Հարավային Կորեայի ոստիկանությունը այդ երկրում երեք օրից մեկնարկող «Մեծ 20-յակ»ի գագաթնաժողովին ընդառաջ` ահաբեկչական ազդանշանի աստիճանը սահմանել են որպես ամենաբարձր: Սա առաջին անգամ է տեղի ունենում այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը 2001թ. հիմնեց պետական հակաահաբեկչական կոմիտեն, որը կապված էր ԱՄՆ սեպտեմբերտասնմեկյան ահաբեկչական ակտերի հետ: Այս մասին հաղորդում է yonhapnews-ը: