Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Շատ վտանգավոր «յուղ» Գյումրիում

Գյումրիի Մայր Հայաստան արձանի մերձակայքում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայողի դի՝ դանակի բազմաթիվ հարվածներով: Մանրամասներ, թե ինչու, ինչպես, ով է կատարել սպանությունը, առայժմ չկան: Այս ողբերգական դեպքը, փաստորեն, հերթականն է ռուսական ռազմակայանի զինծառայողների մասնակցությամբ: Այս անգամ, սակայն, տուժողը կամ զոհերը ոչ թե Հայաստանի քաղաքացիներ են, այլ ռազմակայանի զինծառայողը:

Գյումրիում ռուս զինծառայողի դիակի հայտնաբերումը, ըստ էության, հատկապես աղմկոտ բնույթ է ստանում մի քանի ամիս առաջ՝ հունվարի 12-ին տեղի ունեցած սարսափելի ոճրագործության ֆոնին, երբ նույն ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը փախել էր զորամասից և գնդակահարել գյումրեցի մի ամբողջ ընտանիքի՝ 7 մարդու: Այդ դեպքը առ այսօր ոչ միայն բացահայտված չէ, այլև, ըստ էության, գտնվում է շատ խորհրդավոր մի վիճակում. կասկածյալին ռուսական կողմը, ի հեճուկս օրենսդրության և երկկողմ պայմանագրերի, չի հանձնում հայկական կողմի ենթակայությանը, հայտնի չէ, թե բացահայտման ինչ փուլում է գործը, ինչեր են պարզվել և այլն:

Պերմյակովի գործի շուրջ առկա այս լարվածությունն ու անորոշությունը, հասարակական իրավական պահանջների վրա թքած ունենալը, ողբերգությունը, սարսափելի այդ ոճրագործությունը Ռուսաստանի ոչ թե բանական, այլ կայսերական արձագանքին արժանանալը, ըստ էության, լարված տրամադրություն են խորացնում Գյումրիի բնակչության շրջանում, ինչը, իհարկե, լարվածության այդ մթնոլորտը շիկացնում էր նաև ռազմակայանի շուրջ: Մյուս կողմից, այս ընթացքում ըստ էության չի եղել որևէ դեպք, որևէ միջադեպ, փորձ անգամ, որը հիմք կտար ասելու, որ գյումրեցիները կարող էին նման բանի դիմել: Բոլոր դեպքերում, չի բացառվում ոչինչ, և սա նշանակում է նաև, որ չեն բացառվում նոր հանցագործության շուրջ շահարկումները, որոնց նպատակը կարող է լինել հնի, այսպես ասած, նենգափոխումը:

Եթե ռուսական կողմը մինչև այժմ, ըստ էության, ոչինչ չուներ ասելու և ստիպված էր, իհարկե բավական ցինիկ կերպով, պաշտպանվել և պաշտպանել իր ռազմակայանի հանցագործ կամ կասկածյալ զինվորին, ապա այս դեպքում չեն բացառվում նաև այնպիսի զարգացումները, երբ ռուսական կողմը կփորձի, այսպես ասած, շրջել խնդիրը գյումրեցիների դեմ:

Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ տեղի ունեցածը անցանկալիորեն լարում է մթնոլորտը Գյումրիում և մեծացնում դրա պայթյունավտանգ բնույթը: Այն դեպքում, երբ և՛ Հայաստանը, և՛ ըստ էության նաև Ռուսաստանը պետք է Պերմյակովի սարսափելի ոճրից հետո անեին ամեն ինչ՝ Գյումրիում և Հայաստանում մթնոլորտի սրումը, կուտակված լարումը լիցքաթափելու համար: Իսկ դա հնարավոր էր միմիայն Ավետիսյանների սարսափելի սպանության գործի բացահայտման դեպքում, ինչը, սակայն, ոչ միայն տեղի չի ունեցել, այլև ըստ էության վերածվել է, այսպես ասած, կայսերական քաղաքականության գործիքի, երբ Մոսկվան, արհամարհելով Հայաստանի հանրային կարծիքը, ստանձնել է կասկածյալի հովանավորությունը:

Նման պայմաններում, անկախ թե ինչ է տեղի ունեցել ռուս զինծառայողի հետ, սա կարող է կրակի վրա յուղի էֆեկտ ունենալ, որից խուսափելու համար պետք է անել ամեն ինչ, քանի որ անպայման կգտնվեն սուբյեկտներ, որոնք կփորձեն ձեռքեր տաքացնել այդ կրակի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում