշակի լուծումների հասնել հայկական, քրդական և Թուրքիայում առկա այլ հարցերում՝ բանակցությունների մեջ մտնելով, քննարկելով, սակայն այսօր հայտնվել ենք մի կետում, երբ կարծես հետ ենք վերադարձել ամենասկզբին: Օրինակ՝ նախորդ տարի Հայոց ցեղասպանության տարելիցի նախաշեմին Էրդողանը ցավակցական ուղերձ հղեց՝ կիսելով հայ ժողովրդի վիշտը և այլն, և սպասվում էր, որ դրանից մեկ տարի անց պետք է ավելի առաջ գնար, ավելի կարևոր ուղերձ հղեր, բայց այդպիսի բան տեղի չունեցավ: Ճիշտ հակառակը՝ հետքայլ արվեց, և 100-րդ տարելիցի օրը նշանակվեցին Գալիպոլիի միջոցառումները, Էրդողանը հարյուրից ավելի երկրների ղեկավարների այդ միջոցառմանը մասնակցելու հրավեր ուղարկեց: Նպատակը Ցեղասպանության թեմայից շեղելն էր, Ցեղասպանության հարցով Թուրքիային ուղղված ճնշումը թուլացնելը և այդ թեման վարագուրելը: Այսպիսով, ակնհայտ է, որ Էրդողանը կոնկրետ լուծումների չի գնում, այլ ժամանակ է ձգում: Այժմ էլ, բացի Ժողովուրդադեմոկրատական կուսակցության մեկ պատգամավորից, որ կա խորհրդարանում, նաև մյուս երկու կուսակցություններից կան ևս երկու հայ պատգամավորներ, որոնք այո, սպասվում է, որ պետք է որոշակի հարցեր բարձրացնեն և անպայման օգտակար դառնան հանրությանը:

– Այս ընտրություններով կարո՞ղ են փոփոխություններ տեղի ունենալ նաև արտաքին քաղաքականության ասպարեզում, որովհետև Թուրքիան հռչակել է զրո խնդիրներ հարևանների հետ: Ըստ էության՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման առաջին հանգրվանում  փորձ արվեց լուծել Սիրիայի հետ բոլոր խնդիրները, որոնք այսօր անհանդուրժող քաղաքականության հետևանքով սարսափելի հանգրվանի են հասել, մյուս կողմից՝ միջազգային հանրության մոտ բավականին լուրջ կասկածներ են առաջացել «Իսլամական պետության» հետ Թուրքիայի հարաբերությունների մասով, քրդական հարցում կարծես բավական լուրջ առաջընթաց կար, սակայն վերջին շրջանում քրդերը նույնպես բավարարված չէին այն առաջընթացով, որն արդեն առկա էր:  Փաստորեն Ժողովրդադեմոկրատական կուսակցության ձայները ինքնին «Արդարություն և զարգացում» կուսակցության վարած քաղաքականության դեմ առկա դժգոհության հաստատումն էին:

– Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, միայն քրդական հարցում չէ, որ անհանգստություն է պատճառում Թուրքիայի պետական քաղաքականությունը, մտահոգիչ է նաև իսլամիստներին Թուրքիայի կողմից ցուցաբերած օգնությունը: Ինչպես գիտենք, թուրքական պետությունը, առանց թաքցնելու, անմիջական կապեր է ապահովում «Իսլամական պետության» հետ՝ նյութական աջակցություն ցուցաբերելով ահաբեկիչներին: Բացահայտվեց մարդասիրական օգնության անվան տակ այդ կազմակերպությանն ուղարկված օգնությունը, որը հիմնականում զենք էր: Ուստի Թուրքիայում նոր ձևավորվելիք կառավարությունը հնարավոր է այնպիսի կոալիցիա ձևավորի, որտեղ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի լինի: Այդ դեպքում պարզ է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում որոշակի փոփոխություններ է կրելու, և դա ազդելու է ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև տարածաշրջանի վրա:

Իսկ հայկական հարցի հետ կապված Թուրքիայում տեսնում ենք, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունից դուրս մյուս կուսակցություններն էլ առանձնապես  ջերմ չեն վերաբերվում, միայն  Ժողովուրդադեմոկրատական կուսակցությունն է, որ ճանաչում է Ցեղասպանությունը: Սակայն այս կուսակցությունը իրականում բազմաթիվ այլ շարժումների, նախաձեռնությունների միություն է, որտեղ բացի քրդերից, տեղ են գտել ամենատարբեր ինքնություն ունեցող խմբեր, ոչ միայն ազգային, այլև կրոնական, նույնիսկ սեռական, բնապահապանական, ֆեմինիստական շարժումները, որոնց բոլորի շահերը ներկայացնում է Ժողովուրդադեմոկրատական կուսակցությունը:

– Մեզ առավելապես հետաքրքրում է ռուս-թուրքական հարաբերությունների ապագան: Օրերս Պուտինն առանձնահատուկ շնորհավորել էր Էրդողանին այս ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, որից հետո  ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները պահանջեցին, որ Պուտինը ներողություն խնդրի Թուրքիայի ժողովրդից: Ինչպիսի՞ հարաբերություններ եք կանխատեսում Ռուսաստանի ուղղությամբ: Հայտնի է, որ Թուրքիայի քաղաքականությունը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ մեծապես պայմանավորված է Բաքվի դիրքորոշմամբ և Բաքվին չնեղացնելու միտումով է կառուցվում: Հնարավոր համարո՞ւմ եք, որ այդտեղ լինեն որոշակի մեղմացումներ և սրբագրումներ:

– Նոր ձևավորվող կառավարությունում սպասվում է, որ Ժողովուրդադեմոկրատական կուսակցությունը մնալու է ընդդիմադիր դիրքերում: Ռուսաստանի, Ղարաբաղի, Ադրբեջանի հետ կապված հարցերում առանձնապես մեծ փոփոխություններ չեմ սպասում, որովհետև այդ կառավարությունը, ինչպես ասացի, երկար կյանք չի ունենալու, և ամեն ինչ գնալու է դեպի արտահերթ ընտրություններ: Ժողովուրդադեմոկրատական կուսակցությունը, ճիշտ է, շատ կցանկանար լինել իշխանություն, սակայն կոալիցիայի մեջ չի մտնի և կշարունակի մնալ ընդդիմադիր դիրքերում և բարձրաձայնել այն պահանջները, ինչի համար մտել է խորհրդարան և ստացել 13 տոկոս ձայն: Կշարունակի բարձրաձայնել իր պահանջները և պատրաստվել առաջիկա իրադարձությունների:

– Դուք ուսումնասիրել եք հայ ժողովրդի պատմության ամենադժվար շրջաններից մեկը՝ 20-րդ դարասկզբի իրադարձությունները Ձեզ հայտնի են, հավանաբար հայտնի են նաև Ցեղասպանության ներքին և արտաքին պատճառները: Գալով մեր օրերը՝ ինչպիսի՞ ջանքեր պետք է գործադրեն իշխանությունները, ինչպիսի՞ առաքելություն է դրված ժողովուրդների վրա՝ վերացնելու այն թշնամանքը, որ առկա է երկու ժողովուրդների միջև: Ապագայում միմյանց կողքին ապրելու ինչպիսի՞ երաշխքիներ և հնարավորություններ եք տեսնում:

– Նախևառաջ թուրքերի և հայերի միջև եղբայրության գաղափարը պետք է մշտապես վառ պահել, սակայն դա իրականությունը չի կարող փոխել, քանի որ 15 թվականին տեղի է ունեցել ցեղասպանություն: Անատոլիայի տարածքները թուրքացնելու և իսլամացնելու նպատակով այնտեղից աքսորի են ենթարկվել ոչ միայն հայերը, այլև հույները, ասորիները, եզդիները, ղպտիները: Եվ այդ աքսորը ոչ այլ ինչ էր,  եթե ոչ ցեղասպանություն, քանի որ այդ ճանապարհին բավականին զոհեր եղան, և Թուրքիան պետք է առերեսվի ցեղասպանության փաստի հետ: Այդ եղբայրությանը հասնելու համար շատ կարևոր ելույթ է ունեցել 1897 թվականին Վանի դատարանում Փարամազը, որն ասում էր, որ պետք է ստեղծվի թուրքական, հայկական, քրդական դաշնություն, որտեղ կարող են այդ ժողովուրդները կողք կողքի խաղաղ ապրել, և եթե այդ դաշնությունը հաջողվի ստեղծել այսօր, ի վերջո, ժողովուրդների միջև եղբայրության հաստատման հարցում առաջին քայլը արված կհամարենք։ Թուրքիան պետք է առերեսվի Ցեղասպանության փաստի հետ։ Բացի այդ, պետք է փոխհատուցվի  Ցեղասպանության ժամանակ պատճառված նյութական վնասը, իսկ փոխհատուցելու համար պետք է համապատասխան հանձնաժողով ստեղծվի, այդ ամենը ուսումնասիրվի, որպեսզի առերեսվելուց հետո Թուրքիան կարողանա կատարել այդ փոխհատուցումը։ Պետք է Թուրքիան կարողանա կատարել այդ փոխհատուցումը:

– Իսկ հարաբերություններ հաստատելու առումով ավելի շատ գործ ունի անելու ժողովո՞ւրդը, թե՞ իշխող էլիտան և կառավարությունները:

– Շատ կարևոր հարց եք տալիս: Ես նայում եմ Թուրքիայի տեսանկյունից. այս առումով Թուրքիայում շատ գործ կա անելու, շատ անելիք ունենք հատկապես մտավորականության շրջանում: Քանի որ Թուրքիայի Հանրապետությունը կառուցվել է այնպիսի դեմքերի կողմից, այնպիսի կազմի կողմից, որոնք իրագործել էին հայերի և հույների ցեղասպանությունը, այդ պատճառով Թուրքիայի Հանրապետությունը ստեղծվեց ցեղասպանության փաստի ժխտմամբ, ցեղասպանության ճանաչումից խուսափելով, ինչ նպատակով Թուրքիայում ստեղծվեց ու տարածվեց ժխտողական գրականություն: Կա այսպիսի մի բան՝ կասկածամտություն, որը գիտության հիմքն է, ամեն ինչին պետք է կասկածանքով վերաբերվել, ամեն ինչին պետք է քննադատաբար վերաբերվել, սակայն Թուրքիայի մտավորականության շրջանում բացակայում է այս կասկածը, և նրանք բավարարվում են այն ամենով, ինչ հրամցվում է նրանց տարիներ շարունակ: Պետք է որոշակի օբյեկտիվություն մտցնել այդ դաշտում և փորձել Թուրքիայի մտավորականության աչքերը բացել, որը  բավարարվում է ազգայնական արժեքներով իրեն հրամցվող պատմությամբ, նրան օբյեկտիվ իրականությունը ներկայացնել: Մտավորականներին ճիշտը, իրականությունը ներկայացնելուց հետո կարելի է հույս ունենալ, որ նրանց միջոցով ժողովուրդն էլ կկարողանա իրականությանը ծանոթանալ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում