Friday, 29 03 2024
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին

Ինչու են Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները կարևոր Երևանի համար

«Առաջին լրատվական»ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՀԳԱԱ Արևելագիտության  ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը:

Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցան պատմական ընտրություններ: Ինչո՞վ էին հատկանշական այս ընտրությունները և ինչո՞ւ էին այդքան կարևոր:

-Ընտրությունները, հիրավի, կարելի է համարել շրջադարձային, որովհետև դրանով ավարտվեց միակուսակցական համակարգը: Սակայն այժմ ստիպված են հաշվի առնել ընտրությունների արդյունքները և հաշվի նստել այլ իրողությունների հետ, և ստիպված են կա՛մ ձևավորել կոալիցիոն կառավարություն, կա՛մ փոքրամասնության կառավարություն: Այս առումով եթե զուտ տեխնիկական մասն ենք դիտում, Թուրքիայում նոր իրողություն է ստեղծվել:

-Ո՞րն է առավել հատկանշական նորությունը այս ընտրություններում:

-Թերևս այն, որ ԱԶԿ-ն կորցրեց իր մեծամասնությունը խորհրդարանում և չի կարողանալու իր կառավարությունը ձևավորել: Երկրորդը քրդական ամենամեծ Դեմոկրատական կուսակցությունը կարողացավ եռապատկել իր ներկայացվածությունը խորհրդարանում:

Փաստորեն ազգայնականները ուժեղանում են, իրենց դիրքերը ավելացնում են խորհրդարանում՝ ի հաշիվ «Արդարություն և զարգացում» կուսակցության կորցրած քվեների և ձայների, որը մտահոգության առիթ է:

-Այստեղ բավական հետաքրքիր իրադարձություն է սպասվում: Եթե համեմատում ենք 2011 թվականի ընտրությունների հետ, Ազգայնական շարժում կուսակցությունը էապես ավելացրել է իր քվեները, հակառակ դրան բավական քիչ են ստացվել: Այսինքն՝ ստացվում է, որ շուրջ 1.5 մլն ավել քվե է ստացել, քան քրդամետ կուսակցությունը, սակայն ներկայացվածության առումով գրեթե հավասար է: Այս պահի դրությամբ հետաքրքիր իրավիճակ է: Ամբողջ ուղղությունը գնաց դեպի քրդամետ կուսակցություն, սակայն այս քաղաքական ուժը կարծես սպրդեց ուշադրությունից, բայց բանալու դեր է կատարելու:

Հիմնական չորրորդ ուժը ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունն է, որը էականորեն շատ մեծ առաջընթաց չարձանագրեց, նույն քվեները ստացավ, ինչ 2011 թվականին:

-Թուրքիան կարծես տնտեսական մեծ խնդիրներ չունի, սոցիալական դժգոհություններ չունի, կարողացավ միայն Էրդողանի կառավարման ժամանակ այսպիսի սրընթաց աճ արձանագրել միջազգային գետնի վրա ամրացնել Թուրքիայի դիրքերը: Ինչն է պատճառը, որ փաստորեն եղած ձայները հնարավոր չեղավ պահել ԱԶԿ-ի գրպանում:

-Մի խումբ գործոններ են առկա, որոնցով հնարավոր է բացատրել: Առաջինն այն է, որ, ըստ էության, Էրդողանը բավական կտրվել է իրականությունից, դառնալով նախագահ՝ նա բավական մեծ վստահություն էր տածում Դավութօղլու նկատմամբ, և վերջինս տապալեց այս ընտրությունները, որովհետև Դավութօղլուին վստահված էր ավելի մեծ դերակատարում, քան նա կարող էր տանել: Դավութօղլուն երբեք էլ չունեցավ այն խարիզման, որն Էրդողանն ուներ: Կոմունիկացիոն առումով անգամ վերլուծություն անելիս տեսնում ենք, որ ձանձրալի, հնամաշ տեխնոլոգիաներ են, որոնք նա կիրառում էր: Հսկայական գումարներ է ծախսվել, հսկայական վարչական ու ֆինանսակաան ռեսուրսներ ծախսվեցին ԱԶԿ-ի կողմից, սակայն արդյունքը տեսանք, թե ինչ եղավ:

-Դրան գումարած Էրդողանի ջանքերը…

-Խախտելով սահմանադրությունը ի սկզբանե, ուղակիրեն աջակցելով ԱԶԿ-ին՝ այդ կուսակցությունը չստացավ անհրաժեշտ քվե ու աջակցություն: Երկրորդ գործոնը քաղաքական էքսպերիմենտն էր, որը Էրդողանը արեց: 2011-2012 թվականներին նա ուժի մեջ թողեց ԱԶԿ-ի կանոնադրությունը, որով կուսակցության 7 տասնյակ հիմնադիր անդամներ կուսակցության հիմնասյունը չկարողացավ մասնակցել ընտրություններին: Հիմնականում նրանց մեծ մասը ազգայնամոլական ընտրախավի վրա էր աշխատում կամ իսլամական ընտրախավի: Մյուս գործոնը, զուտ ընտրության հնարավորությունն էր: Ինձ թվում է, ընդդիմությանը հաջողվեց հասարակությանը հասցնել մեկ կարևոր ուղերձ, որ սա այն վերջին հնարավորությունն է, որից մենք պետք է օգտվենք: Եվ իրոք, եթե այս ընտրություններում Էրդողանը հաղթահարեր, ապա հաջորդ ընտրությունները լինելու էին 2019 թվականին, այսինքն՝ չորս տարին բավարար ժամանակ էր, որպեսզի Էրդողանը կարողանար այս կամ այն կերպ հասնել իր նպատակին:

Ընդդիմությունը, ըստ էության, փրկեց Թուրքիան բոլորովին այլ Թուրքիայի վերածվելու կամ Էրդողանի տեսլականը կյանքի կոչելուց:

-Կար ինչ-որ մի պահ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին, թե «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անուղղակիորեն օգնում էին Դեմիրթաշին, որովհետև հասկացան, որ իրենց փրկությունը Դեմիրթաշի 10 տոկոս հաղթանակի մեջ է: Սա ֆենոմենալ երևույթ է, հատկապես եթե նկատենք, այս երկու կուսակցությունները խիստ ազգայնական կողմնորոշում ունեն: Եվ ինչ-որ մի պահի սկսեցին անուղղակիորեն օգնել մի կուսակցությանը, որը քրդական ուժն է ներկայացնում կամ առնվազն հանրային ընկալման մեջ այդպիսի ընկալում ունի: Այս առումով այս ընտրություններն իրոք բավական կարևոր էին, թե սոցիալ քաղաքական իմաստով, թե այնպիսի ուժերի հարաբերակցություն ստեղծվեց երկրում: Եվ իհարկե քրդամետ ժողովուրդների դեմոկրտական կուսակցությանը հաջողվեց նորարար քաղաքական տեխնոլոգիաներ օգտագործելով՝ քաղաքական երկրաշարժ ազդարարել:

Քաղաքական դաշտում բոլորովին նոր հոսանք ստեղծվեց. քրդական ներկայությունը այլևս ամրագրել խորհրդարանում, այլևս այս ծանրակշիռ ներկայությամբ:

Ոչ միայն դա հաջողեց այդ կուսակցությանը, այլ նաև նոր ասելիքով հանդես գալ: Կուսակցության քաղաքական պլատֆորմը հիմնված է ձախ հայացքների, ներառական գաղափարախոսությունների վրա, հնարավորինս փորձելով հեռու մնալ քրդական ինքնությունից: Սրանով հասարակությանը հասցվեց կարևոր ուղերձ, որ դուք ունեք ընտրության հնարավորություն. Կա՛մ գնալ Էրդողանի՝ նոր Թուրքիա բանաձևով, որ հետևյալն էր՝ լինել հարուստ բարեկեցիկ, բայց չունենալ ժողովրդավարություն, կա՛մ գնալ այս ճանապարհով, որ ընդդիմությանն էր առաջարկվում՝ լինել ժողովրդավար երկիր և կայունություն ունենալ: Երկու մոդելների միջև էր ընտրությունը, և դատելով արդյունքներից, առնվազն 27 մլն Թուրքիայի քաղաքացի ընտրեց Էրդողանի հակընդդեմ ճանապարհը: Կարելի է ասել, որ սա վստահության հանրաքվե էր Էրդողանի նկատմամբ և էրդողանի նոր Թուրքիայի նկատմամբ: Եվ 27 մլն Թուրքիայի քաղաքացի ասացին՝ ոչ:

Ի՞նչ վտանգներ են պարունակում իրենց մեջ քարտեզին նայելիս, թե ով ինչ ձայներ է տարել և ինչ տարածքներ են ընդգրկում և հատկապես քրդերի ֆենոմենալ բաժանումը: Ամբողջ Թուրքիայի արևելքը և մի փոքր հարավ, ուղղակի ապշել կարելի է:

-Թուրքիայի հարավ-արևելքը և արևելքը ըստ էության կարելի է ասել քրդական քաղաքական ուժի ազդեցության տակ է: Միջերկարական ծովի և Էգեյան հատվածը ընդդիամդիր Հանրապետական ժողովրդական կուսակցության ազդեցության տակ է: Մնում է Թուրքիայի կենտրոնական հատվածը՝ Ներքին Անատոլիան, դա այն աջակցությունն է, որի վրա Էրդողանը տարիներ շարունակ հենվել է: Երբ նայում ենք ներքին հանրագումարը Ներիքն Անատոլիայում, ապա քրդամետ կուսկացությունը գրեթե բացակա է: Երկու ուժեր են՝ ազգայնականներ և ԱԶԿ-ն: Այս առումով քաղաքական ճարտարապետությունը փոխվեց: Եվս մեկ անգամ հաստատվեց ակնհայտ հանգամանք, որ երկրի տարածքը բաժանված է և հսկայական բևեռացում կա:

Երևանի համար ինչո՞վ են հետաքրքիր Թուրքիայի ընտրությունները, և ի՞նչ փոփոխություններ կարող են ընդհանրապես տեղի ունենալ Երևանի հետ հարաբերություններում, հայ-թուրքական հարաբերություններում: Ակնհայտ է, որ այդտեղ ևս սրբագրումներ պետք է լինեն: Երկու խորհրդարաններում շարունակում են մնալ մեծ օրակարգով հայ-թուրքական արձանագրությունները: Հստակ է, որ քրդամետ ժողովրդավարները մշտապես խոսել են հայկական հարցերից, հայկական իրողություններից, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման կողմնակից են եղել և հնարավոր է որ այս հարցը օրակարգ գա և թուրքական խորհրդարանում դառնա սովորական հարց:

-45 օրից մենք կտեսնենք, թե արդյոք այն օրակարգային խնդիրները որոնք մնացել են նախկին խորհրդարանում կտեղափոխվեն այս խորհրդարանի մեծ օրակարգ, թե ոչ: Եթե կոալիցիոն կառավարությունը լինի ԱԶԿ, և դա կարելի է ասել Ազգայնական շարժում կուսակցության ամենավատ սցենարն է, որ մեզ համար կարող է լինել: Որովհետև այնպիսի ուժ է Ազգայանական շարժումը, որ ընդգծված հակահայկական դիրքորոշում ունի և այն, ինչ ԱԶԿ-ն չի ցանկանա ասել, կասի Ազգայնական շարժման կուսակցության բերանով: Դա վատագույն սցենարն է, որ կարող է մեզ համար զարգանալ: Մյուս սցենարները քիչ թե շատ հնարավորության պատուհան են թողնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում