Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հայաստանի «ռեկետի» օրենքները

Հայաստանի էներգետիկայի նախարարությունը, պարզաբանում տալով հայ-իրանական գազամուղի Մեղրի-Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածը «Գազպրոմին» վաճառելու մասին տեղեկատվության վերաբերյալ, տարակուսանք էր հայտնել, թե ինչու 2007 թվականից մեկնարկած վաճառքի գործընթացը հանկարծ այսօր է դարձել հասարակական աղմուկի պատճառ: Նախարարությունը հայտարարել էր, որ անհանգստանալու պատճառ չկա նաև Հայաստանի էներգետիկ անվտանգության կապակցությամբ, քանի որ ում էլ պատկանի գազամուղը, այն գործելու է ոչ թե սեփականատիրոջ ցանկության, այլ Հայաստանի օրենքների թելադրանքով:

Էներգետիկայի նախարարության պարզաբանումը կարող էր որոշակիորեն տրամաբանական լինել, եթե չհնչեր մի ժամանակահատվածում, երբ Հայաստանի հանրությանը պարտադրված է վճարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ռուսաստանյան սեփականատիրոջ անարդյունավետ կառավարման համար: ՀԷՑ-ի ռուսաստանյան սեփականատեր, պետական «Ինտեր ՌԱՈ» ընկերությունը տարիներ շարունակ, մոնոպոլ կարգավիճակով, Հայաստանի իշխանության աչքի առաջ պարզապես մսխել է ընկերության ռեսուրսները, հասցրել ֆինանսատնտեսական ճգնաժամի, իսկ հիմա այդ ամենի տակից դուրս գալու համար Հայաստանի իշխանությունը թանկացնում է էլէներգիան, այսինքն՝ ստիպում է վճարել բնակիչներին: Այլ կերպ ասած՝ գործում է բնակչության հանդեպ «ռեկետի» օրենքը: Այսինքն՝ տարիներ շարունակ «Հայաստանի էլցանցերը» կառավարվել է կոռուպցիայի օրենքներով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգավորման մեխանիզմները՝ ի դեմս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, պարզապես մատնվել են անգործության, իսկ այժմ «ռեկետի» օրենքով այդ ամենի համար վճարելու պարտավորությունը պատրաստվում են դնել Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացու ուսերին, որտեղ առանց այդ էլ ահռելի սոցիալ-հոգեբանական բեռ է դրված ընդհանրապես պետական կառավարման անարդյունավետության և անարդարացիության պատճառով:

Եվ երբ այս ցցուն օրինակի պայմաններում Հայաստանի էներգետիկայի նախարարությունը խոսում է այն մասին, թե կապ չունի՝ ով է սեփականատերը, քանի որ գլխավորը Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն է, ապա դրանից կա՛մ պարզապես բնակչության հանդեպ ծաղրի, կա՛մ քաղաքական անմեղսունակության տպավորություն է ստացվում: ՀԷՑ-ում ֆինանսատնտեսական ճգնաժամը հասունացել է հենց նույն էներգետիկայի նախարարության լուռ հայացքի ներքո, որը հետևել է և որևէ բառ անգամ չի ահազանգել համակարգում հասունացող ճգնաժամի մասին: Կամ, եթե չի հետևել, ապա առավել ևս մտահոգիչ է վիճակը, որը գալիս է հաստատելու, որ Հայաստանի դեպքում որոշիչը ոչ թե օրենսդրությունն է, այլ կոռուպցիան և քաղաքական կախվածությունը: Հետևաբար, երբ Հայաստանի որևէ ռազմավարական նշանակության օբյեկտ կամ գույք օտարվում է ռուսական պետական որևէ ընկերության, հանրության մեջ առաջացող մտահոգությունն ու հարցերը դառնում են միանգամայն հիմնավոր: Ինչպես, օրինակ, դրանցից մեկը, թե այդ ինչո՞ւ հատկապես հիմա է ավարտվում 2007 թվականին սկսված գործարքը: Ի՞նչն էր պատճառը, որ այն ավարտին հասցնելու համար պետք էր 8 տարի, և ինչո՞ւ է գործարքը ութ արի անց ավարտվում հենց այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանում լուրջ խնդիրներ են ծագել՝ կապված էներգետիկ ոլորտում ռուսական պետական ընկերությունների գործունեության և Հայաստանի պետական քաղաքականության ըստ էության բացակայության հետ:

 

Լուսանկարը՝  2rd.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում