Thursday, 18 04 2024
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

Ստեղծված վիճակը նորություն չէր Հայաստանի իշխանությունների համար․ՀԷՑ-ի տնօրենի հարցազրույցը Arminfo-ին

Մայիսի 8-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պաշտոնապես ներկայացրել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացման հայտը, որը հանրության շրջանում մեծ արձագանք է ստացել: Հայտի ներկայացման պատճառների և ընկերության խնդիրների մասին, ներկայացնում ենք arminfo.am-ի հարցազրույցը ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հետ:

Հայաստանում 11 տարի շարունակ սակագին չի փոխվել, սակայն վերջին 2 տարիների ընթացքում այն երկու անգամ բարձրացավ: Ինչո՞վ էպայմանավորված հերթական թանկացումը:

 Շուրջ 11 տարի (1999-2009թթ) սակագները սպառողների համար Հայաստանում մնացել են անփոփոխ՝ չնայած, միանգամայն հիմնավորված պատճառներով (գնաճ, վառելիքի թանկացում), երկրի կայուն էլեկտրամատակարարմանն ուղղված ծախսերն ավելացել են: Այդ ընթացքում սակագների աճը հաջողվեց զսպել էլեկտրացանցերի սեփականաշնորման հաշվին, քանի որ անհատ սեփականատերը միշտ շահագրգռված է կրճատել կորուստները և բարձրացնել վճարների հավաքագրելիությունը՝ հասցնելով դրանք գրեթե 100%-ի:

Սակայն վերջին երեք տարիների ընթացքում ՀԷՑ-ի աշխատանքի վրա սկսեցին ազդել համակարգային խնդիրները, որոնք ոչ մի ձևով կապված չեն Ընկերության գործունեության հետ: Դա մեծ և փոքր ՀԷԿ-երի արտադրանքի ծավալների նվազումն է, Ատոմային էլեկտրակայանի վերանորոգման ժամկետների ձգձգումը, էներգահաշվեկշռի խախտումը: ՀԾԿՀ կողմից հաստատված էներգահաշվեկշիռը այս հանգամանքները չէր նախատեսում: Արդյունքում՝ ընկերությունը չի ստացել 37,6 մլրդ դրամ նախատեսված եկամուտը: Ահա սա է հենց ստեղծված դժվարին ֆինանսական իրավիճակի հիմնական պատճառը: Չի կարելի ասել, որ հանրապետական իշխանությունների, ՀԾԿՀ համար սա նորություն էր: Մենք տեղեկացնում էինք թե կառավարությանը, թե ՀԾԿՀ-ին ստեղծված իրավիճակի մասին, սակայն, ցավոք, նրանց բոլոր ձեռնարկվող միջոցները անարդյունավետ էին:

Միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը կից ձևավորվեց աշխատանքային խումբ, որը պետք է մշակեր էլեկտրաէներգիայի իրատեսական հաշվեկշիռների հաշվարկման մեթոդիկա: Արդյունքում՝ ընդունված և նախարարի կողմից հաստատված փաստաթուղթը, որը սահմանում է արտադրության կառուցվածքի պլանավորման ընթացակարգերը, աշխատանքի ռեժիմները, իմաստային առումով մեթոդիկայից վերանվանվեց կարգի: Սակայն այն միևնույն է չի պատասխանում գլխավոր հարցերին՝ ի՞նչ անել պլանավորվող ցուցանիշներից շեղվելու դեպքում, ինչպե՞ս բաշխել առաջացող ռիսկերը և ո՞վ է պատասխանատու ֆինանսական կորուստների համար:

 – Իսկ ինչպե՞ս է ձևավորվում սակագնային հայտը: Բոլորը խոսում են ՀԷՑիհայտի մասին,  սակայն ոչ ոք գործնականում ոչինչ չգիտի շուկայի մյուսմասնակիցների նոր սակագնային հայտերի մասին:

ՀԷՑ-ի նշված հայտում 17 դրամից 7,2-ը էներգետիկ շուկայի մյուս մասնակիցներինն է: 9,8 դրամը ձևավորվում է՝ ելնելով մեր ընկերության անմիջական ծախսերից: Ինչո՞ւ հենց 9,8 դրամ. 3,7 դրամը՝ չստացված նախատեսված եկամտի փոխհատուցումն է, 2,6-ը՝ էլեկտրացանցային համալիրի շահագործման հետ կապված ծախսումները (վերանորոգման ծախսերը, վերանորոգման համար նյութերի գնման, վերանորոգման, աշխատանքի վարձրատրության միջոցները), 1,5 դրամը՝ տեխնոլոգիական կորուստների և սեփական կարիքների համար օգտագործված էլեկտաէներգիայի փոխհատուցումը, 1,3 դրամը՝ ամորտիզացիան և շահույթը, այսինքն, միջոցներ, որոնք անհրաժեշտ են իրականացված ներդրումների վերադարձման համար, 0,7 դրամը՝ անհուսալի դեբիտորական պարտքերի փոխհատուցումն է:          

2014 թվականի համար էներգետիկ համակարգի ընդհանուր նախատեսված 158 մլրդ դրամ ծախսերից, ՀԷՑ-ի ծախսերը կազմում են 52 մլրդ դրամ, այսինքն՝ 33%-ը, մնացած գումարը շուկայի մյուս մասնակիցներինն է: Վերջնական սակագները 2013-2014թթ համար մեծամասամբ պայմանավորված են էներգահամակարգի այլ օղակներում ծախսերի ավելացման հետ: Օրինակ, վերջին 2 տարիների ընթացքում վերջնական սակագները աճել են 11,85 դրամ/ կՎտ.ժ-ի չափով: Միայն 2,51 դրամ /կՎտ.ժ (20%) –ն է կատարվել ՀԷՑ-ի ծախսերի ավելացման պատճառով, որոնցից 2,02 դրամ/կՎտ.ժ-ը պայմանավորված են Ընկերության ծախսերի մեջ էլեկտրական էներգիայի արտադրության կառուցվածքի խախտման պատճառով առաջացած վնասների փոխհատուցմամբ: Արդյունքում համակարգում ձևավորվեց ֆինանսական միջոցների պակասորդ և այս հարցն անհրաժեշտ է լուծել:

Եվ ես վստահ չեմ, որ ոչ լիարժեք ֆինանսավորման խնդիրները երկրի էներգետիկայում անհրաժեշտ է լուծել միայն սակագնի միջոցով: Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Մենք մեկ տարի առաջ ներկայացրել ենք դրանք ՀԾԿՀ քննարկմանը: Չէ որ 1999 թվականին հաստատված միադրույք սակագներից կազմված սակագնային համակարգը այդ ժամանակվանից չի փոփոխվել, սակագների տարբերություն սպառողների տարբեր խմբերի համար, որոնք դասակարգվում են ըստ լարման մակարդակների, չկա: Ըստ էության 1999 թվականին (անցա՛ծ դարում) սահմանված սակագներին ավտոմատ կերպով ավելանում էր միևնույն մեծությունը: Այս ամենը հիմք է տալիս կասկածի տակ դնելու սահմանված սակագների տնտեսական հիմնավորվածությունը և արդարությունը: Մենք մշակել ենք վերջնական սպառողների համար սակագների հաշվարկման մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով համաշխարհային փորձը և ՀՀ էներգահամակարգի առանձնահատկությունները: Մենք առաջարկել ենք բաժանել սակագինը իրավաբանական անձնաց համար էլեկտրաէներգիայի սակագնի և հզորության սակագնի, ինչը թույլ կտա երաշխավորել սպառողին, որ իրեն անհրաժեշտ պահին արտադրվող հզորությունները իվիճակի կլինեն արտադրել էլեկտրական էներգիայի անհրաժեշտ ծավալ:

Կան նաև մի շարք այլ առաջարկություններ. օրինակ, ցանցերի միացման վճարի սկզբունքների փոփոխության մասով: Գոյություն ունեցող սպառողների հաշվին միացման արժեքի մի մասի վարկավորման փոխարեն մենք առաջարկեցինք փորձել միացվող սպառողների ամբողջական վճարում՝ վճարման մի մասը ձևակերպելով որպես կանխավճար էլեկտրաէներգիայի դիմաց, որը մարվում է մի քանի տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի սպառման միջոցով: Այսպիսով, մի կողմից հանվում է լրացուցիչ բեռը սակագնի վրա և ապահովվում է միացման համար ավելի արդարացի վճարումը, մյուս կողմից ՀԷՑ-ի վրայից հանվում է պարտավորությունը նոր միացումների ֆինանասվորման մասով, և ազատվում են ֆինանսական միջոցներ այլ ներդրումների ֆինանսավորման համար: Ցավոք, արդեն մեկ տարուց ավել մեր առաջարկությունները քննարկվում են ՀԾԿՀ-ում, սակայն  բարձրացված խնդիրների լուրջ քննարկումներ անգամ չեն անցկացվում:

 Վերջերս էներգետիկայի նախարարը հայտարարեց այն մասին, որ կորուստների 1% նվազեցման դեպքում Ընկերությունը կարող է ավելացնել հասույթը 5,1 մլրդ դրամով: Ինչպե՞ս Դուք կմեկնաբանեք այդ հայտարարությունը:

– Նախ և առաջ նշեմ, որ առևտրային կորուստների նվազեցումը չի կարող բերել էլեկտրաէներգիայի սպառման ավելացմանը ամբողջ ծավալով, քանի որ գողության մեջ բացահայտված սպառողը չի օգտագործի նույն քանակով էլեկտրաէներգիա, որքան սպառում էր նախկինում: Տվյալ դեպքում կորուստների 1% նվազումը տարվա կտրվածքով կարող  է բերել Ընկերությանը հավելյալ 1,4 մլրդ դրամ: Եվս մեկ կարևոր փաստարկ` կորուստները, որոնք բարձր են ՀԾԿՀ սահմանված թույլատրելի մակարդակից, չեն ներառվում վերջնական սակագնում և այդ բեռը չի փոխանցվում սպառողին: Այդ ծախսերը իր վրա են վերցնում Ընկերությունը և բաժնետերը: Հետևաբար, կորուստների կրճատման հարցում ամենա շահագրգիռ կողմերը այստեղ՝ ՀԷՑ-ն է և նրա սեփականատերը: Ընկերությունը այսօր մշակել է հնգամյա ծրագիր, որտեղ հաշվի են առնվել բոլոր այդ միջոցառումները: Այդ միջոցառումների իրագործումը 48,2 մլրդ դրամ գումարային ծախսերով կտա կորուստների նվազում 1,8% չափով:

 Հայաստանում ամենից քննարկվող թեմաներից մեկն է վարձակալությանհարցը: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

Հայտը ՀԾԿՀ ներկայացնելուց մենք ակնկալում էինք քննարկել Հայաստանի ամբողջ էներգետիկ ոլորտում ստեղծված համակարգային հաշվեկշռի խախտման վերաբերյալ թեմաները: Սակայն այսօր տեսնում ենք, որ մեծամասամբ քննարկումները ծավալվում են մեքենաների, անշարժ գույքի և այլի վարձակալության շուրջ: Ըստ էության, քննարկվում է այն, ինչ սակագնում կամ ընդհանրապես չի ներառվում կամ մեկ տոկոսից պակաս է: Իսկ համակարգային խնդիրները կրկին չեն բարձրաձայնվում, կրկին ոչ ոք ոչինչ չի ցանկանում փոխել:

Տարածքների վարձակալության մասով. Տարածքների 98% վարձակալության ծախսերը կապված են իրացման տեղամասերի կամ այլ տեխնոլոգիական կարիքների համար տարածքների վարձակալության հետ: Բայց չէ որ սեփականաշնորհումից հետո Ընկերությունը չուներ անհրաժեշտ քանակությամբ անշարժ գույք, իսկ եթե մենք որոշում ընդունեինք գնել այն, ապա կպահանջվեր լրացուցիչ հայթայթել 7.6 մլրդ դրամ, և դա կհանգեցներ սակագնում 0.4 դր/ կՎտ.ժ լրացուցիչ բեռի: Մենք դա չենք անում՝ գտնելով սպառողների համար ավելի արդյունավետ տարբերակներ:

Էլեկտրական ցանցերի աշխատանքի համար անհրաժեշտ մեքենա/մեխանիզմների վարձակալության մասով. Ընկերությունում առկա է 601 միավոր մեքենա/մեխանիզմներ, որոնցից 544՝ Ընկերության սեփականությունն են, իսկ 57-ը՝ վարձակալվում են: Միաժամանակ վերլուծությունը ցույց է տալիս, որ Ընկերությունում առկա է մոտավորապես 50% մեքենա/մեխանիզմների դեֆիցիտ: Այլ կերպ ասած նմանատիպ օտարերկրյա ընկերություններում ավտոմեքենաների և տեխնիկայի քանակը երկու անգամ ավել է: Սակայն մենք ստիպված ենք առավելագույնս օգտագործել առկա պաշարները, չնայած որ դա միշտ չէ, որ ճիշտ է. դա բերում է տեխնիկայի մաշվածության աստիճանի ավելացմանը: Ինչ վերաբերում է ղեկավար անձնակազմի մեքենաներին, ապա ամեն օր կրկնում եմ և նորից կկրկնեմ՝  դրանք այսօր սակագնում ներառված չեն և չեն ներառվելու նաև մյուս տարվա սակագնում, սակայն եթե անգամ դա այդպես լինի, ապա ազդեցությունը սակագնի վրա չի գերազանցի 0.1%:

 Հասարակությունը հետաքրքրվում է Ընկերության վարկային պորտֆելի հետկապված իրավիճակով:

Մինչև ֆինանսական խնդիրների ի հայտ գալը Ընկերությունն ուներ իր վարկային պորտֆելը, որի զգալի մասնաբաժինը օգտագործված էր մեր ներդրումային նախագծերի իրականացման համար: Ընդհանուր 300 մլն դոլար ներդրումներից 150 մլն դոլարը ֆինանսավորվել է երկարաժամկետ վարկերի հաշվին: Սակայն վերջին տարիներին, Ընկերությունից չկախված պատճառներով, մեր կողմից գնվող էլեկտրաէներգիայի գնի ավելացման հետևանքով, ինչը իր հերթին տեղի ունեցավ էներգահաշվեկշռի խախտման պատճառով, առաջացան ֆինանսական ճեղքվածքներ: Ընդ որում, պետությունը ոչ մի արտահերթ միջոց չձեռնարկեց իրավիճակը շտկելու համար: Իսկ խնդիրները լուծելը մայր ձեռնարկության հաշվին կնշանակեր, որ էլեկտրաէներգիայի հայաստանյան ողջ շուկան ֆինանսապես օժանդակում է ռուսական ընկերությունը, այն էլ՝ անհատույց: Եթե դուք լինեիք ղեկավարը, դուք կհամաձայնեի՞ք նշվածի հետ:

Այդ իսկ պատճառով ակնհայտ է, որ «Ինտեր ՌԱՕ» ղեկավարները, խոշորագույն միջազգային աուդիտոր “Ernst & Young” ընկերությունը, քննարկելով “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերության որպես բիզնես միավորի ամփոփիչ տնտեսական ցուցանիշները, եկան այն եզրահանգմանը, որ ընկերությունը գնում է դեֆոլտի: Եվ սեփականատերը, պարզելով անբարեհաջող իրավիճակը, արգելեց նոր վարկային ռեսուրսների ներգրավումը, որոնք բարձր տոկոսադրուքների պատճառով կնպաստեին Ընկերության հետագա վնասների առաջացմանը:

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությանը, կարգավորողին ուղղված առաջացող ֆինանսական միջոցների դեֆիցիտների հետագա ծածկման անհնարինության մասին մեր բոլոր բազմաթիվ դիմումները մնում էին անպատասխան:

Գրեթե բոլորն առանց բացառության խոսում են Ընկերության պարտքերի մասին, սակայն “համեստորեն” լռում են սպառողների պարտքերի մասին: Ի՞նչ կասեք նրանց մասին, ովքեր չեն վճարում էլեկտրաէներգիայի դիմաց:

Ձեր կողմից բարձրացված հարցը նույնպես Ընկերության վարկային պարտավորությունների լուծման կարևոր բաղադրիչներից է: Սպառողների ընդհանուր պարտավորությունները կազմում են 9,8 մլրդ դրամ: Մեզ համար խնդրահարույց հարցերից է «Նաիրիտ» և «Վանաձոր Քիմպրոմ» գործարանների պարտքերի վերադարձը, որոնք կազմում են 2.5 մլրդ դրամ:

Եվ կրկին մենք երկար ժամանակ է, ինչ կոչ ենք անում կառավարությանը էլեկտրաէներգիայի դիմաց պարտքերի խնդրին համակարգային լուծում տալ, առաջարկում ենք այլ երկրների կողմից ընդունված համանման միջոցառումներ, այդ թվում տույժերի զգալի ավելացման և չվճարողներին պարտադիր պատժելու վերաբերյալ: Բայց եվ այս հարցում լուրջ առաջընթաց դեռ չի դիտվում:

Արդյունքում ստեղծված ֆինանսական խնդիրների պատճառով Ընկերությունը հաստատված ներդրումային ծրագրի կատարման համար ֆինանսական միջոցների կտրուկ պակաս ունի: Ֆինանսական միջոցների պակասի լրացման համար մենք ստիպված էինք ներգրավել բանկային վարկեր բավականին բարձր տոկոսադրույքներով: Դեռ 2012 թվականին Ընկերության պարտավորությունները կազմում էին կապիտալի մոտավորապես 60%, ինչը համարվում է նորմալ և ապահովում էր Ընկերության կայուն աշխատանքը:

Վերջին ժամանակներում, կապված վերջերս առաջացած վնասների ծածկման համար լրացուցիչ վարկերի ներգրավման անհրաժեշտության հետ, Ընկերության պարտավորությունները 2015 թվականի առաջին եռամսյակի վերջին կազմել են 82 մլրդ դրամ, ինչը համադրելի է Ընկերության 100% ակտիվների արժեքի հետ: Բնականաբար, այս պայմաններում նոր վարկերի ներգրավումը դարձավ գրեթե անհնար: Ընկերության պարտքի հարաբերակցությունը EBITDA (սա հիմնական ցուցանիշն է, որով սահմանվում է ընկերության ֆինանսական կայունությունը) հետ կազմում է ավելի քան 10/1-ին, այն դեպքում, երբ նորման համարվում է առավելագույնը 3: Եզրակացությունները թողնում եմ Ձեզ:

 Սակագնի բարձրացումը կհանգեցնի բնակչության սոցիալապես անապահով խավի դրության վատթարացմանը: Ինչպե՞ս դուք կմեկնաբանեք սա:

Այստեղ կարևոր է հասկանալ, որ սակագնի բարձրացումը այսօր հարկադրված միջոց է: Բնականաբար, այսպիսի լուրջ աճից կարելի էր խուսափել, եթե պետությունը յուրաժամ ընդուներ որոշումներ շուկայում հաշվեկշռի խախտման մասով, և եթե փոփոխվեր համակարգը, որի պարագայում հաշվեկշռի խախտման բոլոր վնասները կրում է ՀԷՑ-ը: Այլ կերպ ասած, եթե կառավարությունը այս սեգմենտում  կատարեր շուկայական արդար բարեփոխումներ: Բայց, ցավոք, ինչքան էլ մենք խնդրեցինք, ամեն ինչ մնացել է նույնը, ինչի արդյունքում էներգետիկ բնագավառում կուտակվել են ահռելի պարտքեր: Եվ ներկա իրավիճակում միայն սակագնային որոշումները կարող են հուսադրել, որ էլեկտրաէներգետիկայում հուսալիության «անկում» չի լինի: Այնուհանդերձ, տարբեր երկրներում գոյություն ունեն բնակչության անապահով խավերի սոցիալական պաշտպանության տարբեր եղանակներ, և հենց պետության խնդիրն է դրանք ներդնել, օրինակ, սուբսիդների տրամադրման կամ այլ մեխանիզմների մշակման միջոցով: Այստեղ պետք չէ հեծանիվ հայտնագործել:

Մեր Ընկերությունը այսօր հնարավորության սահմաններում իրականացնում է սոցիլական ծրագրեր՝ ուղղված Հայաստանի բնակչության սոցիալապես անապահով խավի օժանդակմանը: Ցանկանում եմ նշել, որ ՀԷՑ-ի սոցիլական ծրագրի շրջանակներում սկսած 2007 թվականից տարեկան 50 մլն դրամից ավել գումար ուղղվում է առանձին սպառողների էլեկտրաէներգիա դիմաց վճարումների ամբողջական կամ մասնակի զիջմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում