Իսրայելի վարչապետը այն կարծիքին է, որ միայն ռազմական սպառնալիքը կարող է ստիպել Իրանին հրաժարվել միջուկային զենքի ստեծման աշխատանքներից:
Այս մասին Նեթանյահուն հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել ամերիկյան Նոր Օռլեան քաղաքում: Բայդենն իր հերթին նշել է, որ Վաշինգտոնն ու Արևմուտքի մյուս երկրները հակված են Իրանի միջուկային հարցը խաղաղ ճանապարհով լուծելուն:
Նեթանյահուն ԱՄՆ-ում է գտնվում չորսօրյա այցով, որի ընթացքում նախատեսվում է քննարկել իրադրությունը Մերձավոր Արևելքում,- տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը: