Friday, 29 03 2024
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է

«Forbes Russia»-ի միլիարդատերերի մեջ 4 հայ կա

Ռուսական Forbes ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Այս անգամ նրանում տեղ են գտել 300 գործարարներ: Այս անգամ Forbes Russia-ի ցուցակում ակ 101 միլիարդատեր` նախորդ տարվա 62-ի փոխարեն: Առաջին հարյուր միլիարդատերերի կարողությունը կազմում է 432 մլրդ դոլար, իսկ 200 գործարարների կարողությունը` 499 մլրդ: Անցած տարի 100 միլիարդատերերն ունեին ընդամենը 297 մլրդ դոլար:

Ռուսաստանի ամենահարուստ մարդ է համարվում Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի սեփականատեր Վլադիմիր Լիսինը, որի կարողությունն այս տարի կազմում է 24 մլրդ դոլար` նախորդ տարվա 15.8 մլրդ-ի փոխարեն:

Ռուսաստանի միլիարդատերերի միջին տարիքը կազմում է 49.5: Նրանցից ամենաերիտասարդը 15 տարեկան է, իսկ ամենատարեցը` 78-ը: Հատկանշական է, որ չնայած պետության հետ ունեցած լուրջ խնդիրներին` Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը շարունակում է մնալ այդ ցուցակում: Ընդ որում Ելենա բատուրինան միակ ռուս կին միլիարդատերն է: Անցած տարվա համեմատ` Բատուրինայի կարողությունը կրճատվել է 1.7 մլրդ դոլարով` կազմելով 1.2 մլրդ:

Ռուսաստանի ամենահարուստ 200 գործարարների մեջ 4-ը հայեր են: 1.5-ական միլիարդ դոլար ունեն «Ռեսո-Գարանտիա» ապահովագրական ընկերության ղեկավարներ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները, որոնց նախորդ տարվա կարողությունը կազմում էր 0.95 մլրդ դոլար: Եղբայրները զբաղեցնում են 68-րդ և 69րդ տեղերը համապատասխանաբար: 70-րդ տեղում է ապահովագրական մեկ այլ ընկերության` «Ռոսգոստրախի» հայազգի ղեկավար Դանիիլ Խաչատուրովը, որի կարողությունը նախորդ տարվա համեմատ աճել է 300 մլն դոլարով` կազմելով 1.5 մլրդ:

1.4 մլրդ դոլար կարողությամբ 73-րդ հորիզոնականում «Տաշիր» գրուպի ղեկավար, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայր Սամվել Կարապետյանն է: Նա գրեթե կրկնապատկել է իր կարողությունը. 2010թ.-ին նա ուներ 750 մլն դոլարի կարողություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում