Thursday, 25 04 2024
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ

Խաղաղ պայմաններում սպանված զինվորների մայրերին փողոցում քարշ տվողներին ոստիկան չեմ համարում. Վիլեն Գայֆեջյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «SOS Գ/7» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանը, ում դեմ ոստիկանության ներկայացուցիչներ Հովհաննես Քոչարյանը, Արթուր Մադաթյանն ու Սերգեյ Զաքարյանը հայցադիմում են ներկայացրել դատարան։ 

Ձեզ համար անակնկա՞լ էր այս հայցադիմումը։ Ինչպե՞ս եք գնահատում այն։

– Անկեղծ ասած, այնքան էլ անակնկալ չէր ինձ համար։ Ես վաղուց եմ հետևում իրենց աշխատանքին և սպասելի էր իրենցից։ Անգամ մի քիչ ուրախ եմ, որ նման բան տեղի ունեցավ, ամեն ինչ նորմալ է, ես ոչ մեկին չեմ վիրավորել, և իրենց բողոքն անհիմն է։

Հաղորդումներ պատրաստելիս, հումոր անելիս կա՞ արդյոք որոշակի սահման, որից այն կողմ չեք անցնում. ո՞ր պահից է սկսվում վիրավորանքը։

– Բնականաբար, մենք մինչև հիմա որևէ մեկին անձնական վիրավորանք չենք հասցրել, ու եթե տեսանյութերում կա պարզ ինչ-որ գործողություն, մենք բարձրաձայնում ենք այդ գործողությունը, եթե ինչ-որ մեկը օրենքից դուրս քայլ է անում, մենք դա բարձրաձայնում ենք, և չեմ կարծում, որ դա անձնական վիրավորանք է։ Մենք ոչ մեկի անձը անտեղի չենք վիրավորել և չենք վիրավորելու։

Իսկ ընդհանրապես ի՞նչ կարծիք ունեք  ոստիկանության նկատմամբ։ Դա այն է, ինչ մենք ձեր հաղորդումներո՞ւմ ենք տեսնում՝ գրոտեսկի տեսքով, թե՞ այնտեղ չափազանցություն կա։

– Ճիշտն ասած, ես մի անգամ էլ եմ ասել, որ իմ տեսանյութում ներկայացված աշխատակիցներին չեմ համարում ոստիկան, որովհետև ոստիկանը ոչ թե պետք է օրենք խախտի ու մարդ ծեծի փողոցում, այլ օրենքը պաշտպանի։ Առանց ոստիկանության ոչ մի նորմալ պետություն երկար չի կարող գոյատևել։

Ձեր հաղորդումներում անդրադառնալով խնդիրներին՝ փորձում եք նպաստե՞լ դրանց լուծմանը, դա՞ է ձեր հաղորդումների բուն նպատակը։

– Մենք ուզում ենք ցույց տալ, որ կան կադրեր, որոնք սխալ են աշխատում։ Մենք այդ մասին բարձրաձայնում ենք և ուզում ենք ցույց տալ, թե ինչպես են գործում ոստիկանության որոշ աշխատակիցներ։

Իսկ երեք ոստիկանները, որոնք դատի են տվել Ձեզ, անձամբ նրանց ճանաչո՞ւմ եք։ Նաև կարծիք է հնչում, որ դատի տալով՝ նրանք ավելի հանրաճանաչ դարձրին թե ձեզ, թե ձեր հաղորդումը։

– Ոչ, չեմ ճանաչում։ Նրանք շատ ուժեղ PR են անում մեզ, որի համար, անկեղծ ասած, ուրախ եմ։

Որո՞նք են լինելու Ձեր գործողությունները. փաստաբա՞ն եք վարձելու։

– Ես փաստաբան ունեմ, բայց դեռ իմ հետագա քայլերը պարզ չեն, դեռ պետք է խորհրդակցեմ։

– Ապրիլին էլ անմոռուկների հետ կապվա՞ծ էր ոստիկանության հետ խնդիր եղել։

– Այն ժամանակ ինձ այցելեցին, ներկայացան ոստիկանությունից, թեև ոչ մի թուղթ ցույց չտվեցին։ Նրանցից մեկը համազգեստով էր, մյուսը՝ ոչ։ Ներկայացան որպես նոր թաղային և ասացին, որ Հայաստան տարբեր պատվիրակությունների գալով պայմանավորված՝ ինչ-որ ստուգումներ են իրականացնում։ Հետո երեկոյան իմացա, որ քաղաքացիական հագուստով մարդիկ այցելել են իմ աշխատավայր ու ինձ են հարցրել։ Ես վստահ չէի, որ նրանք ոստիկաններ են եղել, դրա համար դիմեցի ոստիկանություն, բայց ես այդ երկուսն իրար հետ չեմ կապում։

– Դուք հաճա՞խ եք բախվում ոստիկանների հետ։

– Այսքան ժամանակ բացարձակ չեմ բախվել ոստիկանների հետ։ Ինձ վրա մեծ ազդեցություն էր թողել այն տեսանյութը, որտեղ ոստիկանները քաշքշում էին խաղաղ պայմաններում բանակում զոհված զինվորների մայրերին։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդու վրա էլ դա մեծ ազդեցություն կգործեր, ահավոր տեսարան էր։

Հայաստանյան հեռուստաալիքներում շատ են հումորային հաղորդումները։ Ինչո՞վ պիտի տարբերվել, ինչո՞վ կարելի է այսօր հեռուստադիտող գրավել։ Արդյոք միայն բավարա՞ր է խնդիրները վեր հանելը։

– Ես չեմ փորձում առաջ շարժվել հումորային ուղղությամբ, իմ նպատակը ճշմարտությունը մատուցելն է, պարզապես հումորային ձևով այդ իրականությունը ծանր չի դիտվում։ Իսկ մնացած հաղորդումների մասով ամեն մեկն իր «ֆիշկան» պիտի ունենա։

Մեզանում ընդունված է, որ որոշակի սահմանափակումներ, այնուամենայնիվ, լինում են՝ այս կամ այն անձին չվիրավորելու առումով։ Ձեզ մոտ սահմանափակումներ կա՞ն։

– Ես, որքան գիտեմ, հեռուստատեսություններով ինչ-որ սահմանափակումներ դրվում են հաղորդումների վրա։ Մեզ մոտ ինչ-որ սահմանափակումներ չկան, թե ինչ թեմայի մենք կանդրադառնանք։ Եթե ինչ-որ մեկն այնպիսի արարք թույլ տա, որին մենք պետք է անդրադառնանք, մենք անպայման կանդրադառնանք։ Բայց կրկնեմ՝ մենք ոչ մեկի անձը չենք վիրավորում։

Ոստիկանների հայցում պահանջ կա, որ հրապարակայնորեն ներողություն խնդրեք ոստիկանությունից, նաև ոստիկանության աշխատակիցներ Արթուր Մադաթյանից, Սերգեյ Զաքարյանից և վճարեք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով տուգանք։ Անակնկալ չէ՞ր նման պահանջների ներկայացումը։

– Ճիշտն ասած՝ մի փոքր անհեթեթ է հնչում նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը վճարելու պահանջը։ Խնդիրն այն է, որ ես ոչ մեկին չեմ վիրավորել, որպեսզի որևէ մեկից ներողություն խնդրեմ կամ տուգանք վճարեմ։ Իմ նպատակը խնդիրը վեր հանելն է եղել։ Հաղորդման մեջ չկա որևէ վիրավորանք, մի քանի տեղ կա ընդամենը մոնտաժ, ու եթե նրանք դա իրենց հետ են ասոցացնում, դա իմ մեղավորությունը չէ։

Ես գիտեմ, որ Ձեր ծննդյան օրն է ոստիկանությունը նման հայցով դիմել։

– Այո, շատ լավ նվեր էր ինձ։

Որքան հասկացա, Դուք չեք պատրաստվում հանձնվել և պայքարելու եք Ձեր իրավունքների համար։

– Բնականաբար, չեմ հանձնվելու։

Իսկ ինչպե՞ս եք գնահատում մեր ոստիկանության աշխատանքը։

– Ես շատ չեմ հետևում ոստիկանության գործունեությանը, բայց այն, ինչ տեսել եմ հանրահավաքների ժամանակ, պարզապես աբսուրդ է, և դրան գնահատական չեմ կարող տալ։ Չեմ կարծում, որ բոլորն են վատ աշխատում, կարծում եմ՝ լավ կադրեր ունենք ոստիկանությունում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում