Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սահմանադրական փոփոխությունները Լուկաշենկոյի, Պուտինի, Նազարբաևի հետ մի սեղանի շուրջ նստելու խնդիր են առաջացնելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը:

Պարոն Կարախանյան, իշխանությունները նախաձեռնել են սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու գործընթացը, և դրա շուրջ կարծես լուռ կոնսոլիդացիա կա: Այն ուժերը, որոնք նախկինում կտրականապես դեմ էին նման բարեփոխումներ իրականացնելուն հիմա քննարկումների են մասնակցում, առաջարկներ ներկայացնում։ Եվ ընդամենը մի քանի քաղաքական ուժ և քաղաքացիական նախաձեռնություններ, խորհրդարանում ներկայացվածներից ՀԱԿ-ն է, որ մինչև այժմ մերժում է սահմանադրական բարեփոխումների հետ կապված ցանկացած քննարկում։ Ի՞նչ եք կարծում՝ ի վերջո այս գործընթացն ի՞նչ նպատակ է հետապնդում, և ինչո՞ւ է մեր ընդդիմությունն արդեն դրան համակերպվել:

Իրականություն է այն պնդումը, որ այդ բարեփոխումներն արվում են իշխանությունների վերարտադրման և ամրապնդման համար: Հայաստանի իշխանություններն այսօր շատ լավ հասկանում են, որ եկել հասել են մի կրիտիկական կետի, որ ընտրակեղծիքների նման մեքենայով անընդհատ շարունակել հնարավոր չէ: Իհարկե, նույն ձևի, նույն ընտրակեղծիքների մեքենան կարող է աշխատել նաև այսօրվա՝ նախագահական համակարգով: Իրավիճակը պայթյունավտանգ չդարձնելու համար, արտաքին աշխարհում ամբողջությամբ չսպառվելու համար ինչ-որ փոփոխություններ են ուզում անել: Սակայն այդ «ինչ-որ փոփոխությունները» հիմնավորված չեն կարողանում ներկայացնել: Հիմա խնդիրն այն է, որ կա անվտանգության խնդիր, չկա մի գլխավոր հրամանատար, որը կարող է ցանկացած պահի օպերատիվ և արագ որոշումներ ընդունել պատերազմական, լոկալ և տարբեր այլ հարցերի դեպքում: Պարզ չէ, թե ում են ենթարկվելու այդ ուժային կառույցները, ենթարկվում են ո՞ւմ՝ վարչապետի՞ն, թե՞ Ազգային ժողովի նախագահին, որտեղ այսօրվա նախագահն է ուզում տեղափոխվել: Իրենք իրենց աբսուրդային իրավիճակի մեջ են գցել ու չեն կարողանում դրա տակից դուրս գալ։ Գործնականում ուզում են փոփոխություն անել ու ցույց տալ, որ, կոպիտ ասած, մի աթոռի վրա չեն մեռնում, այս աթոռից մյուս աթոռ են թռնում ու հայտարարում՝ տեսեք-տեսեք, մենք բարեփոխումների ծրագրեր ենք իրականացնում։

Ճիշտ է անում ՀԱԿ-ը, որ չի մասնակցում այդ քննարկումներին, իր քաղաքական գծին հավատարիմ է մնում, բայց հարցն այս չէ, կարելի է ամեն հարց քննարկել: Այն ուժերը, որ ասում են՝ մենք խորհրդարանական համակարգի կողմնակից ենք, այո՝ կքննարկեն: Խնդիրն այն է, որ կան շատ թաքնված վտանգներ՝ հանրապետության անվտանգության հետ կապված, ու այս հարցերում չկա ոչ մի պատասխան: Պաշտպանության նախարարը, ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, ոստիկանությունը, մնացած բոլոր ուժային հակամարգերը ո՞ւմ են ենթարկվելու. դրանք պետք է ենթարկվեն գլխավոր հրամանատարին և ունենան օպերատիվ մեխանիզմներ գործելու համար: Այս իրավիճակում պետք է ի՞նչ՝ խորհրդարանը հավաքվի, օրերով ու ժամերով որոշի՝ պատերազմ հայտարարո՞ւմ ենք, թե՞ ոչ, քննարկի, ասենք, անվտանգության հետ կապված այնպիսի հարցեր, որոնք չի կարելի բաց կերպով քննարկել: Իհարկե, կան մեխանիզմներ, հնարավոր է՝ փակ ձևաչափով լինի, բայց ամեն դեպքում անվտանգության հարցերն ամեն ինչից զատ բարդանում են:

