Saturday, 20 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն

Խոշոր գործարք, մեծ պատասխանատվություն

Երեկ Երևանում ստորագրվել է Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադի վաճառքի մասին պայմանագիրը: Երկար ձգձգված այս գործընթացը ենթադրվում է, որ հասել է տրամաբանական ավարտին, համենայնդեպս՝ ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության: Այսպիսով, ամերիկյան «Գլոբալ կոնտուր» ընկերությունը դառնում է Որոտանի կասկադի սեփականատեր՝ իր դուստ ձեռնարկության միջոցով: Նախատեսվում է, որ կատարվելու է մոտ 200 միլիոն դոլարի ներդրում: Սա հայ-ամերիկյան խոշորագույն տնտեսական գործարքն է Հայաստանի անկախությունից ի վեր:

Խոսքը վերաբերում է ներդրումային գործարքին, քանի որ ԱՄՆ-ը կատարել է ավելի խոշոր դրամաշնորհային հատկացումներ: Օրինակ՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին էր հատկացվել մոտ 239 միլիոն դոլար, որից մոտ 70 միլիոնը, սակայն, Հայաստանը չստացավ Մարտի 1-ի հետևանքով, քանի որ կորպորացիան դրամաշնորհի համար ուներ հստակ չափանիշներ երկրի կառավարման, ժողովրդավարության, տնտեսության ազատականության մասով: Այդ չափանիշներին անհամապատասխանությունը պատճառ դարձավ, որ Հայաստանը երկրորդ անգամ այլևս չֆինանսավորվի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի միջոցներից, թեև այստեղ երևի թե ավելի շատ դեր ունեցավ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին: Այսինքն՝ այս ամենը վկայում է, թե որքան մեծ տնտեսական և ֆինանսական պոտենցիալ ունեն հայ-ամերիկյան հարաբերությունները, որոնք, սակայն, գտնվում են այդ պոտենցիալից շատ ցածր մակարդակի վրա:

Որոտանի գործարքի պայմանագրից առաջ՝ մայիսի 8-ին, Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի և ԱՄՆ միջև առևտրի ու ներդրումների շրջանակային նոր համաձայնագիրը: Ինչքանով էր այս համաձայնագրի ստորագրումը արագացրել Որոտանի գործարքի ավարտը՝ հստակ ասել չենք կարող: Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ շրջանակային համաձայնագիրը ընդհանուր դրույթներ պարունակող փաստաթուղթ է և այդ իմաստով ենթադրում է նաև, այսպես ասած, բազում ենթափաստաթղթերի ընդունում՝ լիարժեք գործելու համար:

Այնուհանդերձ ողջունելի է, որ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններում տեղի է ունենում նման խոշոր գործարք, որը կունենա նաև շատ մեծ քաղաքական նշանակություն: Եվ եթե գործարքը, այսպես ասած, իրականություն դառնալու ճանապարհին, թղթից իրականություն անցման ճանապարհին որևէ արհեստական կամ անհաղթահարելի խոչընդոտի չհանդիպի, ապա այն իրավամբ կարող է իր տեղն ունենալ Հայաստանի անկախության քառորդ դարի պատմության մեջ:

Այստեղ հարկ է լիարժեք պատկերացնել շեշտադրումները: Այս գործարքը չի փրկելու Հայաստանն այն աղետալի վիճակից, որում հայտնվել է մեր երկիրը, մեղմ ասած, վատ կառավարման արդյունքում: Այդ գործարքը Հայաստանը չի փրկելու ռուսական կայսրության թակարդից: Այդ գործարքը Հայաստանում կոռուպցիան և համատարած գողությունը չի վերացնելու: Այդ գործարքի առաքելությունը շատ ավելի փոքր է, միաժամանակ շատ ավելի պարզ. այն պետք է ցույց տա, որ հնարավոր է ապրել առանց այդ ամենի, և ապրել, մեղմ ասած, ոչ ավելի վատ, ոչ պակաս արդյունավետ, քան գողության, կոռուպցիայի, անիրավության և ռուսական կայսրության մահակի ներքո ապրվող կյանքը: Պետք է ցույց տա, և իհարկե՝ եթե ցույց տա:

Բոլոր դեպքերում, այստեղ պատասխանատվությունը միայն նոր սեփականատերերինը չէ, այսինքն՝ ամերիկացի ներդրողներինը: Այստեղ պատասխանատվությունը նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն է, ԱՄՆ դիվանագիտական կորպուսինը: Այս կորպուսը իսկապես տքնաջան ու եռանդուն աշխատեց գործարքն իրականացնելու համար, դրա ճանապարհին առաջացող տարատեսակ օբյեկտիվ ու սուբյեկտիվ արգելքները հաղթահարելու համար, հայ-ամերիկյան տնտեսական հարաբերության համար կարևոր այդ ճեղքումն ապահովելու համար:

Եվ, մեղմ ասած, շատ ափսոս կլինի, եթե գործարքն իր հետագա արդյունավետությամբ առաջացնի որևէ աստիճանի հիասթափություն: Եվ ոչ միայն ափսոս կլինի, այլ ուղղակի քաղաքական հարված կլինի հայ-ամերիկյան կարևոր հարաբերությունների հեռանկարներին: Եվ ուրեմն՝ նրանք, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել տնտեսական այս իրադարձությունը կյանքի կոչելու համար, ևս պատասխանատու են այս գործընթացի հաջող և արդյունավետ շարունակության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում