Սիրելի երևանցիներ,
Նախորդ շաբաթ կազմակերպված ծառատունկին ու շաբաթօրյակին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան հազարավոր երևանցիներ, գերատեսչություններ, բիզնես կառույցներ, միջազգային ու հասարակական կազմակերպություններ։ Համաքաղաքային այդ միջոցառման ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տնկվել է ավելի քան 20 հազար ծառ։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին քաղաքացիական ակտիվ դիքորոշման համար և կրկին անգամ կոչ անում մասնակցել ապրիլի 16-ի ծառատունկին և շաբաթօրյակին:
Քաղաքի մաքրությունն ու բարեկարգումը պետք է նկատելի լինի յուրաքանչյուր հասցեում` բակային տարածքներից սկսած մինչև գլխավոր պողոտա:
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Երևանի քաղաքապետ










