Ի՞նչ եք կարծում՝ արտաքին ուժերը և մասնավորապես՝ Մոսկվան այս բարեփոխումներին ինչպե՞ս կվերաբերվեն: Տեսակետ կա, որ Մոսկվան դեմ է, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացվեն, որովհետև խնդիր է առաջանում արդեն Եվրասիական տնտեսական միության համար՝ առ այն, որ Նազարբաևի, Լուկաշենկոյի, Պուտինի կողքին Հայաստանից նախագահի մակարդակից ցածր ներկայությունն անթույլատրելի է:

Լիովին համաձայն եմ այդ դիտարկման հետ: Դա բնական է, այդ խնդիրը ևս առաջանալու է: Հայաստանից գալիս է մի մարդ, որը համապատասխան լիազորություններ չունի՝ նստել իրենց հետ նույն սեղանի շուրջը, այստեղ խնդիր է առաջանալու՝ կհրավիրե՞ն ընդհանրապես այդ մարդուն, կնստե՞ն նրա հետ նույն սեղանի շուրջը, թե ուղղակի կգա ու անիմաստ փոստատարի դեր կխաղա: Տրամաբանորեն պետք է գա Ազգային ժողովի նախագահը, նստի՝ դա էլ արդեն չի ստացվում, որովհետև ստատուսների խնդիր է առաջանում:

Ամեն դեպքում հարցն այն չէ՝ Ռուսաստանն ուզո՞ւմ է, թե՞ ոչ. Ռուսաստանը, իհարկե, այս իրավիճակում չի խառնվում: Ռուսաստանը ցույց է տալիս, որ դա մեր ներքին հարցն է, բայց, իհարկե, որպես իր դաշնակից երկիր՝ Ռուսաստանը չի ուզում, որ անվտանգության հարցերը Հայաստանում հեղհեղուկ դառնան և ինչ-որ անորոշ տեսք ունենան, չհասկանան՝ նախագահի հետ ինչ են խոսում, վարչապետի հետ՝ ինչ, Ազգային ժողովի նախագահի հետ՝ ինչ: Բոլոր քննարկումների ժամանակ Ռուսաստանը հստակ ասում է՝ այստեղ հարցը ոչ թե ինչ-որ սահմանադրության հարց է՝ նախագահականից Ազգային ժողով, հարցն այն է, որ Հայաստանում պետք է ընտրակեղծիքների մեքենան ջարդվի, իշխանական թևերի բաժանում տեղի ունենա, հստակ հասկանան, թե ինչ են անում: Եթե փողոցային խուժանը, ուժայինները, քրեական կլանները, որոնք իրենց վրա վերցրել են պետական իշխանության ֆունկցիաները, միասին կատարում են ընտրակեղծիքների գործընթացը, դա անթույլատրելի է: Այդ դեպքում բոլորը կասեն, որ Հայաստանում տեղի են ունենում բարեփոխումներ: Մնացած բոլոր այդ հեքիաթները, խաբեբայությունները արդեն նույնիսկ ծիծաղելի էլ չեն: Ուղղակի դրսում չեն ուզում սրել իրավիճակը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանն այսպես աննորմալ ձևի ինչ ուզի կարող է անել, և այդ ամեն ինչը անցնելու է: Հայաստանին ասում են՝ բարեփոխումներ արա, բայց այդ բարեփոխումները սկսվելու են ընտրակեղծիքների համակարգի ջարդումից:

Բացի այդ, սահմանադրական բարեփոխումների հետ կապված երկրորդ խնդիրն է առաջանում, չնայած այսօր այդ մասին չի խոսվում: Պետք է երեք մարդ լինի, այդ երեք մարդն իրար հետ համագործակցեն, իրար վստահեն, որ Ղարաբաղյան հակամարտության լարված պայմաններում կարողանան կորդինացել իրենց շարժումները: Իրենց արածն արդեն ծիծաղելի էլ չի՝ շատ եղավ, այստեղ շատ նստեցինք, գնանք մի քիչ էլ այնտեղ նստենք, նախկինում ծիծաղում էինք՝ հիմա ծիծաղելու ժամանակն էլ անցել է:

-Պարոն Կարախանյան, Հայաստանը պատրաստվում է Եվրամիության հետ նոր համագործակցության. Ասոցացման համաձայնագիրը տապալելուց հետո սա առաջին քայլն է: Նախկինում էլ կարծես ընտրությունները լեգիտիմացնելու համար Հայաստանը 3.5 տարի բանակցեց Եվրամիության հետ, ստացավ անհրաժեշտ վավերացում: Հիմա էլ, ըստ երևույթին, նույն սցենարն է կրկնվում՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի, ինչու չէ նաև մյուս համապետական ընտրություններին ընդառաջ։ Չեք կարծում, որ գալիք գործակցությունը ամենևին էլ Եվրոպայի հետ հարաբերությունները սերտացնելու միտում չեն հետապնդում։

Բնական է, որ նույն սցենարն է կրկնվում։ Եվ հարցն այստեղ դեկորատիվ աչքերին թոզ փչելու խնդիրն է՝ ցույց տալ, թե մենք բարեփոխումներ ենք անում։ Բնական է, եվրոպական կառույցները չեն ուզում Հայաստանի հետ կտրել իրենց կապերը, ուղղակի Հայաստանի իշխանությունների պահելաձևն է խայտառակ՝ շատ ցածրակարգ սուբյեկտների պահելաձև: ՀՀ իշխանությունները՝ բոլորին ամեն քայլափոխի ուզում են խափել, բայց ոչ մեկին արդյունքում չեն խափում, իրենցից բացի: Ոչ մի նորմալ կազմակերպություն նման խայտառակությունը որպես բարեփոխում չի ընդունելու: Մենք հիմա միջազգային հարթակում թուլացած, չեղած իշխանություն ունենք՝ և՛Ռուսաստանում, և՛ ԱՄՆ-ում, և՛ Եվրոպայում անդեմ թյուրիմացություն ունենք, հիմա էլ սկսենք անցնել հայկական պետականության իմունիտետի թուլացմանն ու հասնենք նրան, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի խայտառակ տարբերակ դնեն սեղանին ու ստորագրել տան: Միջազգային հարթակում թուրքական ու ադրբեջանական լոբբինգի արդյունքում այսօր այդ ծրագիրն է իրականացվում:

Նշում եք՝ ունենք թուլացած ու խայտառակ իշխանություն, բայց ոչ պակաս աղետալի վիճակում է նաև ընդդիմությունը, որն ընդհանրապես ասպարեզում այսօր չկա փետրվարյան չստացված հեղափոխությունից հետո: Աբովյանում և Արտաշատում քաղաքապետի ընտրություններն էին. ընդդիմության հետքն էլ չերևաց, Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ են իրականացվում, ընդդիմությունն իշխանություններին առաջարկներ է ներկայացնում ՝ այդպիսով լեգիտիմացնում գործընթացը։

-Իհարկե բնական է, որ փետրվարից հետո այդ իրավիճակում ընդդիմությունը որոշ անհամաձայնությունների ու շոկային իրավիճակում էր։ Հստակ իր ուժերը գնահատող ու հետևողական քայլեր անող կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսն է: Այս իրավիճակում բնական է նրանց պահվածքը, բայց հիմա ի՞նչ՝ ասենք ընդդիմությո՞ւնն է մեղավոր, ընդդիմությո՞ւնը չարեց : Հայ ազգային կոնգրեսը քաղաքացիական շարժումների հետ համագործակցում է, օրինակ, էլեկտրաէներգիայի թանկացման, համայնքների խոշորացման հետ կապված. այդ ամենը ՀԱԿ-ն է կազմակերպում՝ ծուռը նստենք, դուզը խոսենք: Այս քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում, հստակ 180 աստիճան ԲՀԿ-ի փոխվելուց հետո, երբ, ըստ էության, կոնսոլիդացնող ուժ էր, նորմալ իրավիճակ է: Հիմա ի՞նչ՝ քննադատե՞նք ընդդիմությանը, քննադատենք, որ դո՞ւրս չեկան, փողոցում ղալմաղալ չարեցի՞ն: ՀԱԿ-ն ուժերի ստուգատես է անելու, շատ կարևոր է էլեկտրաէներգիայի թանկացման հարցը, ու պետք չէ այն կապել Ռուսաստանի հետ. հիմնական խնդիրը, երբ նույնիսկ խորանում ենք՝ Հայաստանի իշխանությունների ու Ռուսաստանի կազմակերպության՝ ՀԷՑ-ի կարգավորման մեջ է, ՀՀ իշխանությունները նույնիսկ դա են տապալել:

-Պարոն Կարախանյան, կարծես մինչև 2017-18 թթ. ամեն ինչ հանդարտ է լինելու քաղաքական դաշտում, թեպետ նոր ուժեր են ի հայտ գալիս: Դրսի այն ուժերը՝ ոչ միայն կազմակերպությունները, այլև օլիգարխները, որոնք ժամանակին մեծ դերակատարում ունեցան Ծառուկյան-Սարգսյան հաշտեցման մեջ, Հայաստանի ներքաղաքական գործընթացներում մասնակցություն կունենա՞ն։

-Նոր ուժերի հարցն այնքան էլ սուր չէ, համենայնդեպս նոր կուսակցություններ են ստեղծվում՝ հաջողություն իրենց աշխատանքներին, այստեղ խնդիր չկա: Առայժմ այդ ուժերը իրենց մասսայական պայքարը ցույց չեն տվել, չէին էլ կարող ցույց տալ, որովհետև ժամանակի հարց է: Շատ լավ է, եթե այդ ուժերը դառնան քաղաքական դաշտի ուժեղ մասնակիցներ, այսօր դեռևս մարգինալ տպավորություն են թողնում, հետագայում կերևա՝ ինչպես կզարգանան։

Հարցն այստեղ ոչ թե դրսի ուժերի, այլ ժողովրդի ու քաղաքացիական շարժումների հարցն է՝ ՀՀ քաղաքացին ուզում է պայքարել, ուրեմն պայքարում է, եթե կրիտիկականի չի հասնում այդ պայքարը, ուզում է Պան Գի Մունին բերենք կուսակցություն ստեղծենք, ուզում է Բիլ Գեյցին, ուզում է Վլադիմիր Պուտինին՝ ոչ մի բան չի լինի: Եթե ՀՀ քաղաքացին չշարժվի, ոչինչ չի լինի: Եկել մտել են ՀՀ քաղաքացու գրպանը, էլի ծանր, ճկռելով ուզում է ինչ-որ բան անել:

Ինչ վերաբերում է դրսի ֆինանսավորումներին, բոլորին չեմ կարող ասել, բայց այն քաղաքացիական շարժումները, որոնք հստակ ցույց են տալիս, որ պայքարում են, իհարկե կունենան իրենց աջակցությունը: Բայց դա չի նշանակում դրսի միջամտություն: Դրա ժամանակներն անցել են, բոլորն էլ ուզում են, որ Հայաստանում արտագաղթը կանգնի, ծայրաստիճան աղքատություն չլինի, ու նոր՝ արդար ընտրություններ լինեն, բայց եթե ժողովուրդն արդեն չի հասկանում՝ քաղաքացի չկա, կա 5000-դրամանոց սուբյեկտ, ուրեմն ի՞նչ: Սփյուռքի մեծահարուստները, քաղաքական գործիչները արդեն չեն կարողանում այդ մարդկանց հետ խոսել, քաղաքացու հետ բոլորը կարող են խոսել, բայց 5000-դրամանոց սուբյեկտի հետ՝ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում