ԱՄՆ-ում միանգամից երկու ատոմակայաններում պայթյուն է տեղի ունեցել: Ըստ միջազգային գործակալությունների` թունավոր նյութերի արտահոսք դեռեւս չկա:
Վիրջինիա նահանգի Բյուքենեն քաղաքում կիրակի օրը տրանսֆորմատորի պայթյունի արդյունքում ժամանակավորապես կանգնեցրել են ռեակտորներից մեկի աշխատանքը: Աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել: Օրվա երկորդ կեսին մեկ այլ պայթյուն է տեղի ունեցել Վերնոն քաղաքի ատոմային էլէկետրակայանում, որի աշխատակիցները գրանցել են թունավոր նյութերի արտահոսք: Հաղորդվում է, որ երկու պայթյունները միմյանց հետ կապ չեն ունեցել: