Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Պետությունն ուզում է սնանկացողներին փրկության շանս տալ

Հայաստանի Արդարադատության նախարարությունը՝ Համաշխարհային բանկի և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագծի վերաբերյալ: Հայաստանը ուզում է այս հարցում իր օրենսդրությունը համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին, և փոփոխություններն ուղղված են այդ համապատասխանեցման ապահովմանը: Իսկ ինչ տարբերություն կա ՀՀ գործող «Սնանկության մասին» օրենքի և ԵՄ-ում գործող համանման օրենքների միջև, և ինչը պետք է փոխել:

Այս խնդիրը ձևակերպեց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը: Ըստ նրա՝ եթե Հայաստանում որևէ ընկերություն չի կարողանում կատարել իր պարտավորությունները, ապա գերակա է համարվում պարտապանի շահերի ապահովումը և սպասարկումը: Այսինքն՝ երբ պարտապանը դիմում է դատարան և որևէ ընկերության ֆինանսական պահանջներ է ներկայացնում, որը այդ ընկերությունը չի կարողանում կամ չի ցանկանում կատարել, դատարանը միանգամից որոշում է կայացնում այդ կազմակերպությունը սնանկ ճանաչել և նրա գույքի իրացման միջոցով բավարարել պարտապանի պահանջները:

ԵՄ-ում մոտեցումները մի փոքր այլ են, և սնանկության հասած ընկերությանը ոչնչացնում են միայն ծայրահեղ դեպքում, իսկ մինչ այդ փորձում են գտնել այդ կազմակերպությունը առողջացնելու հնարավորություններ, որպեսզի նա ոչ թե ոչնչացման միջոցով փակի իր պարտավորությունները, այլ ընդհակառակը առողջանալով և աշխատելով հնարավորություն ունենա վճարել իրեն ներկայացված հաշիվների դիմաց: Արսեն Մկրտչյանը համարում է, որ մինչև այժմ Հայաստանում կիրառվող պրակտիկան չի նպաստում տնտեսության զարգացմանը, այլ ընդհակառակը պատճառ է դառնում բազմաթիվ ընկերությունների ոչնչացման, ինչը իր հերթին լուրջ խնդիրներ է առաջացնում Հայաստանի տնտեսության համար:

Այս ամենը, իհարկե, ճիշտ է, և Արդարադատության նախարարությունը, առավել քան որևէ հաստատություն տեղեկացված է, թե որքան սնանկության վճիռներ են կայացնում դատարանները և տարեկան որքան ընկերություններ են փակվում Հայաստանում, որի հետևանքով ավելանում է գործազուրկների քանակը, իսկ պետբյուջեն զրկվում է այդ ընկերություների գործունեության դեպքում ստացվելիք հարկային վճարումներից:

Բայց ում հայցերով են սնանկ ճանաչվում ընկերությունները, ովքեր են ավելի հաճախ դիմում դատարաններ բռնագանձման պահանջներով: Իհարկե՝ բանկերը և նույն հարկային մարմինները կամ որ նույնն է՝ պետությունը: Բանկերը վարկերի դիմաց գրավ են վերցնում ընկերությունների հիմնական միջոցները, և երբ այդ ընկերությունները չեն կարողանում կատարել իրենց վարկային պարտավորությունները, բանկերը միանգամից դիմում են դատարաններ: Եվ քանի որ Հայաստանում տնտեսական վիճակը վատ է, իրենց վարկային պարտավորությունները կատարելու անընդունակ ընկերությունների թիվը գնալով մեծանում է, մեծանում է նաև սնանկ ճանաչվող և լուծարվող ընկերությունների թիվը: Մեծանում է նաև իրենց հարկային պարտավորությունները չկատարող ընկերությունների թիվը, և արդյունքում ստացվում է, որ բանկերն ու պետությունը խեղդում են բիզնեսը:

Հիմա պետությունը կարծես թե ուզում է փոխել խաղի կանոնը և ընկերություններին փրկության հնարավորություն տալ, տալ ավելի մեծ ժամանակ, որպեսզի նրանք կարողանան փրկության ուղիներ գտնել:

Օրենքի նախագծի քննարկումը ցույց տվեց, որ Հայաստանում այս հարցում կոնսենսուս չկա և դժվար էլ լինի: Բանկերը ուզում են իրենց գումարները ստանալ որքան հնարավոր է շուտ և տոկոսներով, իսկ ընկերությունները ուզում են առողջացման ավելի լայն հնարավորություն և ավելի մեծ ժամկետներ: Ու քանի դեռ Հայաստանում առկա են ընկերությունների անվճարունակ դանալու աննախադեպ հիմքեր և առողջանալու շատ քիչ հնարավորություններ, այս խնդիրը մնալու է ակտուալ, ինչպիսի օրենսդրական փոփոխություններ էլ առաջարկվեն կամ ընդունվեն:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում