Այսօր աշխարհում նշվում է արյան դոնորների համաշխարհային օրը: Տոնի միջոցառումներին մասնակցում է ՄԱԿ-ի 193 անդամ-պետություն, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 181 ազգային հանրություն, 50 կամավորական դոնորային կազմակերպություններ և աշխարհի տարբեր երկրներից արյան փոխպատվաստման բազմաթիվ մասնագետներ, գրում է Calend.ru-ն:
Արյան դոնորների օրը հունիսի 14-ին նշել որոշվել է 2005-ին` Առողջապահության համաշխարհային վեհաժողովի ժամանակ: Օրը նվիրված է Կարլ Լանդշտեյների ծննդյան օրվան` ավստրիացի բժշկի, որը բացահայտել է արյան խմբերը: