«Առաջին լրատվականի» տեսախցիկը Կոտայքի մարզի գյուղերից մեկի անասնագոմում զարմանք հարուցող մի տեսարան արձանագրեց` կրծկալ հագած կով:
Հիշեցնենք, որ ընդամենը վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղացիներին կով կթելու մասին «դասախոսություն» էր կարդում: Մեր առաջին տպավորությունն այն էր, որ վարչապետի հորդորներից հետո գյուղացիներն սկսել են կովերին կրծկալ հագցնել:
Սակայն, բարեբախտաբար, տեսանյութում հայտնված կովի տիրուհին մեզ հետ զրույցում կովին կրծկալ հագցնելու այլ` ավելի հիմնավոր պատճառաբանություն բերեց, որին առաջարկում ենք ծանոթանալ տեսանյութում:











































